Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐՀՆԵՐԳԸ ԵՐԿՐԻՍ...

 

Պատերազմ-խաղաղություն՝ այս անվերջ-մշտատև «հրմշտոցի» մեջ անդադար կորցնում, կորցնում, կորցնում-գտնում եմ ապրել-չապրելու որոշումս... Հաղթանակների ռազմականչը շաղախելով սպասվող գրոհի ազդանշանին շտկում եմ ուսերս, ու սրբագրելով իրարամերժ զգացողողություններս` քայլերս ուղղում Եռաբլուր-Պանթեոն, որտեղ կյանքը բացակա է մեր կյանքից... Գնում եմ ասելու՝ երանի՜ ձեզ տղաներ, հազար երանի, որ գնացիք հաղթած, որ չտեսաք ապրողներիս պարտությունը, հազար երանի ձեզ՝ հավերժ հաղթածների Բանակիդ երանի՛...

Տղա­նե­րը, որ հի­մա Ե­ռաբ­լու­րում են ու Ստե­փա­նա­կեր­տի զին­վո­րա­կան Պան­թեո­նում, գրել են Երկ­րիս օրհ­ներ­գը... Նրանք այն վա­ղուց նո­տագ­րել են սե­փա­կան ա­րյամբ, ու հի­մա օր ու գի­շեր ՙեր­գում են՚... ու մենք, որ հին ու քա­ղա­քա­կիրթ ազգ ու ժո­ղո­վուրդ ենք, ար­ժա­նա­պա­տի­վը՝ ազգ ու ազ­գու­թյուն­նե­րի մեջ, ձեռք­ներս ծա­լած նս­տել-հան­գս­տա­նա­լու, հու­սալք­վել-հու­սա­հատ­վե­լու ի­րա­վուն­քը չու­նենք։ Չու­նենք և՝ վերջ... Տղա­նե­րը մեզ զր­կել են այդ տար­րա­կան, այդ մարդ­կա­յին-շար­քա­յին ի­րա­վուն­քից... Տղա­նե­րը գի­շեր ու տիվ Երկ­րի Օրհ­ներգն են եր­գում, ու մենք այն կանգ­նած ենք լսե­լու, օր­նի­բուն, ոտ­քի վրա և այն­քան ժա­մա­նակ, մինչև որ մի օր էլ այն լիա­թոք եր­գե­լու ի­րա­վունքն ու­նե­նանք... Մեր Օրհ­ներգն այլևս ապ­րե­լու ճա­նա­պարհ է, ոտ­քի կանգ­նե­լու՝ հրա­մա­յա­կան։ Նրանք հա­վերժ ապ­րե­լու, հա­վերժ եր­գե­լու ի­րա­վունք են ձեռք բե­րել մար­տա­դաշ­տում, նրանք վաս­տա­կել են հա­վեր­ժա­կան կյան­քի ի­րա­վուն­քը։ Նրանք մեր ժա­մա­նակ­նե­րի քրո­նի­կո­նը կեր­տել են կյան­քով՝ կյան­քով կյան­քի հա­մար... Մեր կյան­քը կյան­քով գնե­ցին, մեր բո­լոր ռազ­մեր­գե­րը օրհ­ներ­գե­րի վե­րա­ծե­ցին, հի­մա նրանց կուռ շար­քե­րը օրհ­ներ­գում են, որ չս­խալ­վենք, չմո­լոր­վենք ու Ար­ցա­խը դարձ­նենք աշ­խար­հի խղ­ճի ա­ռաջ­նա­դիրքն ու ժա­մադ­րա­վայ­րը... Նրանք Ե­ռաբ­լու­րում ու Ստե­փա­նա­կեր­տի Պան­թեո­նում զո­րա­գունդ դար­ձած, կհու­շեն մեզ ապ­րե­լու գաղտ­նա­բա­ռը... Ո­զո՞ւմ եք ճա­նա­չել նրանց, սո­վո­րեք կար­դալ նրանց հա­յացք­նե­րը, սո­վո­րեք վեր­ծա­նել նրանց շուր­թե­րին սա­ռած-մնա­ցած խոս­քի վեր­ջին փշ­րանք­նե­րը... Ու­զո՞ւմ եք ապ­րել ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով, ա­ռաջ­նոր­դեք Ե­ռաբ­լուր-Պան­թեո­նում շարք-շարք մա­տուռ­ված տղա­նե­րի կի­սատ մնա­ցած, կի­սատ թո­ղած ե­րա­զանք­նե­րի «զո­րա­շար­քե­րը»... Առջևից գնա­լիս չմո­ռա­նաք առ­նել նրանց մայ­րե­րի օրհ­նու­թյու­նը, ո­րոնք այլևս Սուրբ Մե­ռո­նի են վե­րած­վել ի­րենց ա­ղոթք­նե­րով երկ­նա­ռաք, իսկ ար­ցունք­նե­րը նրանց՝ մե­ռո­նաջ­րի, որ բա­լա­սան են ու պի­տի ա­մո­քեն Երկ­րի Ցա­վը, այն Երկ­րի, ո­րը նրանց կա­րո­տի մեջ մշ­տա­ներ­կա որ­դի­նե­րի հո­մա­նիշն է այլևս... Նրանք գի­շեր ու տիվ մե­ռո­նա­ջուր են ցո­ղում երկ­րի քա­րե­րին ու սր­բաց­նում որ­դի­նե­րի Հայ­րե­նի­քը։
Ան­մահ­նե­րի զո­րագն­դի վեր­ջին խոս­քի ի­րա­վուն­քը վերց­նե­լու ենք մեզ վրա, մեր ու­սե­րին կրե­լու այն ծան­րու­թյու­նը, որ ըն­կավ ձեր ու­սե­րից ծն­կե­լու պա­հին... Հա­յե­րեն նն­ջող զո­հե­րի հետ մեր ա­մե­նօ­րյա, մեր մշ­տատև զրույց­նե­րում դա­վա­նե­լու պես խոս­տա­նանք պի­տի, որ մեր ա­պա­գան ան­ցյա­լում չենք մո­ռա­նա­լու ու չենք թող­նե­լու ան­ցյա­լում... Իսկ տա­րե­մու­տի ա­ռա­ջին շնոր­հա­վո­րան­քի հետ՝ ոտ­քի վրա պարպ­վող թա­սը ՙխո­սե­լու է՚ ձեր հա­վերժ ներ­կա­յու­թյան մա­սին, այն մա­սին, որ մեր ա­պա­գա բո­լոր հաղ­թա­նակ­նե­րի դրո­շա­կա­կիրն եք լի­նե­լու այ­սօր, վա­ղը և ընդ­միշտ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ