Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՏՈԿԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ

 

Մեր երկիրը ծանր օրեր է ապրում, իր պատմության թերևս դժվարագույն ժամանակաշրջանը: Արնախում ոսոխը, շրջապատած, գայլային երախը լայն բացած, ժանիքները սրած, սպասում է մեզ կուլ տա: Մեր այս վիճակը ժամանակակից եզրույթով կոչվում է շրջափակում: Դա, ըստ էության, նույն պաշարումն է, որ քարեդարից հասել է մինչև մեր օրերը: Բառն իր հիմքում ունի որևէ բանի առկա քանակության, հավաքված, կուտակված, դեռևս գոյություն ունեցող որևէ բանի/՝ մթերք, զինամթերք, հումք/ հասկացություն:

Ար­ցա­խը փաս­տա­ցի պա­շար­ման մեջ է՝ զրկ­ված նոր­մալ կեն­սա­պայ­ման­ներն ա­պա­հո­վող մի­ջոց­նե­րից՝ գո­յատևե­լով սոսկ ներ­քին պա­շար­նե­րով: Ինչ­քա՞ն կա­րող ենք դի­մա­նալ: ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը խնա­յո­ղա­կան ռե­ժի­մի անց­նե­լու ո­րո­շում է ըն­դու­նել՝ վա­ռե­լի­քի, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի, դե­ղե­րի, երևի շու­տով նաև՝ պա­րե­նամ­թեր­քի: Ար­ցա­խը դար­ձել է նո­րօ­րյա Մու­սա լեռ: Ար­ցախ­ցին հա­վա­քել է ու­ժե­րը և դի­մա­կա­յում է: Մա­քա­ռում է ար­ժա­նա­պատ­վո­րեն, խու­ճա­պի չմատն­վե­լով, քան­զի գի­տակ­ցում է, որ խու­ճա­պը մահ­վան դու­ռը հասց­նող ա­մե­նա­կարճ ու­ղին է:
Հի­մա տե­ղը և ժա­մա­նա­կը չէ ե­րե­սա­րանք տա­լու, թե ին­չո՞ւ ան­ցած ե­րեք տաս­նա­մյակ­նե­րին մեզ շռայ­լու­թյուն­ներ ենք թույլ տվել: Այժմ, երբ նո­րան­շա­նակ պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյանն ա­սում է, որ կա­ռա­վա­րա­կան ո­րո­շում­նե­րից ա­վե­լի շատ վեր­նա­խավն է օգտ­վել, քան ժո­ղո­վուր­դը ու հե­տա­մուտ է, որ օ­րեն­քի ա­ռաջ բո­լո­րը հա­վա­սար լի­նեն, ու­րա­խա­նում ենք: Վե­րը նշած պա­շար­նե­րի շար­քում պետք է լի­նեն նաև ար­դա­րու­թյու­նը, հա­վա­տը, ո­րոնց առ­կա­յու­թյու­նից ծն­վում են հույ­սը, ո­գու ու­ժը: Ար­դա­րու­թյուն, ո­րը հա­վա­տի աղ­բյուրն է: Հենց այդ հա­վա­տի նշույլն է, որ օգ­նում է ար­ցախ­ցուն լի­նել-չլի­նե­լու նժա­րը թե­քել դե­պի լի­նե­լու­թյուն: Այս պա­շա­րու­մը նաև ո­գու ու­ժի, համ­բե­րու­թյան փոր­ձար­կում է, ո­գու փոր­ձու­թյուն: «Ե­թե համ­բե­րու­թյու­նը թել է, մե­րը պի­տի պա­րան կոչ­վի և հյուս­ված լի­նի ոչ թե թե­լե­րից, այլ ջղե­րից մեր սե­փա­կան, մեր մկան­նե­րից ու նյար­դե­րից»,-ա­սում էր Պա­րույր Սևա­կը:
Ար­ցա­խի պա­շա­րու­մից մի քա­նի օր ա­ռաջ Հա­յաս­տա­նի գի­տա­կան, ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան, փոր­ձա­գի­տա­կան հան­րույ­թի երևե­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էին ե­կել այս­տեղ խոր­հր­դա­ժո­ղո­վի: Ներ­կա­յաց­նե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րով պայ­մա­նա­վոր­ված Ար­ցա­խի ծանր վի­ճա­կը՝ միևնույն ժա­մա­նակ վի­ճա­կից դուրս գա­լու ել­քեր մատ­նան­շե­ցին: Բա­ցի քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, որ ու­նենք, նշե­ցին շատ կարևոր ներ­քին կազ­մա­կերպ­վա­ծու­թյան հար­ցը: Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղծն էլ էր ա­սում, որ «Ու­րիշ ճա­նա­պարհ չկա. ներ­սից է լի­նե­լու հաս­տատ փր­կու­թյու­նը, ո­րով­հետև ներ­սից ենք փչա­ցած»:
Ուղ­ղա­կի պետք է տո­կալ, պետք է դի­մա­նալ, ին­չին մենք սո­վոր ենք: 90-ա­կան­նե­րին հաղ­թե­ցինք, ո­րով­հետև կար հա­վատ:
Չկորց­նենք այդ հա­վա­տը: Հա­վա­տանք, որ նո­րից տո­նե­լու ենք հաղ­թա­նակ­ներ: Վկա­յու­թյու­նը՝ մեր հաղ­թա­նակ­նե­րի այն շա­րա­նը ծան­րա­գույն վի­ճակ­նե­րիից հե­տո և ելք գտ­նե­լու ար­ցա­խյան զար­մա­նա­լի հնա­րամ­տու­թյու­նը:
Եվ ու­րեմն՝

Մենք ապ­րե­լու ենք, ինչ էլ պա­տա­հի,
Մեր հո­ղի վրա մերն ենք լի­նե­լու,
Մեր ան­տեր գլ­խի տե­րն ենք լի­նե­լու,
Մենք ապ­րե­լու ենք, ինչ էլ պա­տա­հի...
/Հ. Սա­հյան/:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ