Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԺԱՄԱՆԱԿԻ, ՍԵՐՆԴԻ ԵՎ ԻՄ ՄԱՍԻՆ...

 

(Սկիզբը՝ ԱԱ 47-ում)

...Տա­րի­ներն անց­նում են, ինձ­նից հե­տո ե­կած­նե­րը դառ­նում կու­սակ­ցա­կան /պաշ­տոն ստա­նա­լու դար­պաս­նե­րից մեկն է, ե­թե ոչ՝ գլ­խա­վո­րը/, բարձ­րա­նում կա­րիե­րա­յի աս­տի­ճան­նե­րով։ Իսկ իմ ցան­կա­ցածն ինձ հետ է՝ Աստ­ծո շնոր­հիվ ու կա­մե­ցո­ղու­թյամբ. ինձ լիո­վին բա­վա­րա­րում է շար­քա­յին լրագ­րող լի­նելս։ Ինձ հե­րիք են իմ ստո­րագ­րու­թյու­նը և առ հրա­պա­րա­կում­ներս այն ար­ձա­գանք­նե­րը, որ ես ու խմ­բագ­րու­թյունն ստա­նում ենք ըն­թեր­ցող­նե­րից, ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րից, Երևա­նից, ան­գամ Մոսկ­վա­յից /որ­տեղ, պարզ­վում է, քիչ չու­նենք հա­րա­զատ երկ­րա­մա­սի կյանքն ար­տա­ցո­լող, թեր­թի կա­րիքն զգա­ցող մտա­վո­րա­կան հայ­րե­նա­կից­ներ/։
Որ­պես­զի ըն­թեր­ցո­ղը հաս­կա­նա, թե ին­չի մա­սին եմ խո­սում, մի դեպք պատ­մեմ։ Կո­լեկ­տի­վով Հա­թեր­քում էինք։ Դա­դի­վանք էքս­կուր­սիա­յի էինք գնա­ցել, գի­շե­րե­ցինք այդ գյու­ղում։ Մեզ բա­ժա­նել էին տնե­րի վրա։ Մեր «բա­ժին» ընթ­րիքը տան­տի­րու­հին ուշ մա­տու­ցեց. տան­տե­րը հան­դում էր, նրան էր սպա­սում։ Տի­կի­նը հավ էր մոր­թել, սե­ղա­նին, կա­րե­լի է ա­սել, բա­նի պա­կա­սու­թյուն չկար։ Բարձ­րաց­րինք կար­միր գի­նով լի բա­ժակ­նե­րը՝ ի ծա­նո­թու­թյուն, ու երբ տան­տի­րոջ խնդ­րան­քով ներ­կա­յա­նում էինք, «Նվարդ» ա­նու­նը լսե­լուց հետո մարդ ու կին մի պահ ի­րար նա­յե­ցին, հե­տո հարց­րին՝ չլի­նի՞ Ա­վա­գյան Նվարդն եք։ Ապ­շել էի։ Իմ փո­խա­րեն ըն­կե­րու­հի­ներս հաս­տա­տե­ցին՝ ա­յո, նա է։ Մեր սերն­դից հի­մա քչերն են «շար­քում», բայց, հա­մե­մա­տա­բար, հնե­րից հա­մա­կարգ­չա­յին օ­պե­րա­տոր­ներ Լյուդ­մի­լան ու Մա­րիան, սր­բագ­րիչ Օկ­տյաբ­րի­նան դեռ աշ­խա­տում են թեր­թի /«Ա­զատ Ար­ցա­խի»/ խմ­բագ­րու­թյու­նում, մաս­նա­վո­րա­պես վեր­ջի­նը, որ կող­քիս էր նս­տած հա­թերք­ցու սե­ղա­նի մոտ, կհաս­տա­տի ա­սածս, թե ինչ­պես լսա­ծից հե­տո ա­մու­սի­նը, ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով մեր հոր­դոր-բո­ղոք­նե­րին, ի­ջավ բակ ու դա­նա­կը տա­րավ հն­դու­հա­վի վզին... Երբ ուշ ժա­մին նս­տած՝ հա­մով միսն ա­նուշ էինք ա­նում, մեզ հյու­րըն­կա­լող­ներն ա­սա­ցին՝ վա­ղուց էին ու­զում տես­նել այն­քան լավ հոդ­ված­ներ, ակ­նարկ­ներ ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ գրո­ղին։ Ու­րեմն՝ էլ ին­չու՞ պի­տի մտա­ծեի ինչ-որ բաժ­նի վա­րի­չու­թյան մա­սին։ Լրագ­րո­ղի դեպ­քում, սա իմ և ու­րիշ­նե­րի փոր­ձից գի­տեմ, բարձր պաշ­տո­նը տա­ղանդ ու­նե­ցո­ղից խլում է ա­ռատ ստեղ­ծա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյունն ու ժա­մա­նա­կը, իսկ մի­ջա­կու­թյան ղալբ ու ան­փայլ գր­չին ստի­պում ա­վե­լի գոր­շա­նալ... Երևի դրա հա­մար է, որ պաշ­տո­նի հան­դեպ ար­տա­հայտ­ված թու­լու­թյուն ու­նե­ցող­նե­րը, թող ներ­վի ա­սել, սահ­մա­նա­փակ մտա­հո­րի­զոն են ու­նե­նում։
... Խմ­բա­գի­րը կան­չեց, ա­սաց՝ նա­մակ­նե­րի բաժ­նի վա­րիչ ենք նշա­նա­կում։ Ի՞նչ կա­րող էի ա­սել։ Բա­ցատ­րեմ ին­չու հա­մա­ձայն­ե­ցի։ Վա­րի­չը մի ա­ռա­վե­լու­թյուն ու­նի. ինքն է կազ­մում հիմ­նա­կան պլա­նը, ընտ­րում /այդ թվում՝ և ի՛ր գրե­լիք թե­մա­նե­րը։ Իսկ դա, հա­վա­տա­ցեք, հո­գե­կան ա­զա­տու­թյուն է։ Բաժ­նի վա­րիչ ես, գոր­ծի դիր պատ­կե­րա­ցում­ներդ ու երևա­կա­յու­թյունդ՝ ստեղ­ծիր այն, ինչ կարևոր է ու նաև՝ սր­տիդ մոտ։ Խե­լա­ցի խմ­բա­գի­րը դեմ չի լի­նի այդ­պի­սի հրա­պա­րա­կում­նե­րին։
Վա­րիչ եմ դար­ձել՝ «չափ գցել ձիուս»։ Նա­մակ­նե­րի­նը խմ­բագ­րու­թյան ա­մե­նա­տաք բա­ժինն է։ Այն­տեղ տես­նում ես աշ­խա­տան­քիդ կոնկ­րետ ար­դյուն­քը։ Այն­տեղ փոս­տը «նյութ» չի բե­րում՝ հա­մա­րյա միայն բո­ղո­քի նա­մակ­ներ են։ Այ­սինքն՝ ինչ-որ մե­կից կսմթ­ված ան­ձինք լու­ծե­լիք ցա­վոտ խն­դիր­ներ ու­նեն, և այդ ծու­ռը դու պի­տի շտ­կես, ո­րով­հետև նրանք, սո­վո­րա­բար, խմ­բագ­րու­թյուն են դի­մում՝ մե­նակ պայ­քա­րե­լուց հոգ­նած-հու­սա­հատ­ված...
Ա­մի­սը մեկ ամ­բող­ջա­կան էջ էլ եմ ներ­կա­յաց­նում՝ փոքր հրա­պա­րա­կում­նե­րի կող­քին ան­պայ­ման «թանձր աղ» պա­րու­նա­կող հոդ­վա­ծով։ Այն տա­րի­նե­րի իմ հոդ­ված­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը հա­տուկ էր շեշտ­ված զգաց­մուն­քայ­նու­թյու­նը։ Եր­բեմն կյան­քի հյու­սած ինչ­պի­սի բարդ հան­գույց­նե­րի է բախ­վում լրագ­րո­ղը... Ես խե­լա­գա­րի պես էի սի­րում ինձ հա­մար հիմ­նա­կան դար­ձած իմ երկ­րորդ մաս­նա­գի­տու­թյու­նը։
Ադր­կոմ­կու­սի կենտ­կո­մի կազ­մած հանձ­նա­ժո­ղով է ե­կել խմ­բագ­րու­թյուն՝ ստու­գե­լու և գնա­հա­տա­կան տա­լու թեր­թի գոր­ծու­նեու­թյա­նը։ Հիմ­նա­վո­րա­պես նս­տած՝ թեր­թում են վեր­ջին մեկ-եր­կու տար­վա ար­խի­վը, նշում­ներ ա­նում։ Նրանց թվում կան լրագրության իս­կա­կան «ա­սեր», ո­րոնց ան­գամ Մոսկ­վա­յի կենտ­րո­նա­կան թեր­թե­րի աշ­խա­տող­ներն են ճա­նա­չում և ըն­դու­նում։ Ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­ներն ամ­փոփ­վում են Կե­վոր­կո­վի ա­ռանձ­նա­սե­նյա­կում՝ թեր­թի ղե­կա­վա­րու­թյան և բո­լոր բա­ժին­նե­րի վա­րիչ­նե­րի ներ­կա­յու­թյամբ։ Բարձր գնա­հա­տա­կան է տր­վում եր­կու բաժ­նի՝ կու­սակ­ցա­կան /վա­րիչ՝ Ար­տա­շես Գաս­պա­րյան/ և նա­մակ­նե­րի /ձեր խո­նարհ ծա­ռան/։ Հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մից «Կո­մու­նիստ» /հա­յե­րեն/ թեր­թի պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար Ալ­բերտ Գրի­գո­րյանն իր հետ տա­նում է իմ նպա­տա­կա­յին է­ջե­րից մի քա­նի­սը՝ «այն­տեղ ցույց տա­լու»՝ խոս­տա­նա­լով հետ վե­րա­դարձ­նել։ Սա­կայն օ­րե­րի հո­լո­վույ­թում դա մղ­վում է երկ­րորդ պլան, հե­տո էլ փոխ­վում են ժա­մա­նակ­նե­րը. վրա են հաս­նում «սում­գա­յիթ­նե­րը», և իմ կող­մից՝ այդ հա­մար­նե­րի, իր կող­մից էլ՝ տված խոստ­ման մա­սին մտա­ծե­լը դառ­նում է վեր­ջին խն­դիր...

/շա­րու­նա­կե­լի/

Պատրաստեց
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ