Սխալ
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1

ԹՇՆԱՄՈՒ ՍԱԴՐԱՆՔԸ ՄԵԶ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՏՐԵԼ

 

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքը ևս առաջնագծամերձ է դարձել։ Պատերազմից հետո շատ բան է փոխվել գյուղում. սարուշենցու աչքի առաջ ամեն օր թշնամին է, նրա անցուդարձը։ Սակայն դա չի խանգարում, որ նա շարունակի ապրել իր հողում, զբաղվել ամենօրյա գործով։
Սա­րու­շե­նի հա­մայն­քը ղե­կա­վա­րում է բա­նի­մաց ու գոր­ծու­նյա Կա­րեն Գաս­պա­րյա­նը։ Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում սա­րու­շեն­ցի ե­րի­տա­սարդ­նե­րը մի մար­դու պես հա­մախ­մբ­վել էին հա­մայն­քի ղե­կա­վա­րի շուր­ջը և կանգ­նել ի պաշտ­պա­նու­թյուն հայ­րե­նի­քի...
Ինչ­պես մեզ տե­ղե­կաց­նում է Կա­րեն Գաս­պա­րյա­նը, պա­տե­րազ­մից հե­տո ոչ մի ըն­տա­նիք չի հե­ռա­ցել գյու­ղից, ընդ­հա­կա­ռա­կը՝ հա­մայնքն իր հար­կի տակ է ըն­դու­նել նաև Շու­շիից տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րին։
Վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում քիչ աշ­խա­տանք չի ի­րա­կա­նաց­վել հա­մայն­քում. լիո­վին վե­րա­կա­ռուց­վել են հան­դի­սու­թյուն­նե­րի տու­նը, բուժ­կե­տը, գյուղն ա­պա­հով­վել է ար­տա­քին լու­սա­վոր­վա­ծու­թյամբ։ Սա­րու­շե­նում բնակ­չու­թյու­նը զբաղ­վում է հո­ղա­գոր­ծու­թյամբ, մեղ­վա­բու­ծու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ։
Գրի­գո­րի Այ­վա­զյան­ցի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցը իր կար­գա­պա­հու­թյամբ և ուս­ման ա­ռա­ջա­դի­մու­թյամբ աչ­քի է ընկ­նում շր­ջա­նում։ Գյու­ղում գոր­ծում են ման­կա­պար­տեզ, հր­շեջ-փր­կա­րա­րա­կան ջոկ։
Ա­յո՛, սա­րու­շեն­ցին պինդ է կանգ­նած իր հո­ղում, նա ոչ մի տեղ գնա­լու ցան­կու­թյուն չու­նի, և հա­մայնք այ­ցե­լող յու­րա­քան­չյու­րի հա­մար մեծ ու­րա­խու­թյուն է տես­նել բո­լոր եր­դիկ­նե­րից բարձ­րա­ցող ծու­խը։
Չեն վա­խեց­նում գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում թշ­նա­մու ի­րա­կա­նաց­րած սադ­րանք­նե­ր և, ինչ­պես հա­մայն­քի ղե­կա­վարն է շեշ­տում, ա­մեն ինչ ար­վում է, որ­պես­զի մշակ­վեն հո­ղե­րը։
-Թշ­նա­մու զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կրակ են բա­ցել և թի­րա­խա­վո­րել նաև դաշ­տում աշ­խա­տող խա­ղաղ բնակ­չու­թյա­նը։
Ա­ռա­ջին ան­գամ չէ, որ թշ­նա­մին կրա­կում է գյու­ղի ուղ­ղու­թյամբ, պա­տե­րազ­մից հե­տո նման կրա­կոց­ներ հա­ճախ են լի­նում, սա­կայն մենք շա­րու­նա­կում ենք ի­րա­կա­նաց­նել մեր աշ­խա­տանք­նե­րը։ Կրա­կոց­նե­րը, ո­րոնք լի­նում են հա­մա­րյա ա­մեն օր, չեն կա­րող մեզ շե­ղել, պետք է ա­վար­տենք աշ­նա­նա­ցա­նը,- ա­սում է Կա­րեն Գաս­պա­րյա­նը։
Զրու­ցե­լով հա­մայն­քի ե­րի­տա­սարդ ղե­կա­վա­րի հետ՝ հաս­կա­ցանք, որ ար­ցախ­ցին շատ ա­մուր է կառ­չած իր հո­ղին և պատ­րաստ է զօր ու գի­շեր աշ­խա­տել, հող մշա­կել, հաց ա­րա­րել։
Իսկ այն, որ Սա­րու­շե­նի հա­մայն­քը հա­մախ­մբ­ված ու միաս­նա­կան է, ևս մեկ ա­պա­ցույց է ղե­կա­վա­րի հմուտ գոր­ծու­նեու­թյան, ին­չու չէ՝ նաև բնակ­չու­թյան ող­ջամ­տու­թյան...

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ