Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՄ ՄԵԾ ՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԸ

20 դեկտեմբեր, 2022 թվական

Ամանորին ընդառաջ մայրաքաղաք Ստեփանակերտում թվացյալ եռուզեռ է։ Մարդիկ շտապում են պահեստավորել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները, իսկ խանութների ցուցարկղերում, ասես, անտարբերության են մատնված ամանորյա սեղանի անբաժան նարինջն ու մանդարինը, որը ես հայտնաբերեցի 1993թ. հունվարի 1-ին՝ իմ բարձի տակ՝ հատ-հատ փաթեթավորած։ Կեսգիշերին Ձմեռ պապիկն էր բերել՝ մի բուռ փայլփլուն կոնֆետների հետ։ Այդ գայթակղիչ, դեղնանարնջագույն գնդիկները թույլատրվեց վայելել միայն մի քանի օր հետո՝ իմ ծննդյան օրը։ Մինչ այդ փոքրիկ պարկում խնամքով դասավորված նվերներով պետք է զարդարեինք իմ ու քրոջս մահճակալի արանքում հազիվ նկատելի տոնածառը։ Այնքա՛ն էինք ուզում մեր բակի երեխաներին ցույց տալ, որ մենք էլ տոնածառ ունենք։ Հետո ինչ, որ մեր տնակում, ընդհանրապես, լույս չկար։ Բայց գիշերը մոմի լույսի տակ շողշողում էին տոնածառից կախված մեր կոնֆետները։

Հի­մա լույս ու­նենք։ Ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից մի քա­նի օր ա­ռաջ խա­փան­ված գա­զա­մա­տա­կա­րա­րումն ար­դեն վե­րա­կան­գն­վել է։ Դր­սում ձմեռ է, բայց արևը չի մո­ռա­ցել մեզ, այն­պես, ինչ­պես 1992-ի դեկ­տեմ­բե­րին, երբ ես ըն­դա­մե­նը 5 տա­րե­կան էի։ Մենք ա­պաս­տա­նել էինք Էջ­միա­ծին քա­ղա­քում և ապ­րում էինք վա­գոն-տնա­կում։ Արևի հետ մայրս էլ էր մեզ ժպ­տում՝ թաքց­նե­լով տխ­րու­թյունն ու ար­ցունք­նե­րը։ Ար­ցա­խում պա­տե­րազմ էր, հայրս` ռազ­մի դաշ­տում։


23 դեկտեմբեր, 2022 թվական

Մայրս այ­սօր ճա­նա­պար­հին է, իսկ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող կյան­քի ճա­նա­պար­հը դեկ­տեմ­բե­րի 12-ից ար­գե­լա­փակ­ված է։ Փոք­րիկս ան­համ­բեր սպա­սում է տա­տի­կին ու խոս­տաց­ված ՙհս­կա՚ տո­նա­ծա­ռին։ Ո­րո­շել էինք տա­րին դի­մա­վո­րել գու­նա­վոր լույ­սե­րով ու մեծ-մեծ խա­ղա­լիք­նե­րով զար­դար­ված տո­նա­ծա­ռով։
Չգի­տեմ, կհա­ջող­վի՝ Ա­մա­նո­րի ա­ռա­ջին գի­շե­րը լի­նել իմ ծնն­դա­վայ­րում՝ Վա­ղու­հաս գյու­ղում, որ­տեղ տա­րի­ներ-տա­րի­նե՛ր ա­ռաջ ես մեծ ու բնա­կան տո­նա­ծառ ու­նեի և որ­տեղ ա­ռա­ջին ան­գամ տե­սա հե­ռու­նե­րից ե­կած Ձմեռ պա­պի­կին...
1993թ. սեպ­տեմ­բե­րին պա­տա­հա­բար հայ­տն­վե­ցի ա­ռա­ջին դա­սա­րա­նում, պա­տա­հա­բար, ո­րով­հետև դեռ 7 տա­րե­կանս չէր լրա­ցել, իսկ այն ժա­մա­նակ դա պար­տա­դիր էր։ Ա­ռա­վո­տյան, երբ դպ­րոց տա­նող ճա­նա­պար­հին տե­սա քույ­րիկ­նե­րիս նման սև ու սպի­տակ, գե­ղե­ցիկ սանր­ված­քով ե­րե­խա­նե­րի, ո­րո­շե­ցի օգտ­վել մայ­րի­կիս բազ­մազ­բաղ վի­ճա­կից և հագ­նե­լով կար­միր, գույ­նզ­գույն նո­տա­նե­րով շր­ջազ­գեստս, հետևե­ցի նրանց։ Քույ­րիկ­նե­րիս կամ­քին հա­կա­ռակ կանգ­նե­ցի ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րի շար­քում, իսկ մայրս ո­տա­բո­բիկ հա­սավ դպ­րո­ցի բակ ... Մի քա­նի ա­միս հե­տո ինձ ո­տից գլուխ սպի­տակ շո­րեր հագց­րին՝ բամ­բա­կե փա­թիլ­նե­րով, ոս­կե­գույն փայ­լե­րով զար­դար­ված, և ես՝ որ­պես Ձյու­նա­նու­շիկ, Ձմեռ պա­պի­կի ձեռ­քից բռ­նած հայ­տն­վե­ցի դպ­րո­ցի դահ­լի­ճում։ Ու այդ­պես տա­րի­ներ շա­րու­նակ...

25 դեկտեմբեր, 2022 թվական

Ստե­փա­նա­կեր­տը պատ­րաստ­վում է քնել. դան­դա­ղել է մե­քե­նա­նե­րի շար­ժը, լռու­թյու­նը տի­րա­բար նս­տել է փո­ղոց­նե­րում, նր­բան­ցք­նե­րում ու բա­կե­րում։ Ցուրտ է։ Հի­շում եմ, մի օր այն­քան եմ լա­ցել տա­նը մեծ տո­նա­ծառ չու­նե­նա­լու հա­մար, որ հայրս այն մեր փոք­րիկ սե­նյա­կում տե­ղա­վո­րե­լու հա­մար ստիպ­ված հա­նել է իմ ու քրոջս մահ­ճա­կա­լները, և մի քա­նի շա­բաթ մենք եր­կու­սով քնում էինք գետ­նին՝ տո­նա­ծա­ռի տակ։
Աղ­ջիկս ար­դեն քնել է և երևի ե­րա­զում տես­նում է իր մեծ ու գու­նա­վոր տո­նա­ծա­ռը։
Ինչ­պի­սի՞նն է լի­նե­լու տա­րին... երևի չգու­շա­կեմ...

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ