Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՆՑԱԿԵՏԻ ԿԱՄ ՍԿԱՆԱՎՈՐՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: Թեմայի շուրջ զրուցել ենք «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը՝ կապված Լաչինի միջանցքում դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների հրահրած միջադեպի, իսկ այնուհետև անցակետ տեղադրելու հարցի հետ, ի՞նչ է ներկայացվել Վոլկովին և նրա կողմից ի՞նչ պարզաբանումներ եք ստացել:

-Նախ ասեմ, որ հանդիպումը կայացել է մեր առաջարկությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  5 խմբակցության ղեկավարների կողմից առաջարկ է ներկայացվել՝ հանդիպելու և քննարկելու ստեղծված իրավիճակը՝ կապված վերջին զարգացումների հետ: Հանդիպմանը քննարկվել է մի քանի հարց, մասնավորապես  դեկտեմբերի 3-ի միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցիներ,  իբր «բնապահպաններ»  բարձրացրել են Արցախում  հանքերի շահագործման, ինչպես նաև պոչամբարների վտանգավորության մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ հարցեր: Այդ մասով  ներկայացրել ենք մեր տեսակետը, նշելով, որ դա անթույլատրելի է: Մենք ունենք համապատասխան ընթացակարգեր և օրենքով ամբողջությամբ կարգավորված է ոլորտը:

Կաշենի հանքավայրի շահագործումն իրականացնող  «Բեյզ մեթըլս»  ընկերությունն ունի բավականին բարձրակարգ  մասնագետներ, իսկ բացի այդ, հանքի շահագործման, պոչամբարների կառուցման, հետագա  շահագործման մասով կան համապատասխան բոլոր եզրակացությունները: Ներկայացրել ենք մեր տեսակետն այն առումով, որ եթե անհրաժեշտություն լինի տարածաշրջանում էկոլոգիական խնդիրներից ելնելով մոնիթորինգ իրականացնելու, ապա այդ դեպքում գոյություն ունեն միջազգային անկախ հեղինակավոր  կազմակերպություններ, որոնք կարող են այդ եզրակացությունները տալ, որն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր նորմերին: Ադրբեջանի կողմից որևէ ներկայացուցիչ կամ  մոնիթորինգային խումբ անընդունելի է, այսինքն՝ նրանց հետ, ընդհանրապես,  կապ չունի:

Քննարկել ենք նաև անցակետի հետ կապված հարցը  և  պարզաբանում ենք ստացել, որ դրա  մասին, ընդհանրապես, խոսք չկա ու չի էլ կարող լինել, քանի որ  հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ինչպես նաև միջանցքի տրամաբանությանը: Սակայն մեզ  ներկայացվել է, որ Ադրբեջանի կողմից եղել է առաջարկություն, որպեսզի ռուս խաղաղապահների առաջին անցակետում տեղադրվի զննող սկանավորող սարքավորում, որը պետք է ստուգի կամ զննի բեռնատար մեքենաներով տեղափոխվող բեռը՝ հիմնականում զենք-զինամթերքի և այլ նմանատիպ ապրանքների համար: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ սարքը չտեղադրվի, քանի որ դա էլ նույնպես այս պահին հակասում է  այդ տրամաբանությանը: Վերահսկողության տարբեր այլ մեխանիզմներ կան, որոնք  կարող են  այս պահին օգտագործել: Բացի դրանից, նաև ներկայացվել է, որ եթե խոսքն  անգամ վերաբերում է որոշակի սպառազինության՝ որևէ փաստաթղթով արգելված չէ մեր ինքնապաշտպանությունն իրականացնելու և այն կազմակերպելու համար համապատասխան միջոցներ ունենալը:

Քննարկումներում այս պահի դրությամբ դեռ հստակ, վերջնական որևէ որոշում չկա: Համենայն դեպս, քննարկման փուլում է նրանց կողմից: Մեր տեսակետը հստակ է՝ մեզ համար անընդունելի են այդ առաջարկները և քննարկելու որևէ բան չունենք:

Ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթով կա որևէ նման պահանջ և ո՛չ էլ միջանցքի տրամաբանությանն է համապատասխանում: Այս առումով հստակ է մեր դիրքորոշումը՝ անցակետի մասին խոսք անգամ լինել չի կարող, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ սարքավորումը չտեղադրվի և եթե անգամ վերահսկողություն իրականացնելու լինեն, ապա այլ մեխանիզմների կիրառմամբ: Դրանով Ադրբեջանը փորձում է առաջին քայլը անել, հետո հաջորդը կանի, այսինքն՝ այս քայլերով միջանցքը դառնալու է սովորական ճանապարհ, ինչը մեզ համար անընդունելի է:

-Ադրբեջանցի լրագրողները և բնապահպանները օրերս փակել էին ճանապարհն ու սադրանքներ իրականացրել: Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ են, ի վերջո, հետապնդում:

-Նույն դեկտեմբերի 3-ի շարունակությունն է: Նրանք ընտրել են ինչ-որ ուղղություն՝ էկոլոգիա, բնապահպանություն և այլն, որն, ընդհանրապես, իրականությանը չի համապատասխանում: Դեկտեմբերի 3-ին այնտեղ հավաքվածների մեծ մասը հատուկ ծառայությունների աշխատակիցներ էին և բնապահպանության կամ բնապահպանների հետ որևէ առնչություն չունեն: Այդ տեղեկատվությունն արդեն կա: Ուղղակի պատրվակ է սադրանքներ իրականացնելու և իբրև պայմանավորվածության համաձայն՝ բանակցություններ պետք է վարեն ռուս խաղաղապահների հետ, ինչ-որ աշխատանքային պլան փորձեն ներկայացնել մոնիթորինգի իրականացման: Բայց վտանգավորությունը ստուգելու և բնությանն ինչ-որ վնաս պատճառելու հարցերով եզրակացություն տալու համար կան միջազգային լուրջ կազմակերպություններ, որոնց միջոցով այն կարող է իրականացվել:

Մեր օրենսդրությամբ, կարգերով, բոլոր նորմերի համաձայն է այդ հանքերի շահագործումն իրականացվում: Չեմ կարծում, որ Ադրբեջանը շահագրգռված է այստեղ բնության պահպանության   հարցում: Սրանք սադրանքներ են, որոնք փորձում են իրականացնել ընտրված ուղղություններով:

-Անդրեյ Վոլկովի հետ բանակցություններից հետո համացանցում ադրբեջանցիները տեղեկություններ էին տարածել, թե իբր ներկայացվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել բնական ռեսուրսների շահագործումն արգելելու վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Մենք ունենք օրենսդրություն բնապահպանության  վերաբերյալ, որի շրջանակներում ամեն ինչ իրականացվելու է, անհրաժեշտության դեպքում նաև հրավիրելով արտասահմանյան մասնագետներ՝ երրորդ կողմից: Ամեն դեպքում մեր օրենսդրությամբ այդ հանքի շահագործումը թույլատրված է և այն շարունակելու է աշխատել:

 Լուսինե Շադյան