Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992)

ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 

Ադր­բե­ջա­նա­կան գե­րու­թյու­նից վե­րա­դար­ձել է Շա­հու­մյա­նի կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը։ Օր­վա հե­րո­սը նա է՝ Վո­լո­դյա Ա­ղա­ջա­նյա­նը։
Գյու­լիս­տա­նում տո­նախմ­բու­թյուն է։ Վո­լո­դյան մտ­նում է Սուրբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցի, մոմ է վա­ռում։ Ժո­ղո­վուր­դը հետևում է նրան։
Քրիս­տո­նեա­կանն ու հե­թա­նո­սա­կանը միա­խառն­վել են ի­րար։ Ժո­ղո­վուր­դը հա­վաք­վել է…մա­տա­ղի, զո­հա­բե­րու­թյան։
Սե­ղա­նի շուրջ զն­գում են բա­ժակ­նե­րը, կե­նաց­ներ են հն­չում։ Ժո­ղո­վուր­դը ցն­ծում է։ Ա­ղա­ջա­նյա­նին ժո­ղովր­դի սե­րը թևեր է տա­լիս։
1990 թվա­կան։ Օ­գոս­տո­սի 28։ Շա­հու­մյան։ Կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Վո­լո­դյա Ա­ղա­ջա­նյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կը։
Ա­ռա­ջի­նը խո­սեց Ադր­բե­ջա­նի նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հի տե­ղա­կա­լը՝ Ռա­դաևը.
-Ձեր, այ­սինքն՝ հա­յե­րի կա­տա­րած սխալ­նե­րի հետևան­քով Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի բյու­րոն և նա­խա­րար­նե­րի խոր­հուր­դը ո­րո­շել են Շա­հու­մյա­նի շր­ջա­նում ձևա­վո­րել շր­ջա­նա­յին կազմ­կո­մի­տե (կազմ­բյու­րո)։ Այ­սինքն՝ կա­սեց­վում է կուսշ­րջ­կո­մի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րի ի­րա­վա­սու­թյուն­ներն անց­նում են այս նոր ստեղծ­ված մարմ­նին Կազմ­բյու­րո­յին։
Ա­ղա­ջա­նյա­նը համ­բե­րա­տար լսում է։
-Դուք, որ­պես կուսշ­րջ­կո­մի քար­տու­ղար, ա­զատ­ված եք աշ­խա­տան­քից։ Կուսշ­րջ­կո­մի ա­պա­րա­տի աշ­խա­տող­ներն անց­նում են կազմ­բյու­րո­յի ի­րա­վա­սու­թյան տակ։ -Ա­պա Ռա­դաևը ներ­կա­յաց­նում է կազմ­բյու­րո­յի ցու­ցա­կը.
-Նա­խա­գա­հը կլի­նեմ ես։ -Կար­դում է աշ­խա­տա­սե­նյա­կում ներ­կա գտն­վող և Բաք­վից ժա­մա­նած 8-9 հո­գու ա­նուն-ազ­գա­նուն­ներ՝ ազ­գու­թյամբ ռուս և ադր­բե­ջան­ցի։ Կազմ­բյու­րո­յում ընդգրկված էին նաև կուսշ­րջ­կո­մի 3-րդ քար­տու­ղա­րը՝ Դա­նիե­լյան Էլ­մի­րան և շրջ­գործ­կո­մի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կա­լը՝ Ծատ­րյան Ար­ժա­նը։
-Ո­րո­շումն ըն­դուն­ված է ոչ ճիշտ։ -Ռա­դաևի եր­կա­րա­շունչ տե­ղե­կատ­վու­թյա­նն ի պա­տաս­խան հն­չեց Ա­ղա­ջա­նյա­նի ձայ­նը։
-Վե­րա­դասն ըն­դու­նել է ո­րո­շում և դուք պար­տա­վոր եք են­թարկ­վել։
-Տվեք ո­րո­շու­մը։ -Ռա­դաևը սկզ­բում չէր ու­զում տալ, և Ա­ղա­ջա­նյա­նը կար­ծում էր, թե իր վրա հո­գե­բա­նա­կան ճն­շում են գոր­ծադ­րում։ Բայց եր­կար վի­ճա­բա­նու­թյու­նից հե­տո Ռա­դաևը սե­ղա­նին է դնում Ադր­բե­ջա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի բյու­րո­յի ո­րո­շու­մը։ Ա­ղա­ջա­նյա­նը ոչ միայն պաշ­տո­նից էր ա­զատ­ված, այլև վտար­ված էր կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան շար­քե­րից ազ­գայ­նա­կա­նու­թյան և ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան հա­մար։
Այս­պես կոչ­ված` կազմ­բյու­րո­յի ան­դամ­նե­րը լուռ սպա­սում են, որ Ա­ղա­ջա­նյա­նը թող­նի աշ­խա­տա­սե­նյա­կը և ի­րենք անց­նեն ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րին։
Ա­ղա­ջա­նյա­նը, ա­ռանց մի բառ ա­սե­լու, դուրս ե­կավ։
Չան­ցած մեկ ժամ` հրա­պա­րա­կում ա­սեղ գցե­լու տեղ չկար։ Ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում է, որ Բաք­վից ե­կած­նե­րը շեն­քից դուրս գան և հան­դի­պեն ժո­ղովր­դի հետ։
Ռա­դաևը ե­լույթ է ու­նե­նում, ո­րի ի­մաս­տը հետևյալն է՝ ձեր կյան­քը կլա­վաց­նենք, կապ­րեք բա­րե­կե­ցիկ ու խա­ղաղ։ Մի քա­նի վայր­կյան անց կազմ­բյու­րո­յի նա­խա­գա­հը կանգ­նած էր …քաշ­քշ­ված շո­րե­րով։ Պա­հա­կա­խում­բը օ­դում կրա­կում է, ժո­ղովր­դի վրա ար­ցուն­քա­բեր գազ է կի­րա­ռում։ Ամ­բո­խը մո­լեգ­նում է.
-Ե­թե Բաք­վից ե­կած­նե­րը չհե­ռա­նան, շեն­քը պայ­թեց­նե­լու ենք։ Կես ժամ ժա­մա­նակ ենք տա­լիս։
Շր­ջա­նի զին­վո­րա­կան պա­րե­տը ժո­ղովր­դին խնդ­րում է 10 մետր հե­ռա­նալ շեն­քից, իսկ ին­քը մտ­նում է Ա­ղա­ջա­նյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կը, պա­հան­ջում, որ վեր­ջինս ստո­րագ­րու­թյուն տա, թե քա­նի որ ին­քը ա­զատ­ված է աշ­խա­տան­քից, հետևա­բար, չպի­տի մի­ջամ­տի շր­ջա­նի քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան կյան­քին։

-Հա­կա­ռակ­վե­լու դեպ­քում կկա­լան­վեք։ -Ա­ղա­ջա­նյա­նը հաս­կա­ցավ, որ պա­րե­տը ար­դեն են­թարկ­վում է կազմ­բյու­րո­յին։ Չի ստո­րագ­րում գրու­թյու­նը, ո­րը նա­խա­պես պատ­րաստ­ված էր։
Եվ այս­պես, ար­տա­կարգ դրու­թյան շր­ջա­նի զին­վո­րա­կան պա­րե­տի միջ­նոր­դու­թյամբ ժո­ղո­վուր­դը փոքր-ինչ խա­ղաղ­վում է, կազմ­բյու­րո­յի ան­դամ­նե­րը 20-25 օր մնում են շեն­քում, փոր­ձում են հե­ռա­խո­սով կապ­վել շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նից դժ­գոհ և տա­տան­վող խա­վի հետ, բայց ո­չինչ չի ստաց­վում, ու հե­ռա­նում են։
Սա Բաք­վի և Կենտ­րո­նի քա­ղա­քա­կան պար­տու­թյունն էր։ Այ­նուա­մե­նայ­նիվ, շր­ջա­նի քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը նս­տաշր­ջան հրա­վի­րե­ցին, շր­ջա­նը հայ­տա­րար­վեց ինք­նա­վար տա­րածք ԽՍՀՄ կազ­մում.
Ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհուրդ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոս, 1990թ.
XX գումարման XVIII արտահերթ նստաշրջան

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նը (գյու­ղա­կան) ԽՍՀՄ կազ­մում Շա­հու­մյա­նի ազ­գա­յին ինք­նա­վար շր­ջան հռ­չա­կե­լու մա­սին

Ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի շր­ջա­նա­յին խոր­հուր­դը նշում է, որ, հա­կա­ռակ հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյան՝ ի­րադ­րու­թյու­նը կա­յու­նաց­նե­լու ձգտ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ի­րա­կա­նում շր­ջա­նի խոր­հր­դա­յին և կու­սակ­ցա­կան մար­մին­նե­րի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­վում։ Մեկ տա­րի է` Շա­հու­մյա­նի շր­ջա­նը տն­տե­սա­կան լիա­կա­տար շր­ջա­փակ­ման մեջ է։ Շր­ջան չեն հաս­նում սնն­դամ­թերք, շի­նա­նյութ, հե­ղուկ գազ, լայն սպառ­ման ապ­րանք։ Հայ­տա­րար­վել է ֆի­նան­սա­կան շր­ջա­փա­կում։ Ոչ մի ձեռ­նար­կու­թյուն և հաս­տա­տու­թյուն չի ֆի­նան­սա­վոր­վում հան­րա­պե­տա­կան բան­կի կող­մից։ Միա­ժա­մա­նակ զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում չի դա­դա­րում շր­ջա­նա­յին ղե­կա­վա­րու­թյան և շր­ջա­նի հա­յազ­գի բնակ­չու­թյան հաս­ցեին հն­չող մշ­տա­կան սպառ­նա­լի­քը։ Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան, ռա­դիո­յի և մա­մու­լի կող­մից Շա­հու­մյա­նի շր­ջա­նը ներ­կա­յաց­վում է որ­պես ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան և զին­ված ա­վա­զա­կու­թյան տե­ղա­մաս, այն դեպ­քում, երբ գյու­ղի խա­ղաղ հայ բնա­կիչ­նե­րի նկատ­մամբ զին­ված հար­ձա­կում ի­րա­կա­նաց­վել և ի­րա­կա­նաց­վում է ադր­բե­ջա­նա­կան կող­մից։
Ձգ­տե­լով պահ­պա­նել շր­ջա­նի տա­րած­քում խիտ բնա­կեց­ված,
16-հա­զա­րա­նոց հա­յազ­գի բնակ­չու­թյու­նը, ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի շր­ջա­նա­յին խոր­հուր­դը 1989թ. հու­լի­սի 26-ին ըն­դու­նեց ո­րո­շում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի կազմ մտ­նե­լու մա­սին։ Մեր ո­րո­շու­մը, սա­կայն, մերժ­վել է Ադր­բե­ջա­նի Գե­րա­գույն խոր­հր­դի կող­մից, ին­չը շր­ջա­նի ճա­կա­տագ­րի և մեզ սպառ­նա­ցող վտան­գի հետ կապ­ված մտա­հո­գու­թյան ա­ռիթ է տա­լիս։
Ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի շր­ջա­նա­յին խոր­հուր­դը լիա­կա­տար հի­մուն­քով հայ­տա­րա­րում է, որ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դի և Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի գոր­ծո­ղու­թյուն­ներն ուղղ­ված են ԼՂԻՄ-ի սահ­ման­նե­րից դուրս գտն­վող Ադր­բե­ջա­նում միակ հայ­կա­կան շր­ջա­նի կազ­մա­լուծ­մա­նը։ Նման հայ­տա­րա­րու­թյան հա­մար հիմք են հան­դի­սա­նում նաև վեր­ջին օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջա­նի Կոմ­կու­սի կենտ­կո­մի բյու­րո­յի ո­րոշ­մամբ շր­ջա­նում ստեղծ­վել է կազմ­կո­մի­տե, որ­տեղ հա­յերն անն­շան թվա­կազ­մով են ներ­կա­յաց­ված, մաս­նա­վո­րա­պես՝ 25 տո­կո­սով՝ 78% հա­յազ­գի բնակ­չու­թյան դեպ­քում։ Փաս­տո­րեն, այս ո­րոշ­մամբ կա­սեց­վել է խոր­հր­դա­յին և կու­սակ­ցա­կան մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։
Ել­նե­լով վե­րը շա­րադր­վա­ծից և կան­խա­տե­սե­լով հա­յազ­գի բնակ­չու­թյան նկատ­մամբ հան­րա­պե­տա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից ճնշ­ման հե­տա­գա ուժգ­նա­ցու­մը, ինչ­պես նաև գտն­վե­լով շր­ջա­նի կազ­մա­լուծ­ման ու նրա լիա­կա­տար լիկ­վի­դաց­ման փաս­տի ա­ռաջ, ար­տա­հայ­տե­լով շր­ջա­նի ողջ հա­յազ­գի բնակ­չու­թյան կամքն ու գի­տակ­ցե­լով նրա ճա­կա­տագ­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուր­դը Ո­ՐՈ­ՇԵՑ՝
Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նը /գյու­ղա­կան/ հռ­չա­կել Շա­հու­մյա­նի ազ­գա­յին ինք­նա­վար շր­ջան ԽՍՀՄ կազ­մում։
Շա­հու­մյա­նի ազ­գա­յին ինք­նա­վար շր­ջա­նի տա­րած­քում որ­պես հիմ­նա­կան օ­րենք ճա­նա­չել ԽՍՀՄ սահ­մա­նադ­րու­թյու­նը։
ԽՍՀՄ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դին խնդ­րել` դի­մել ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին, ներ­կա­յաց­նե­լով նոր վար­չա­կան միա­վո­րի՝ ԽՍՀՄ կազ­մում Շա­հու­մյա­նի ազ­գա­յին ինք­նա­վար շր­ջա­նի ստեղծ­ման հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կար­գը։
ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին խնդ­րել հաս­տա­տել տվյալ ո­րո­շու­մը։
Գործկոմի առաջին
փոխնախագահ՝
Ա.ԾԱՏՈՒՐՅԱՆ
Գործկոմի քարտուղար՝
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ