Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏՈՀՄԱԾԱՌՆ ԱՄՈՒՐ Է ԱՐՄԱՏՆԵՐՈՎ...

Արցախում հայտնի Կիսիբեկյանների բազմանդամ գերդաստանը ապրում էր բարեկեցիկ կյանքով՝ ղեկավարվելով դարերով սրբագործված նահապետական օրենքներով։ Կիսիբեկյան գերդաստանի մասին շրջապատում ասվում էր. «Վարանդու քլիդ Գիսիբեկ»։ Եվ, հիրավի, Սխտորաշենի շրջակայքում տոհմի ազգանվեր բարեգործությունների քարեղեն վկայությունները պահպանվում էին մինչև վերջերս։ Աբրահամ Կիսիբեկյանը 40 տարի նվիրվել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին։ Նա ժամանակին Լեռնային Ղարաբաղի կրթական, մշակութային, դաստիարակչական, հասարակական ու քաղաքական կյանքում իր ներդրումն ու գործուն մասնակցությունն է ունեցել։

Կի­սի­բե­կյան պատ­վար­ժան տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մեկն էլ Գրի­գո­րի Կի­սի­բե­կյանն էր, ո­րի օ­ջա­խում վեր­ջերս հյու­րըն­կալ­վե­լով հիաց­մուն­քի ու հպար­տու­թյան բազ­մա­թիվ ա­ռիթ­ներ ու­նե­ցանք...Ցա­վոք, Գրի­գո­րիին այդ­պես էլ հան­դի­պե­լու ա­ռիթ չենք ու­նե­նա, նա վախ­ճան­վել է 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 29-ին, սա­կայն իր օ­ջա­խում, հա­րա­զատ­նե­րի խոսք ու զրույ­ցում նա մշ­տա­պես ներ­կա է, ներ­կա՝ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից յու­րա­քան­չյու­րի հի­շո­ղու­թյան մեջ։ Իր ան­վերջ ներ­կա­յու­թյամբ նա շա­րու­նա­կում է տան գլ­խա­վո­րի, ա­ռաջ­նոր­դի իր դե­րա­կա­տա­րու­թյու­նը։ Նրա ապ­րած կյան­քը ու­ղե­նիշ է ոչ միայն զա­վակ­նե­րի հա­մար, նա բա­րե­կա­մա­կան, ըն­կե­րա­կան շր­ջա­պա­տում էլ մնաց ան­գե­րա­զան­ցե­լի։ Նրա նվիր­վա­ծու­թյան, հայ­րե­նա­պաշ­տու­թյան մա­սին կա­րե­լի է ան­վերջ խո­սել ու չս­պա­ռել թե­ման... Խոր­հր­դա­յին բա­նա­կի՝ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սե­րից մե­կում էր ծա­ռա­յում Գրի­գո­րի Կի­սի­բե­կյա­նը, երբ սկս­վեց Ղա­րա­բա­ղյան շար­ժումն ու կարճ ժա­մա­նակ անց վե­րա­ճեց զին­ված հա­կա­մար­տու­թյան։ Աֆ­ղա­նա­կան պա­տե­րազ­մի բո­վում թրծ­ված զին­վո­րա­կանն իր փորձ ու գի­տե­լիք­նե­րով քիչ է ա­սել օգ­տա­կար ե­ղավ նո­րաս­տեղծ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին։ Մեծ է նրա ներդ­րու­մը, հատ­կա­պես ու­սում­նա­կան զո­րա­մա­սի կազ­մա­վոր­ման գոր­ծում, վեր­ջին ծա­ռա­յու­թյան վայ­րը «Եղ­նիկ­ներ»-ում էր, որ­տե­ղից էլ 1999թ. մա­յի­սի 9-ին զո­րացր­վել է։
Կի­նը՝ Զո­յա Կի­սի­բե­կյա­նը, ման­կա­վար­ժի գոր­ծը թո­ղած միա­ցավ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին. կին թե տղա­մարդ տա­նը բո­լո­րը ծա­ռա­յու­թյան մեջ էին։ 91-ին Շու­շիից սկ­սե­ցին «Ա­լա­զան­նե­րով» հր­թի­ռա­կո­ծել Ստե­փա­նա­կեր­տը, քա­ղա­քի բո­լոր ման­կա­պար­տեզ­նե­րը փակ­վե­ցին, Զ. Կի­սի­բե­կյանն էլ շա­տե­րի պես մնաց ա­ռանց աշ­խա­տան­քի։
Ա­վագ որ­դին՝ Հա­կո­բը, Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում ծա­ռա­յել է 24 տա­րի։ Ա­սում են, երբ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ սակ­րա­վո­րի կա­րիք էր լի­նում, բարձ­րաս­տի­ճան հրա­մա­նա­տա­րը Հա­կո­բին էր պա­հան­ջում ու­ղար­կել։ Մար­տա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ողջ ըն­թաց­քում նա միայն եր­կու օ­րով տուն ե­կավ՝ մաս­նակ­ցե­լու մո­րաք­րոջ նա­հա­տակ որ­դու հու­ղար­կա­վո­րու­թյանն ու հոր թաղ­մա­նը։ Զին­վո­րա­կան թո­շա­կա­ռուն ներ­կա­յումս պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով ծա­ռա­յում է Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նում։ Միջ­նե­կը՝ Ռա­ֆա­յե­լը, զո­րա­կոչ­վել է 1998 թվա­կա­նին ու ա­ռայ­սօր ծա­ռա­յում է ա­ռան­ձին վե­րա­նո­րոգ­ման-վե­րա­կանգ­նո­ղա­կան զո­րա­մա­սում։ Գրե­թե եր­կու­սու­կես տաս­նա­մյակ ծա­ռա­յու­թյան մեջ գտն­վող Ռա­ֆա­յե­լին ի­րիկ­նա­ժա­մին էլ տա­նը չգ­տանք, նա հեր­թա­պա­հում էր։ Կրտ­սեր զա­վա­կը՝ Ար­սե­նը, զոհ­վել է 1999 թվա­կա­նի մա­յի­սին, ծա­ռա­յում էր ա­ռան­ձին սակ­րա­վո­րա­կան գու­մար­տա­կում։ Դպ­րո­ցա­կան էր, երբ զենք ստա­նա­լով կա­մա­վո­րագր­վեց ա­ռա­ջին վաշ­տին, հե­տո տե­ղա­փոխ­վեց հե­տա­խույզ­նե­րի մոտ, ա­պա ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նա­կեց 5-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նում։ Ո­րոշ ժա­մա­նակ անց կր­կին ծա­ռա­յու­թյան է ան­ցել սակ­րա­վո­րա­կան գու­մար­տա­կում՝ մինչև իր մահ­կա­նա­ցուն կն­քե­լը։ 92 թվա­կա­նին շր­ջա­փակ­ման մեջ է ե­ղել 9 օր շա­րու­նակ, վի­րա­վոր­վել է, իր դպ­րո­ցա­կան վեր­ջին զան­գին ե­կել էր հե­նակ­նե­րով... Ստե­փա­նա­կեր­տի հ.10 դպ­րո­ցում էր սո­վո­րում Ար­սե­նը, նրանք դա­սա­րա­նի ողջ տղա­նե­րով գնա­ցել ու կա­մա­վո­րագր­վել են Աս­կոլ­կա­յի /Ա­շոտ Ղու­լյան/ վաշ­տին։ Դա­սա­րա­նի տղա­նե­րից զոհ­վել են նաև Հայկն ու Ար­սե­նը։
Հա­կո­բը բա­նա­կից զո­րացր­վել է մա­յո­րի զին­վո­րա­կան կո­չու­մով, Ռա­ֆա­յելն այ­սօր էլ ծա­ռա­յու­թյան մեջ է կա­պի­տա­նի կո­չու­մով, հե­տա­խույզ Ար­սե­նը՝ ա­վագ լեյ­տե­նանտ էր...
«Մար­տա­կան խա­չ»-ի աս­պետ Հա­կոբն այն կար­ծի­քին է, որ տղա­մարդն ան­պայ­ման պի­տի թրծ­վի բա­նա­կա­յին քու­րա­յում, դա այն մի­ջա­վայրն է, որ­տեղ տղան տղա­մարդ է դառ­նում, իսկ Ար­ցա­խի պա­րա­գա­յում նաև նվի­րյալ պի­տի լի­նի։ Նրա կար­ծի­քով՝ այս պա­հին անհ­րա­ժեշտ է հա­մախմ­բող ուժ, որ կր­կին վե­րա­դարձ­նենք ե­րա­նե­լի ժա­մա­նակ­նե­րը։ Նա մեծ հույ­սեր է կա­պում նոր, ե­րի­տա­սարդ սերն­դի հետ՝ հա­մոզ­ված, որ նրանք ա­վե­լի կրթ­ված ու հե­ռա­տես են և կա­րող են ժա­մա­նա­կին, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին հա­մա­հունչ ի­րենց խոսքն ա­սել։
Մայ­րը՝ տի­կին Զո­յան, թվար­կում է որ­դի­նե­րի ստա­ցած պարգևներն ու պատ­վոգ­րե­րը... Օ­րերս էլ ըն­տա­նի­քը ԱՀ «Մայ­րու­թյուն» ՀԿ նա­խա­գա­հու­թյան ո­րոշ­մամբ ար­ժա­նա­ցավ «Լա­վա­գույն սպա­յա­կան ըն­տա­նիք» հու­շա­մե­դա­լին։ Այն Կի­սի­բե­կյան­նե­րին հանձ­նեց վար­չու­թյան ան­դամ Էլ­մի­րա Հայ­րա­պե­տյա­նը՝ Ար­ցա­խի մայ­րե­րի սերն ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը փո­խան­ցե­լով նվի­րյալ­նե­րի տոհ­մի մեծ ու փոք­րին։ Ըն­տա­նի­քի Մեծ Մայ­րը հպարտ է իր ե­րեք սպա զա­վակ­նե­րով, մոր սիրտն, ինչ խոսք, կսկ­ծում է, որ Ար­սենն այ­սօր շար­քում չէ, սա­կայն նրա հա­մար մեծ մխի­թա­րու­թյուն է, որ որ­դին զգա­լի ներդ­րում է ու­նե­ցել բա­նա­կի կա­յաց­ման ու հաղ­թա­նակ­նե­րի ձեռք­բեր­ման գոր­ծում... Ու­րախ է, որ ա­մուս­նուն թև-թի­կունք դար­ձած պատ­վով որ­դի­ներ են դաս­տիա­րա­կել՝ Հայ­րե­նի­քին պի­տա­նի, քաջ մար­տիկ­ներ պարգևել։ 1992-1998թթ. ինքն էլ ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով ծա­ռա­յել է պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­կան գու­մար­տա­կում, իր հիմ­նա­կան ծա­ռա­յու­թյու­նից զատ, ին­չով և ինչ­պես կա­րո­ղա­ցել, սա­տար է կանգ­նել կռ­վող տղա­նե­րին։ Նա ծա­ռա­յել է մոր ու քրոջ հետ միա­սին, նրանք Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին դի­մա­կա­յել են ըն­տա­նի­քով, ու հի­մա էլ ձեռք­նե­րը ծա­լած չեն նս­տում ու ա­մեն օր ու ժամ փնտ­րում են ստեղծ­ված ոչ դյու­րին ի­րա­վի­ճա­կից ել­քի ի­րենց տար­բե­րակ­նե­րը։ Սպա­յա­կան գեր­դաս­տա­նի տիկ­նանց հա­մար հեշտ չէր ըն­տա­նի­քի հոգ­սը մե­նակ կրե­լը, ա­մու­սին­նե­րի թի­կուն­քը ա­մուր պա­հելն ու ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կե­լը, երբ տան տղա­մար­դիկ օ­րե­րով տան ե­րես չէին տես­նում, դա լա­վա­գույն դեպ­քում, էլ չենք խո­սում այն մա­սին, երբ թեժ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ էին ըն­թա­նում և նրանց սիր­տը վախ ու տագ­նա­պի մեջ է։ Քիչ է ա­սել՝ տի­կին Զո­յան, հարս­նե­րը՝ Գո­հարն ու Լիա­նան, ար­ժա­նա­պատ­վու­թյամբ կրե­ցին ի­րենց բե­ռը, ու այ­սօր էլ շա­րու­նակ­վում է նրանց դի­մա­նալ-դի­մա­կա­յե­լու ան­խո­տոր ըն­թաց­քը...Ըն­տա­նի­քը գի­տի ին­չի հա­մար են իր չար­չա­րանք­նե­րը, և լուռ ու հնա­զանդ տա­նում է Երկ­րի Մեծ Բնա­կիչ լի­նե­լու՝ ճա­կա­տագ­րով ի­րեն վե­րա­պահ­ված Խա­չը։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ