Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏՈՂ

Գյուղ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Հադ­րու­թի շր­ջա­նում: Ու­ներ 700 բնա­կիչ։

Գյու­ղը հի­շա­տակ­վում է 7-րդ դա­րից։ 10-րդ դա­րում ու­նե­ցել է 10 հա­զար բնա­կիչ։ 16-րդ դա­րում ե­ղել է Դի­զա­կի մե­լի­քու­թյան կենտ­րո­նը, 17-րդ դա­րում՝ բեր­դա­քա­ղաք։
Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րում Տող բեր­դա­քա­ղա­քը հան­դես է գա­լիս ա­րա­բա­կան զավ­թիչ­նե­րի դեմ հայ ժո­ղովր­դի մղած պայ­քա­րի ժա­մա­նակ­նե­րից։ Բազ­մա­թիվ խաչ­քա­րե­րը և տա­պա­նա­քա­րե­րը, ե­կե­ղե­ցի­նե­րը և հին ամ­րոց­նե­րը, դղյակ­նե­րը, քա­րան­ձավ­նե­րը, ար­տադ­րա­կան և կեն­ցա­ղա­յին բնույ­թի տար­բեր կա­ռույց­նե­րը, ո­րոնք գտն­վում են գյու­ղում և մո­տա­կայ­քում, Տո­ղի պատ­մա­կան մեծ նշա­նա­կու­թյան վառ ա­պա­ցույց­ներն են։
Տող գյու­ղի գրե­թե բո­լոր տնե­րը երկ­հար­կա­նի էին, ո­րոն­ցից շա­տե­րի ա­ռա­ջին հար­կը երկ­րոր­դից բա­ժան­ված էր կա­մա­րա­կապ կա­ռույց թաղ­բան­դով, որ­պես կա­նոն՝ գոմն ու թոն­րա­տու­նը բնա­կե­լի տնից հե­ռու էին կա­ռուց­ված։
Տո­ղում, հատ­կա­պես հին այ­գի­նե­րում, հա­ճախ են հան­դի­պում փոք­րիկ հին գի­նե­գոր­ծա­րան­ներ՝ մեծ կա­րաս­նե­րով։ Սո­վո­րույ­թի հա­մա­ձայն ե­րե­խա­յի ծնն­դյան օ­րը նրա ծնող­նե­րը հո­ղի մեջ էին թա­ղում կար­միր գի­նով լի կա­րաս (դրանց տա­րո­ղու­թյու­նը սո­վո­րա­բար կազ­մում էր 150-300 լիտր)։ Այդ կա­րաս­նե­րը բա­ցում էին 15-20 տա­րի անց։
Մեկ այլ սո­վո­րույ­թի հա­մա­ձայն՝ որ­դուն պա­տե­րազմ ու­ղար­կե­լուց, նրա պատ­վին ծառ էր տնկ­վում։ Դա­րե­րի ըն­թաց­քում այդ ծա­ռե­րը վե­րած­վել են ըն­դար­ձակ այ­գի­նե­րի՝ եր­բեմ­նի քար­քա­րոտ լան­ջե­րում։
Տո­ղում ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­ներ ստեղծ­վել են 1988 թվա­կա­նի մար­տին, երբ գյու­ղի ադր­բե­ջան­ցի­նե­րը 1988 թվա­կա­նին ընդ­հար­վել են հա­յե­րի հետ, իսկ Տո­ղում է տե­ղա­կայ­վել ադր­բե­ջա­նա­կան մի­լի­ցիա­յի հա­տուկ նշա­նա­կու­թյան ստո­րա­բա­ժան­ման գու­մար­տակ, ո­րի զին­ծա­ռա­յող­նե­րը 1991 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 17-ին սպա­նել են Դա­նիե­լյան­նե­րի ըն­տա­նի­քի բո­լոր 5 ան­դամ­նե­րին։ Նույն թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 30-ին Տո­ղի (հրա­մա­նա­տար՝ Վի­գեն Գրի­գո­րյան) և այլ կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հետ (հրա­մա­նա­տար՝ Ար­կա­դի Տեր-Թադևո­սյան) ա­զա­տագ­րել են գյու­ղը։
2020 թվա­կա­նի հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մի հետևան­քով գյու­ղը հա­յա­թափ­վել և ան­ցել է Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի հս­կո­ղու­թյան ներ­քո։
Գյու­ղում և շր­ջա­կայ­քում են Քթիշ­բեր­դը (IX-XIII դդ.), Գտ­չա­վան­քը (1241-1246 թթ.), Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցին (Տող) (1736թ.), Սուրբ Վար­դան (17-րդ դար), Սուրբ Ստե­փա­նոս Նա­խավ­կա­յի (13–րդ դար) ե­կե­ղե­ցի­նե­րը, կան խաչ­քա­րեր, գյու­ղա­տե­ղի­ներ, գե­րեզ­մա­նոց (XVII-XIXդդ.), Ա­պա­րանք (1737 թ.)։ Վե­րա­կան­գն­վող մե­լի­քա­կան ա­պա­րանքն ու­նի կարևոր զբո­սաշր­ջա­յին նշա­նա­կու­թյուն։ Հաշ­վառ­ված է 97 հու­շար­ձան։
Գյուղն ու­ներ միջ­նա­կարգ դպ­րոց (բաց­վել է 1906 թվա­կա­նին), ար­վես­տի դպ­րոց, հի­վան­դա­նոց (կա­ռուց­վել է 1903 թվա­կա­նին)։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նում ու­նե­ցել է երկ­հար­կա­նի մշա­կույ­թի տուն, կա­պի բա­ժան­մունք։