Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐԵԼՈՒ

 Շարունակվում են ԱՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումները հանրապետության շրջանների բնակչության հետ: Այսօր՝ հունվարի 5-ին, ԱԺ պատգամավորներ Արամ Հարությունյանն ու Արմեն Հակոբյանը հանդիպումների իրենց շարքը մեկնարկել են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից: Իշխանությունների մոտեցումները, անելիքներն ու ծրագրերը ծաղկաշեցիներին ներկայացնելով, պատգամավոր Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ նմանատիպ հանդիպումները լինելու են պարբերական: Նրա կարծիքով` ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է, որ հանրապետության բնակիչները Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով ստեղծված իրադրության, զարգացումների և հնարավոր լուծումների մասին հավաստի տեղեկատվություն ստանան առաջին ձեռքից: Խիստ անհրաժեշտ է, որ ծայրամասային գյուղերում ապրողներն անգամ տիրապետեն ստույգ լրատվության՝ խուսափելու համար հակառակորդի կողմից տարածվող կեղծ, սադրիչ, ապատեղեկատվական գրոհներին: ԱԺ պատգամավորը գոհունակությամբ փաստեց, որ բնակչությունը պատրաստակամ է դիմակայելու և միակամ են պայքարի ճանապարհի ընտրության հարցում: Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդն ամուր է կառչած իր հող ու ջրին և մտադրություն չունի իր պայքարից քայլ անգամ ընկրկելու: Պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պարտավորված են առավելագույնս իրազեկել իրենց քաղաքացիներին ձեռնարկվող բոլոր քայլերի մասին` շեշտադրելով, որ արդարության սկզբունքով առաջնորդվելը պարտադիր պայման է բոլորի համար: Վտանգները, ռիսկերը, զրկանքները բոլորի համար են ու այն հաղթահարվելու է ամենքի և յուրաքանչյուրի ջանքերով ու վճռականությամբ: Ասվեց նաև, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ բանակցությունները շարունակվում են, ճիշտ է ընդհատումներ լինում են, սակայն մեր բոլորիս խնդիրը չհուսահատվելն է, նյարդերը ամուր պահելն ու ցանկացած սցենարի պատրաստ լինելը: Խոսք գնաց նաև խաղաղապահների հետ դիվանագիտական խողովակներով տարվող ամենօրյա, հետևողական աշխատանքների մասին: Հանդիպման հաջորդ կանգառը Կուսապատ գյուղն էր: Այստեղ էլ համայնքապետարանում հանդիպմանը մասնակցելու էին եկել գյուղի բնակչության մեծամասնությունը: Եկել էին ոչ միայն իրազեկվելու, այլև իրենց հոգսերի, մտահոգությունների, խնդրո առարկա հարցերի մասին բարձրաձայնելու: ԱԺ պատգամավորներն ու Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Հարությունյանը յուրաքանչյուր բարձրացված հարցի վերաբերյալ առաջարկում էին լուծման ուղիներ, միասին քննարկում առավել նպատակահարմար տարբերակները: Հարցուպատասխաններն անցան փոխընբռնման մթնոլորտում: Նրանց կարծիքով՝ կենցաղային հարցերից մինչև անվտանգային խնդիրներ լուծելի են, եթե ժողովուրդը լինի միակամ ու միասնական, ասել է թե՝ մեկ կամք ու մի բռունցք: Օրվա ընթացքում նույն օրակարգով հանդիպումներ տեղի ունեցան նաև Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Մաղավուզ գյուղերում: Նման ձևաչափով հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:

 Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ