Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ինչպես չդառնալ կեղծիքի ու կիբեռհարձակման զոհ. տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է:

Տեղեկատվության պաշտպանությունը մերօրյա իրականությունում բավականին բարդ ու բազմաշերտ խնդիր է, որը համացանցը դարձնում է առավել սուր՝ բազմաթիվ սոցիալական կայքերի և շատ պարզ քայլերի պատճառով մարդը կարող է անգիտակցաբար իր անձնական ու ֆինանսական տվյալները դարձնել հանրային: Այս ամենն, իհարկե, մտահոգիչ է, բայց  գրագետ ու կանոնավոր լինելու դեպքում այս ռիսկերը գրեթե բացառված են: Այս խնդիրների մասին զրուցել ենք ՏՏ ոլորտի մասնագետ Դավիթ Գաբրիելյանի հետ:

Մեր զրուցակիցը վստահ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համատեքստում այս խնդիրն օրեցօր առավել բարդանում է և ստանում այլ «երանգներ»: Ամեն ինչ շատ հստակ է, որոշ անհատներ, հիմնարկներ ու կազմակերպություններ լավ ծանոթ լինելով ՏՏ ոլորտին և տիրապետելով համապատասխան ալգորիթմերի ու ծրագրավորման հնարքների պատրաստում են ծուղակներ ու տարբեր խաբուսիկ ծրագրերի միջոցով տիրանում մարդկանց անձնական տվյալներին ու նյութական ունեցվածքին: Եվ սա դեռ ամենավտանգավորը չէ, վստահեցնում է փորձառու մասնագետը՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի փորձի վրա: Մեդիահաբեկչության միջոցով հնարավոր է հասարակությանը մոլորեցնել և պահել մշտական լարվածության ու խուճապի մեջ:

Այս ամենից խուսափելու համար մասնագետը մի շարք պարզ հնարքներ է ներկայացնում, նախ շատ գրավիչ վերնագրեր ունեցող նյութերից ու հրապարակումներից, ինչպիսիք են՝ «հրատապ է», «կարդացեք քանի չեն ջնջել», «անպայման դիտեք», պետք է անմիջապես շրջանցել, սա միանշանակ կեղծիք է ամենապարզ պատճառով, եթե ինչ որ նորություն այդքան հրատապ լիներ, ապա այն կցնցեր ամբողջ մեդիա տիրույթը, պետք չէ այդ հղումով գնալ, կարելի է ուղղակի ստուգել պաշտոնական կայքերի միջոցով:  Հաջորդ ամենատարածված հնարքները դա գովազդային տարբերակներն են, երբ օգտատիրոջը հայտնում են ինչ-որ խոշոր ու անհավանական շահումների մասին ու մի քանի պարզ քայլից հետո պահանջում տրամադրել անձնական ու բանկային տվյալները՝ թվացյալ շահումը փոխանցելու համար: Մասնագետն այսպիսի բավականաչափ դեպքերի փորձը հաշվի առնելով խորհուրդ է տալիս առհասարակ չտրվել գայթակղությանը, կամ գոնե դիմել համապատասխան մասնագետի:

Օր օրի զարգացող համացանցի տիրույթում տեղեկատվական անվտանգությունը դառնում է առավել խոցելի ու բարդ խնդիր, ինչպես գերատեսչական, այնպես էլ անհատական տիրույթում: Ինչ է սպասվում մոտ ապագայում այս առումով և ինչպես գործել:

Փորձագետի կարծիքով ոչ մասնագետի համար բարդություններ կարող են առաջանալ ամեն քայլափոխի և կողմնորոշվելու, հասկանալու ու ճիշտ գործելու համար անհրաժեշտ է ինքնակրթվել և մասնակցել դասընթացների ու թրեյնինգների, որոնք մարդուն թույլ են տալիս մի քանի օրում ստանալ շատ կարևոր հմտություններ` ծուղակում չհայտնվելու համար:

 Հարութ ՄԿՐՏՉՅԱՆ