Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հերհերը շուտով նոր մանկապարտեզ կունենա

 

Համայնքապետը՝ գյուղի առօրյայի և խնդիրների մասին

Մարտունու շրջանի Հերհեր համայնքում նախադպրոցական հաստատության բացակայության հարցը բազմիցս բարձրացվել է բնակիչների կողմից։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ համայնքում շուտով մանկապարտեզ կգործի։

«Հեր­հե­րի ման­կա­պար­տե­զի խն­դի­րը հատ­կա­պես ար­դիա­կան դար­ձավ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո։ Նախ­կի­նում մեր ե­րե­խա­նե­րը Թա­ղա­վարդ հա­մայն­քի ման­կա­պար­տեզ էին հա­ճա­խում, սա­կայն պա­տե­րազ­մից հե­տո սա խնդ­րա­հա­րույց դար­ձավ՝ անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով։ Հա­մայն­քը նվի­րա­բե­րեց գյու­ղա­պե­տա­րա­նի հին շեն­քը, իսկ ԿԽՄԿ-ն սկ­սեց վե­րա­կա­ռու­ցումն ու վե­րա­նո­րո­գու­մը: Շու­տով կա­վարտ­վեն շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը: Հույս ու­նենք, որ նոր տա­րուց կսկ­սի աշ­խա­տել։ Մեր հա­մայն­քում դրան սպա­սում է մոտ 35 ե­րե­խա։ Հնա­րա­վոր է, որ մեր ման­կա­պար­տեզ հա­ճա­խեն նաև հարևան հա­մայ­նք­նե­րի ե­րե­խա­նե­րը»,- ա­սաց Հեր­հե­րի հա­մայն­քի ղե­կա­վար Ար­ման Ա­լեք­սա­նյա­նը։
Նա նշեց նաև, որ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան և մի­ջազ­գա­յին տար­բեր մար­դա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ գյու­ղը վե­րա­կան­գն­վում և շե­նա­նում է։
«Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հա­կա­ռա­կոր­դի կող­մից ին­տեն­սիվ հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով վնաս­վել է բնակ­ֆոն­դի գրե­թե կե­սը, ա­վեր­վել են մի քա­նի տներ։ Պա­տե­րազ­մից հե­տո ան­մի­ջա­պես սկս­վեց են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և բո­լոր վնաս­ված շեն­քե­րի վե­րա­կան­գն­ման, զոհ­ված­նե­րի և վի­րա­վոր­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման գոր­ծըն­թա­ցը։ Այ­սօր Հեր­հե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի, գա­զի, բջ­ջա­յին կա­պի և ին­տեր­նե­տի հետ կապ­ված խն­դիր­ներ չկան։ Ու­նենք շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում։ Կենտ­րո­նա­կան մայ­րու­ղուց գյուղ տա­նող ճա­նա­պարհն աս­ֆալ­տա­պատ է։ Գյուղն ու­նի միջ­նա­կարգ դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է ա­վե­լի քան 80 ա­շա­կերտ, հա­մայն­քա­յին կենտ­րոն` բուժ­կե­տով, և ա­կումբ։ Ա­մ­ռա­նը բաց­վել է խա­ղահ­րա­պա­րա­կը։ Հա­մայն­քում հաս­տատ­վել են նաև տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­ներ։ Ինչ­պես Ար­ցա­խի բո­լոր գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում, այն­պես էլ Հեր­հե­րում, բնա­կիչ­նե­րը զբաղ­վում են գյու­ղատն­տե­սու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Այս­տեղ զար­գա­նում է գի­նե­գոր­ծու­թյու­նը, խո­զա­բու­ծու­թյու­նը, ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյու­նը։ Հա­մայնքն ու­նի 250 հա վա­րե­լա­հող։ Ան­ցած տար­վա աշ­նա­նա­ցա­նի հա­մար սեր­մա­ցուի ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի կող­մից»,- նշեց հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Ու­սուց­չու­հի Աի­դա Ա­ռա­քե­լյա­նի խոս­քով՝ ման­կա­պար­տե­զի բաց­մամբ գյու­ղի հիմ­նա­կան խն­դիր­նե­րի մեծ մա­սը լուծ­ված կա­րե­լի է հա­մա­րել, բայց մարդ­կանց ա­մե­նա­շա­տը ոչ թե սո­ցիա­լա­կան խն­դիր­ներն են ան­հան­գս­տաց­նում, այլ ա­պա­գան։ «Բո­լոր խն­դիր­նե­րը կա­րե­լի է լու­ծել և հաղ­թա­հա­րել, ե­թե վս­տահ լի­նենք, որ մեր ե­րե­խա­նե­րը կու­նե­նան խա­ղաղ, ան­կախ և ար­ժա­նա­պա­տիվ ա­պա­գա։ Այս հույ­սով ենք ապ­րում բո­լորս, քա­նի որ ար­ցախ­ցին շա­րու­նա­կում է ապ­րել ու ստեղ­ծա­գոր­ծել իր հայ­րե­նի հո­ղում»,- ա­սաց ու­սուց­չու­հին։
Հերհերի բնակիչ Կա­րեն Գրի­գո­րյա­նն ա­ռանձ­նաց­րեց եր­կու խն­դիր, ո­րոնք շու­տա­փույթ լուծ­ման կա­րիք ու­նեն. աղ­բա­հա­նու­թյու­նը և ե­րի­տա­սար­դու­թյան ժա­ման­ցի հա­մար պայ­ման­նե­րի ստեղ­ծու­մը: Նրա կար­ծի­քով՝ գյու­ղի և հա­րա­կից հա­մայ­նք­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել ընդ­հա­նուր աղ­բա­վայր։ Իսկ ժա­ման­ցի հետ կապ­ված՝ հա­մայն­քում հնա­րա­վոր է կազ­մա­կեր­պել նույ­նիսկ հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մի­ջո­ցա­ռում­ներ, քա­նի որ դրա հա­մար այս­տեղ կան բո­լոր պայ­ման­նե­րը՝ են­թա­կա­ռուց­վածք­ներ, տե­սար­ժան վայ­րեր։ Իսկ տե­ղի բնա­կիչ­նե­րի հա­մար լրա­ցու­ցիչ ե­կա­մուտ կլի­նի, ե­թե ա­պա­հով­վի տնա­կան, է­կո­լո­գիա­պես մա­քուր ար­տադ­րան­քի ի­րա­ցու­մը։

Ալվարդ ԳՐԻԳՈՐՅԱՆ