Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈՂՈՎ ԳՆԵԼ

 

Շուտով Ամանորի և Սուրբծննդյան տոներ են։ Անկախ ամեն ինչից, մարդիկ իրար բարեմաղթանքներ են հղում, և գլխավորը երջանկությունն է։ Երջանկությունը, ըստ վիքիբառարանի, զգացմունքային վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի հույզերով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։

Մար­դը մա­նուկ հա­սա­կից է եր­ջան­կու­թյուն փնտ­րում։ Նրանք եր­ջա­նիկ են, ե­թե կուշտ են, ու­նեն խա­ղա­լիք, ան­հոգ են, վա­յե­լում են ծնող­նե­րի փայ­փա­յան­քը։ Եր­ջան­կու­թյան այս տար­րա­կան պայ­ման­նե­րը ե­րե­խա­յի հետ մե­ծա­նում և փոխ­վում են. նո­րա­նոր պա­հանջ­ներ են ա­ռաջ գա­լիս, ո­րոնց չբա­վա­րար­վա­ծու­թյան դեպ­քում նրանք ի­րենց դժ­բախտ են զգում։ Ե­թե դի­մենք Աստ­վա­ծաշն­չին, ա­պա այն­տեղ եր­ջան­կու­թյան այլ սանդ­ղակ կա, ո­րին հաս­նե­լու հա­մար Աստ­վա­ծոր­դին պայ­ման­ներ է տա­լիս։ Նրա կող­մից բնո­րոշ­ված եր­ջան­կու­թյու­նը երևում է ե­րա­նի­նե­րի մեջ. «Ե­րա­նի՜ հո­գով աղ­քատ­նե­րին, ո­րով­հե­տեւ նրանցն է եր­կն­քի ար­քա­յու­թիւ­նը։ Ե­րա­նի՜ սգա­ւոր­նե­րին, ո­րով­հե­տեւ նրանք պի­տի մխի­թա­րուեն։ Ե­րա­նի՜ հե­զե­րին, ո­րով­հե­տեւ նրանք եր­կի­րը պի­տի ժա­ռան­գեն։ Ե­րա­նի՜ նրանց, որ քաղցն ու ծա­րաւն ու­նեն ար­դա­րու­թեան, ո­րով­հե­տեւ նրանք պի­տի յա­գե­նան։ Ե­րա­նի՜ ո­ղոր­մած­նե­րին, ո­րով­հե­տեւ նրանք ո­ղոր­մու­թիւն պի­տի գտ­նեն։ Ե­րա­նի՜ նրանց, որ սր­տով մա­քուր են, ո­րով­հե­տեւ նրանք Աստ­ծուն պի­տի տես­նեն։ Ե­րա­նի՜ խա­ղա­ղա­րար­նե­րին, ո­րով­հե­տեւ նրանք Աստ­ծու որ­դի­ներ պի­տի կո­չուեն։ Ե­րա­նի՜ նրանց, որ հա­լած­ւում են ար­դա­րու­թեան հա­մար, ո­րով­հե­տեւ նրանցն է եր­կն­քի ար­քա­յու­թիւ­նը։ Ե­րա­նի՜ է ձեզ, երբ ձեզ նա­խա­տեն ու հա­լա­ծեն եւ իմ պատ­ճա­ռով ձեր մա­սին ա­մէն տե­սակ չար խօսք՝ սուտ ա­սեն։ Ցն­ծա­ցէ՜ք եւ ու­րա­խա­ցէ՜ք, ո­րով­հե­տեւ եր­կն­քում ձեր վար­ձը շատ է, քա­նի որ այս­պէս հա­լա­ծե­ցին մար­գա­րէ­նե­րին, ո­րոնք ձեզ­նից ա­ռաջ են ե­ղել» /Մատթ.5 3-12/։ Եվ դրանք բա­ցար­ձակ տար­բեր­վում են եր­ջան­կու­թյան մա­սին մեր պատ­կե­րա­ցում­նե­րից։ Մեզ­նից ո՞վ կա­րող է ա­սել, որ սգա­վո­րը, հո­գով աղ­քա­տը, հա­լած­վո­ղը կա­րող է եր­ջա­նիկ լի­նել։ Աստ­ված կար­ծես թե եր­ջա­նիկ է ան­վա­նում նրանց, ով­քեր այս աշ­խար­հի փա­ռաց գա­հից ցած են գտն­վում, մերժ­ված են, հա­լած­ված՝ ար­դա­րու­թյան հա­մար։
Աշ­խար­հում գո­վազդ­վող եր­ջան­կու­թյու­նը հա­ճախ հա­կա­սում է սուր­բգ­րա­յին եր­ջան­կու­թյա­նը։ Բազ­մա­թիվ գր­քեր ու տե­սա­հո­լո­վակ­ներ են պտտ­վում աշ­խար­հում, թե ինչ­պես հաս­նել եր­ջան­կու­թյան։ Ե­թե ի մի բե­րենք դրան­ցում մա­տուց­վող «դե­ղա­տոմ­սեր»-ը, ա­պա կհաս­կա­նանք, որ ինք­նա­հա­վա­նու­թյու­նը, հպար­տու­թյու­նը, մարդ­կանց ստե­լը, մո­լո­րեց­նե­լը, գայ­թակ­ղե­լը, չա­րը բա­րիով փա­թե­թա­վո­րե­լը, ան­տար­բե­րու­թյունն ու­րի­շի կա­րի­քի հան­դեպ, այ­լոց եր­ջան­կու­թյան, ա­ռող­ջու­թյան կամ նույ­նիսկ կյան­քի գնով սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյունն ա­պա­հո­վե­լը եր­ջան­կու­թյան հաս­նե­լու ա­րագ ու կարճ ու­ղի­ներ են։ Ե­թե այս տրա­մա­բա­նու­թյա­նը հա­վա­տանք, ա­պա բո­լոր հան­ցա­գործ­նե­րը, գո­ղերն ու ա­վա­զակ­նե­րը, աշ­խար­հի մե­ծա­հա­րուստ­ներն ու կա­խարդ­նե­րը, մեծ փառ­քե­րի հա­սած շոու բիզ­նե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու այլ նշա­նա­վոր մար­դիկ պետք է որ եր­ջա­նիկ լի­նեին։ Մինչ­դեռ այս մար­դիկ հան­դի­պում են թշ­նա­մի­նե­րի, սուտ բա­րե­կամ­նե­րի, տար­բեր ո­րո­գայթ­նե­րի։ Մի փոքր ցն­ցու­մից այս մար­դիկ դո­ղում են, մի­լիար­դա­տե­րե­րից ո­մանք մեկ մի­լիոն կորց­նե­լով կամ խեն­թա­նում, կամ ինք­նաս­պան են լի­նում, կատ­վի կամ շան սատ­կե­լը դեպ­րե­սիա­յի կամ այլ հո­գե­կան ախ­տե­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ է դառ­նում, տոն օ­րե­րին շքեղ նվեր չս­տա­նա­լը սի­րե­լի­նե­րից՝ բա­ժան­վե­լու ա­ռիթ է հան­դի­սա­նում, ա­ճուրդ­նե­րին փա­փա­գե­լի ի­րին չհաս­նե­լու «ծանր փոր­ձու­թյու­նը» կա­րող է ո­մանց հո­գե­կա­նը խա­թա­րել։ Սա՞ է եր­ջան­կու­թյու­նը, ո­րին փա­փա­գում են ան­տե­ղյակ­նե­րը։ Ինչ­պես ա­սել է Լա­ռոշ­ֆու­կոն. «Քա­նի որ այս աշ­խար­հում եր­ջա­նիկ են քչով բա­վա­րար­վող մար­դիկ, ա­պա ինչ­քան դժ­բախտ են հա­րուստ­նե­րը, ո­րոնց եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար շատ բան է պետք»։
Ով անձ­նա­կան բա­րե­կե­ցու­թյուն է փնտ­րում, այն էլ ու­րիշ­նե­րի հաշ­վին, եր­բեք ե­րա­նե­լի չի լի­նի։ Ի­րա­կան եր­ջան­կու­թյու­նը հան­րօ­գուտ է, ազ­գա­յին, միաս­նա­կան։ Այ­սօր, երբ բա­զում մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նած, երբ մեզ սպառ­նում են պա­տե­րազ­մով, գե­րու­թյամբ, սո­վով, շր­ջա­փակ­մամբ, շատ ա­վե­լի հս­տակ ենք ըն­կա­լում և գա­լիս ճշ­մա­րիտ ար­ժեք­նե­րը գնա­հա­տե­լու, յու­րաց­նե­լու, կի­րա­ռե­լու նուրբ ար­վես­տին։ Երբ այլևս չես ու­րա­խա­նում տանդ ե­ղած սնն­դով՝ ի­մա­նա­լով, որ շա­տե­րը չու­նեն, երբ տա­քա­նա­լիս հի­շում ես, որ ըն­կերդ սա­ռը բնա­կա­րա­նում է նս­տած իր ե­րե­խա­նե­րով, երբ հաց կամ կար­տո­ֆիլ ես գտ­նում վա­ճառ­քում՝ ի­մա­նա­լով, որ գոր­ծըն­կերդ վեր­ջին ե­րեք կար­տո­ֆի­լը ե­րեկ է ե­փել, երբ շքեղ տո­նա­ծառ էիր գնել ու ո­րո­շել, որ շատ տա­րի­ներ այն կզար­դա­րի բնա­կա­րանդ, այ­սօր այլևս այն չի ու­րա­խաց­նում սիրտդ՝ ի­մա­նա­լով, որ շատ-շա­տերն ան­գամ չեն կա­րո­ղա­նում տես­նել ի­րենց հա­րա­զատ­նե­րին... գա­լիս է քո սե­փա­կա­նով կիս­վե­լու ի­մաս­տուն ո­րո­շու­մը։ Ու երբ վճ­ռում ու ի­րա­գոր­ծում ես այն, հաս­նում ես Քրիս­տո­սի քա­րո­զած ճշ­մա­րիտ ե­րա­նու­թյան զգա­ցո­ղու­թյա­նը, որն այլևս ոչ մեկ չի կա­րող խլել քեզ­նից։ Ան­գամ սո­վը, հի­վան­դու­թյու­նը, ան­հար­մա­րա­վե­տու­թյու­նը չեն կա­րող մար­դուն դժ­բախ­տաց­նել, երբ նա սո­վո­րել է կիս­վել բա­րի­քով, սի­րել ու գնա­հա­տել այ­լոց։
Ճշ­մա­րիտ եր­ջան­կու­թյու­նը գտ­նե­լու հա­մար ու­նենք բա­րեն­պաստ պայ­ման­ներ ու հա­մա­պա­տաս­խան ժա­մա­նակ­ներ։ Սա է հոգևոր բերք հա­վա­քե­լու ժա­մա­նա­կը։ Չար­չա­րանք­նե­րից ա­զատ­վե­լուց հե­տո, երբ սկս­վի բնա­կա­նոն կյան­քը, հոգևոր բերք հա­վա­քած մար­դիկ կապ­րեն ի­րա­կան ու ճշ­մա­րիտ եր­ջան­կու­թյամբ։ Եվ, վեր­ջա­պես, պարզ­վում է՝ եր­ջան­կու­թյու­նը հնա­րա­վոր է փո­ղով գնել։ Դրա հա­մար պետք է փող ծախ­սել կա­րի­քա­վոր­նե­րին օգ­նե­լու հա­մար։ Աշ­խար­հի 136 եր­կիր ընդ­գր­կող Gallup International-ի հար­ցու­մը ցույց է տվել, որ եր­ջան­կու­թյան և բա­րե­գոր­ծու­թյան միջև կապ կա։ Բա­րե­գոր­ծա­կան նվի­րատ­վու­թյուն­ներ ա­նող մար­դիկ ա­վե­լի հա­ճախ են ի­րենց եր­ջա­նիկ հա­մա­րում։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ