Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈ՜Ղ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ԼԻՆԻ

Շուտով« փեշերը հավաքած, պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի` 2022-ը։ Ի՞նչ տվեց մեզ նա և ի՞նչ տարավ իր հետ` թող ինքը խոստովանի...

Ա­կա­մա­յից ու­զում ես հետ նա­յել, հետ գնալ, վե­րապ­րել ան­ցա­ծը, մեկ տար­վա ան­ցա­ծը... Վեր­ջին մեկ տա­րին, ինչ­պես և նրա նա­խոր­դը, ա­նա­սե­լի ծանր էին մեր ժո­ղովր­դի հա­մար, լի տա­րաբ­նույթ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով։ Ա­մե­նա­ցա­վա­լին այն էր, որ մենք կորց­րինք մե­ծա­գույն զո­հո­ղու­թյուն­նե­րով, մա­քա­ռում­նե­րի, զր­կանք­նե­րի և հե­րոս տղա­նե­րի ա­րյան գնով ձեռք բեր­ված խա­ղա­ղու­թյու­նը, վտանգ­վեց ան­կախ ապ­րե­լու մեր սր­բա­զան ի­րա­վուն­քը։ Եր­կու տա­րի է՝ Ա­մա­նո­րին մենք ճո­ռոմ կե­նաց­ներ չենք ա­սում, քեֆ-ու­րա­խու­թյուն­ներ չենք ա­նում... Ա­սում են՝ ա­մեն մի նոր բան հին է դառ­նում, բայց ա­մեն հին չէ, որ մեռ­նում է, որ յու­րա­քան­չյուր Նոր տա­րի ա­մեն ինչ նոր ու ա­վե­լի լավ է­ջից սկ­սե­լու ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն է:Անց­նող տա­րի­նե­րը նման են բեռ­նա­թափ­վող քա­րա­վան­նե­րի, և ա­մեն անց­նող տար­վա մեջ ափ­սո­սան­քի ար­ժա­նի ինչ-որ բան կա... Ու չգի­տես՝ պատ­ճա­ռը մեր կյան­քի կր­ճատ­վող օ­րե՞րն են, թե՞ կի­սատ թո­ղա­ծը... Այս և նման մտ­քեր են մեզ պա­րու­րում տա­րե­մու­տին, հատ­կա­պես ա­մե­նա­վեր­ջին օ­րը` տա­րե­մու­տի գի­շե­րը հա­գե­ցած է լի­նում մտո­րում­նե­րով, վե­րապ­րում­նե­րով, ին­չո՞ւ չէ՝ նաև թա­խիծ ու տրտ­մու­թյուն պա­րու­նա­կող զգա­ցո­ղու­թյամբ։ Ինչ­քան էլ ու­զում ես չմ­տա­ծել, որ սուրբ տա­րածք­ներ ենք կորց­րել, որ քեզ այն­քան մոտ գտն­վող Շու­շին ան­հա­սա­նե­լի է դար­ձել, որ սահ­մա­նին դեռ զին­վոր է զոհ­վում, որ լար­ված է երկ­րիս քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, որ կան տե­ղա­հան­ված­ներ ու կլի­նեն մա­նուկ­ներ, ո­րոնք տա­րե­մու­տի գի­շե­րը կա­րոտ կմ­նան խա­ղա­լիք­նե­րի ու տո­նա­ծա­ռի... Ու­զում ես հե­ռու վա­նել քեզ­նից նման մտ­քե­րը, բայց դե՝ մարդ ես, չի ստաց­վում։ Եվ այդ սխալ­նե­րը շտ­կե­լու ան­զո­րու­թյու­նի՞ց, թե՞ կյան­քի սխալ դր­ված­քից՝ ճնշ­ված ու թևա­թափ ես զգում քեզ... Ի՞նչ կա­տար­վեց մեզ հետ, ին­չո՞ւ այ­սօր եր­կի­րը, ժո­ղո­վուր­դը դուրս է ե­կել իր շավ­ղից... Ինչ­պե՞ս պա­տա­հեց, որ 1988-ի պա­տա­ռը կի­սո­ղը դար­ձավ չար, ա­գահ, փա­ռա­սեր... Որ­տե՞ղ մնաց մեր հա­վա­քա­կան ու­ժը, ին­չո՞ւ ա­ռա­ջին պլան մղ­վեց անձ­նա­կան շա­հը՝ չմ­տա­ծե­լով, որ կա­րող է վտանգ­վել մեր պե­տա­կա­նու­թյու­նը։ Ո­մանք էլ սևեռ­վել են նո­րը կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րի վրա և չեն ու­զում, չեն կա­րո­ղա­նում գնա­հա­տել հի­նը։ Այ­նինչ յու­րա­քան­չյուր սխալ կամ բաց­թո­ղում կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել մեզ հա­մար։ Մեր ձեռք­բե­րում­նե­րը, որոնք թանկ ժա­ռան­գու­թյուն են, պար­տա­վոր ենք պա­հել ան­բա­սիր, և մի­միայն դրա հեն­քի վրա կա­ռու­ցել նո­րը։ Այս մտո­րում­նե­րի մեջ, այ­նուա­մե­նայ­նիվ, նո­րից վեր է հառ­նում Նո­րին մե­ծու­թյուն Հույ­սը. կգա Նոր տա­րի և ա­մեն ինչ նո­րո­վի կսկս­վի, կմո­ռա­նանք վատ հի­շո­ղու­թյուն­նե­րը և դրանք կթող­նենք ան­ցյա­լում։ Ու­զում եմ, որ այդ հույ­սով էլ տա­րե­մու­տի գի­շե­րը բա­րե­մաղ­թանք­ներ հղենք մեկս մյու­սին՝ ակն­կա­լե­լով, որ նոր տա­րում կփոխ­վի ա­մեն ինչ դե­պի լա­վը, որ ետ կբե­րենք մեր կորց­րա­ծը...Դառ­նանք ու մաղ­թենք, որ գա­լիք տա­րին ի­րենց տուն ու տե­ղից քշ­ված հա­յե­րի հա­մար գաղ­թա­կա­նու­թյան վեր­ջին տա­րին լի­նի, որ նրանք ի­րենց հող դար­ձած պա­պե­րի հո­ղի վրա տի­րա­բար քայ­լեն, ծաղ­կեց­նեն այդ հո­ղը և ա­պա­հո­վեն սե­րունդ­նե­րի եր­թը։ Ե­կեք ան­կեղ­ծո­րեն հրա­ժեշտ տանք անց­նող տա­րուն, լավ թե վատ՝ ու­նենք այն, ինչ ու­նենք, ե­ղա­ծը պետք է փայ­փա­յել, պա­հել... Եվ մենք տո­կա­լու և ապ­րե­լու ենք: Այս հա­վա­տով էլ ոտք դնենք Նոր տար­վա շե­մին և ամ­բողջ սր­տով շնոր­հա­վո­րենք ի­րար... Բա­րին մեր կյան­քում պետք է շատ լի­նի, որ­պես­զի չա­րու­թյու­նը վե­րա­նա։ Հետևենք ընդ­հա­նուր այս կար­գին, թեթև սր­տով հրա­ժեշտ տանք հին տա­րուն և բա­րի գա­լուստ մաղ­թենք 2023-ին։ Նոր տա­րին նոր նվա­ճում­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջան է։ Թող մեզ ա­ռաջ­նոր­դեն դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու կամ­քը և լա­վը տես­նե­լու, գնա­հա­տե­լու լա­վա­տե­սու­թյու­նը... Թող 2023-ը լի­նի միաս­նու­թյան, հա­մայն հա­յու­թյան հա­մախ­մբ­ման, երկ­րի հզո­րաց­ման տա­րի։ Դի­մա­վո­րե­լով Ա­մա­նո­րը՝ թող մեզ­նից յու­րա­քան­չյու­րը բա­ժակ բարձ­րաց­նի հու­սո, փո­խըմբ­ռն­ման, ա­զատ և ան­կախ ապ­րե­լու մեր վճ­ռա­կա­նու­թյան, Ար­ցա­խի խա­ղաղ ու եր­ջա­նիկ ա­պա­գա­յի հա­մար։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ