ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 24-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց պետական այդ մարմնի նորանշանակ ղեկավար Լևոն Գրիգորյանին: Ներկայացնելով նրան` վարչապետը նշել է, որ փոփոխությունը բարեփոխում է ենթադրում, և վստահություն հայտնեց, որ աշխատակազմի նոր ղեկավարը հանդես կգա նորամուծություններով ու թարմ աշխատաոճով: Ա.Հարությունյանը կարևորեց կառավարության աշխատակազմում էլեկտրոնային կառավարման համակարգի արմատավորումը, աշխատանքի արդյունավետության բարձրացումը և մյուս հարցերի կարգավորման ուղղությամբ հետևողականությունը:
- Published in Պաշտոնական