Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆԱ­ԽԱ­ՏԵ­ՍՈՒՄ ԵՆՔ ՉԳԱ­ԶԱ­ՖԻ­ԿԱՑ­ՎԱԾ ՀԱ­ՄԱՅ­ՆՔ­ՆԵ­ՐՈՒՄ ՋՐԱ­ՏԱ­ՔԱ­ՑՈՒ­ՑԻՉ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՆԱ­ԿԸ ՀԱՍՑ­ՆԵԼ 100-Ի. «ՋԻԷՍ ԷՆԵՐՋԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Արևային կայանների, ջրատաքացուցիչների տեղադրման, դրանց արդյունավետության, առավելությունների, պահանջարկի և այլ մանրամասների շուրջ զրուցեցինք «Ջիէս էներջի» /GS Energy/ ընկերության նախագծերի ղեկավար Սեյրան Դանիելյանի հետ։

-Արևա­յին է­ներ­գիա­յի օգ­տա­գոր­ծու­մը են­թադ­րում է ֆի­նանս­նե­րի խնա­յում, տն­տե­սա­կան շա­հա­վե­տու­թյուն։ Ձեր մաս­նա­գի­տու­թյու­նը նույն­պես քիչ ներդ­րում­նե­րով մեծ ար­դյունք ստա­նա­լու հետ է կապ­ված, ին­չը, թերևս, կա­րող էր հիմք հան­դի­սա­նալ գոր­ծու­նեու­թյունն սկ­սե­լուն։
-Իս­կա­պես, արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տը կա­պում եմ նաև ֆի­նանս­նե­րի ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­ման հետ, ո­րով­հետև ճիշտ ֆի­նան­սա­վոր­ման դեպ­քում է հա­ջող­վում այդ նա­խագ­ծե­րը կյան­քի կո­չել։ Քա­նի որ բա­վա­կա­նին հմ­տա­ցել էի այս ո­լորտ­նե­րում՝ ձեռ­նա­մուխ ե­ղա գոր­ծին։ Ու­սում­նա­սի­րե­ցի արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի դրա­կան և բա­ցա­սա­կան կող­մե­րը, ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Հե­տո ո­րո­շա­կի փոր­ձեր կա­տա­րե­ցի մի քա­նի ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ ու նա­խագ­ծեր կյան­քի կո­չե­ցի։ Պա­տե­րազ­մից հե­տո ըն­կե­րոջս հետ ո­րո­շե­ցինք ստեղ­ծել ըն­կե­րու­թյունն ու զբաղ­վել արևա­յին կա­յան­նե­րի և ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի տե­ղադր­մամբ։
-Ար­դյո՞ք հաշ­վի է առն­վել բնա­կան ռե­սուրս­նե­րի սղու­թյու­նը հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, թե, այ­նուա­մե­նայ­նիվ, է­ներ­գե­տի­կա­յի խն­դիրն ինչ-որ չա­փով լու­ծե­լի դարձ­նե­լու հար­ցում ցու­ցա­բեր­վել է նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն։
-Ո­րո­շու­մը կա­յաց­ված էր մինչև պա­տե­րազ­մը, հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում ո­լորտն ա­վե­լի կարևոր­վեց, քա­նի որ կորց­րինք ու­նե­ցած հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րը։ Նավթ ու գազ չու­նենք։ Ջրա­յին մեծ ռե­սուրս­ներ կորց­նե­լուց հե­տո էլ արևա­յին է­ներ­գիա­յից չօգտ­վելն ուղ­ղա­կի միամ­տու­թյուն ու ան­փու­թու­թյուն կլի­ներ՝ այդ­պի­սով իսկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­լով նաև ընդ­հա­նուր է­ներ­գո­հաշ­վեկշ­ռի 30-40 տո­կոսն ա­պա­հո­վել։
-Պա­րոն Դա­նիե­լյան, մաս­նա­գետ­նե­րից հա­ճախ ենք լսում, որ արևա­յին է­ներ­գիան միա­վոր մա­կե­րե­սի վրա շատ մեծ ուժ ու­նի և ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նենք, օ­րի­նակ, Եվ­րո­պա­յի, այլ եր­կր­նե­րի նկատ­մամբ, ով­քեր մո­լո­րա­կի այս հատ­վա­ծում չեն։
- Ա­յո, բա­րեն­պաստ հատ­վա­ծում ենք գտն­վում, աշ­խար­հի ա­մե­նա­բա­րեն­պաստ­նե­րից չէ, բայց ար­տադ­րու­թյան հա­մար և արևի օգ­տա­գործ­ման հա­մար օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը շատ բարձր է։ Մետր քա­ռա­կու­սու վրա 1400 Կ/Վտ տա­րե­կան ճա­ռա­գայ­թու­մը քիչ չէ։
-Կան տե­ղադր­ված է­լեկտ­րա­կա­յան­ներ։
-Մոտ քսանն ար­դեն տե­ղադ­րել ենք։ Ժա­մա­նա­կա­չափ /хронометраж/ կա­տա­րե­լով տես­նում ենք, որ հա­մա­պա­տաս­խա­նում են հա­մաշ­խար­հա­յին տվյալ­նե­րին։ Վս­տահ ենք, որ տն­տե­սա­կան ռիս­կը բա­ցա­ռել ենք։
-Ար­ցա­խի շր­ջան­նե­րու՞մ են դրանք տե­ղադր­ված, ի՞նչ բնույ­թի շի­նու­թյուն­նե­րում են։
-Հիմ­նա­կա­նում տա­նիք­նե­րին են տե­ղադր­ված՝ Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի, Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի։ Վեր­ջին նա­խագ­ծե­րը մայ­րա­քա­ղա­քի 3-րդ և 7-րդ դպ­րոց­նե­րի տա­նիք­նե­րին են։ Ու­նենք բազ­մա­թիվ ֆեր­մա­ներ։ Ցան­ցերն ան­հա­սա­նե­լի էին, տե­ղադ­րել ենք ցան­ցից ա­ռանձ­նաց­ված կա­յան­ներ։ Տե­ղադ­րել ենք և8 ցան­ցին միաց­ված/on-grid/, և՛ ինք­նա­վար/off-grid/, և՛ հիբ­րի­դա­յին արևա­յին կա­յանն­եր։ Կա­տա­րե­լու ենք նաև հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ։
4 Կ/Վտ հզո­րու­թյամբ կա­յան տե­ղադր­վել է Աս­կե­րա­նի վար­չա­կազ­մում և Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում, 10 Կ/Վտ՝ 3-րդ և 7-րդ դպ­րոց­նե­րում։
-Հե­տաքր­քիր են հիբ­րի­դա­յին տե­սա­կի արևա­կա­յան­նե­րը. որ­քա՞ն է­ներ­գիա կա­րող են կու­տա­կել, քա­նի օր­վա հա­մար։
-Դա կախ­ված է տե­ղադր­ված մարտ­կոց­նե­րի քա­նա­կից։ Ինչ­քան շատ մարտ­կոց­ներ տե­ղադր­վեն, այն­քան ա­վե­լի շատ է­ներ­գիա կա­պա­հով­վի։ Մարտ­կոց­նե­րով է­ներ­գիա պա­հե­լը հա­մա­կար­գի ա­մե­նա­թանկ հա­ճույքն է։
1 Կ/Վտ ժամ օգ­տա­գործ­ված է­ներ­գիա­յի գի­նը կբարձ­րա­նա։ Մեր դեպ­քում մարտ­կոց­նե­րով է­ներ­գիա ա­պա­հո­վելն այդ­քան էլ նպա­տա­կա­հար­մար չէ, այն բա­վա­կա­նին ծախ­սա­տար կլի­նի։ Օ­րեն­սդ­րու­թյու­նը մեզ հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­ներ է ստեղ­ծել։ Ցան­ցը մեզ հա­մար դառ­նում է մարտ­կոց։ Այ­սինքն՝ երբ մեր ար­տադ­րան­քը չկա, բայց է­ներ­գիա­յի կա­րիք կա, մենք օգ­տա­գոր­ծում ենք ցան­ցից՝ դրա դի­մաց չվ­ճա­րե­լով, մեր տվա­ծից վերց­նում ենք օգ­տա­գոր­ծում։ Կան անվ­տան­գա­յին հար­ցեր։ Այդ մարտ­կոց­նե­րով հա­մա­կար­գե­րը պետք են այն­պի­սի վայ­րե­րում, որ­տեղ հո­սան­քի ան­խա­փա­նե­լիու­թյու­նը պար­տա­դիր է, պա­տե­րազմ է կամ ար­տա­կարգ ի­րադ­րու­թյուն։ Մեզ շատ կօգ­նեն այն հա­մա­կար­գե­րը, որոնք ար­դեն տե­ղադր­ված են։ Ցան­կա­ցած պա­հի ի­րենք ի­րենց նպա­տա­կը կփո­խեն ու կօգ­տա­գործ­վեն այդ պա­հի պա­հանջ­նե­րով։
-Մո­տա­վո­րա­պես քա­նի՞ արևա­կա­յան է նա­խա­տես­վում ըն­թա­ցիկ և հա­ջորդ տա­րում տե­ղա­կա­յել և ի՞նչ պայ­ման­նե­րով։ Մատ­չե­լի՞ են։

-Մատ­չե­լի չեն։ Կա­ռա­վա­րու­թյու­նը ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում արևա­յին է­ներ­գիա­յի զար­գաց­ման հա­մար։ Ե­թե այդ ծրագ­րե­րը չլի­նեն, արևա­յին է­ներ­գիան Ար­ցա­խում զար­գաց­նելն անհ­նա­րին կլի­նի, ո­րով­հետև պա­տե­րազմ­ից հե­տո ֆի­նան­սա­կան ինս­տի­տուտ­նե­րը ռիս­կի չեն դի­մում։ Արևա­կա­յան­նե­րի տե­ղադր­ման պատ­վեր­ներ կան, սա­կայն հս­տակ տվյալ­ներ չու­նենք։ Շոշ հա­մայն­քի դպ­րո­ցում և ման­կա­պար­տե­զում տե­ղադր­վել են նաև ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ՝ ՙԱրևել­քի քրիս­տո­նյա­ներ՚ կազ­մա­կեր­պու­թյան մի­ջոց­նե­րով։ Հա­մա­գոր­ծակ­ցում ենք ՙռեԱր­մե­նիա՚հար­թա­կի հետ։
-Հա­ջող­վու՞մ է ներդ­րում­նե­րի ակն­կա­լիք­ներն ար­դա­րաց­նել։
-Ի­հար­կե։ Տա­րուց ա­վել է տե­ղադր­ված եր­կու կա­յան ու­նենք, ո­րոնց տն­տե­սա­կան բիզ­նես պլանն ու հաշ­վարկ­ներն ամ­բող­ջու­թյամբ ար­դա­րաց­վել են։
-Նշ­վե­ցին թվեր՝ արևա­կա­յան­նե­րի մի­ջո­ցով հնա­րա­վո՞ր է խնա­յել 300-700 հա­զար դրամ։
- Մեկ Կ/Վտ հզո­րու­թյան կա­յա­նը տա­րե­կան ար­տադ­րում է 1300-1400 Կ/Վտ է­լեկտ­րաէ­ներ­գիա։ Խնա­յո­ղու­թյունն ստա­նա­լու հա­մար Կ/Վտ-ը բազ­մա­պատ­կում են է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի գնով։
-Թերևս ա­վե­լի մեծ մասշ­տաբ­ներ, քան է­լեկտ­րա­կա­յան­ներն են, ըն­դու­նել են ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րը։ Դա վկա­յում է պա­հան­ջար­կի մա­սին։ Ի՞նչ է ար­վել մինչ այ­սօր ձեր կազ­մա­կեր­պու­թյան կող­մից, քա­նի՞ ջրա­տա­քա­ցու­ցիչ է տե­ղադր­վել, որ­տե՞ղ, ի՞նչ պայ­ման­նե­րով։
-Այս պա­հին ար­դեն 40 ջրա­տա­քա­ցու­ցիչ տե­ղադր­վել է, մինչև տա­րե­վերջ պլա­նա­վո­րում ենք քա­նա­կը հասց­նել 100-ի։ Ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ են տե­ղադր­վել­ Կոլ­խո­զա­շե­նում, Կի­չա­նում, Ճան­կա­թա­ղում, Ա­րե­շում, Հա­թեր­քում, Ակ­նա­բեր­դում, Գե­տա­վա­նում։
-Իսկ մատ­չե­լի՞ են, 50 տո­կո­սը կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րով ֆի­նան­սա­վոր­վում է։
-Ա­մե­նա­թանկ ջրա­տա­քա­ցու­ցի­չը ներ­կա­յում 450 հա­զար դրամ է, տա­րո­ղու­թյու­նը՝ 400 լիտր։ Կե­սը ֆի­նան­սա­վոր­վում է պե­տու­թյան կող­մից, մյուս կե­սը՝ բնա­կչի։ ՙՖի­դես՚ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից վար­կա­վոր­վում է շատ նպաս­տա­վոր պայ­ման­նե­րով /տա­րե­կան 10 տո­կոս/։ Դա գրե­թե բո­լո­րի հա­մար հա­սա­նե­լի տար­բե­րակ է։ Խնա­յո­ղու­թյունն էլ շատ է։
-Որ­պես­զի սար­քերն աշ­խա­տեն՝ պար­տա­դի՞ր է արևա­յին ե­ղա­նա­կը։
-Արևա­յին ե­ղա­նա­կը պար­տա­դիր չէ, ամ­պա­մած ե­ղա­նա­կին էլ սար­քերն աշ­խա­տում են։ Հա­տուկ է­լեկտ­րա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի շնոր­հիվ հասց­նում են կլա­նել արևա­յին ճա­ռա­գայթ­նե­րը։ Ե­թե ամ­պա­մած ե­ղա­նա­կին կամ գի­շե­րա­յին ժա­մե­րին 40 աս­տի­ճա­նի ջու­րը պետք է հասց­նել 60-ի, սար­քը կտա­քաց­նի 20 աս­տի­ճա­ն է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի հաշ­վին, ին­չը նույն­պես խնա­յո­ղու­թյուն է։
-Կա­րո՞ղ ենք փաս­տել, որ արևի՝ նույ­նիսկ չն­չին ճա­ռա­գայթ­նե­րի դեպ­քում ջրա­տա­քա­ցու­ցիչն աշ­խա­տում է։
-Շատ չն­չին ճա­ռա­գայթ­նե­րի դեպ­քում էլ աշ­խա­տում է։ Տար­վա մեջ կա­րող է մոտ 20 օր չհե­րի­քել։ Ար­ցա­խում արևա­յին օ­րե­րի քա­նա­կը 300-ից ա­վել է, մնա­ցած օ­րերն էլ ամ­բող­ջու­թյամբ ամ­պա­մած չեն։
-Կներ­կա­յաց­նե՞ք հե­ռան­կա­րը. հնա­րա­վո՞ր է ո­րոշ ժա­մա­նակ ու­նե­նալ արևա­յին է­ներ­գիա­յի աղ­բյուր, ո­րը կկա­րո­ղա­նա բա­վա­րա­րել մեր պա­հանջ­նե­րը և լրաց­նել երկրում առկա էներգիայի պա­կա­սը։
-Ի­հար­կե, հնա­րա­վոր է, սա­կայն տա­րի­նե­րի աշ­խա­տանք է պա­հան­ջում։
-Կազ­մա­կեր­պու­թյունն ի՞նչ ծրագ­րեր ու­նի ա­ռա­ջի­կա­յում, ու­նե՞ք խն­դիր­ներ, ձեռք­բե­րում­ներ։
-Ա­ռա­ջի­կա­յում ծրագ­րում ենք ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի քա­նա­կը հասց­նել 100-ի՝ բո­լոր չգա­զա­ֆի­կաց­ված հա­մայ­նք­նե­րում։ Աշ­խա­տու­ժի խն­դիր կա. 6 աշ­խա­տա­տեղ այս պա­հին թա­փուր է։ Իսկ ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը հա­ճա­խորդ­նե­րի գնա­հա­տա­կանն ու գո­հու­նա­կու­թյունն է։

Զրույցը՝
Լուսինե ՇԱԴՅԱՆԻ