Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն օգոստոսի 31-ին հայտարարել է Բուդապեշտում 2004թ. փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովիª Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Հայրենիք ժամանելուն պես այդ մարդասպանը ներման է արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից, ստացել հանրապետության քաղաքացու անձնագիր, մայորի կոչում, բնակարան և հերոսացվել: Մինչդեռ ադրբեջանական կողմը խոստացել էր մարդասպանի արտահանձնումից հետո կոնկրետ պատժաչափ կիրառել կամ պայմանական ազատ արձակել միայն ազատազրկման առնվազն 25 տարին կրելուց հետո:
Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները որակել է հանցավոր գործարքª ասելով , որ այդ հրեշավոր քայլը մեծ հարված է բանակցային գործընթացին: Միջազգային կառույցները շարունակում են մտահոգություն հայտնել տեղի ունեցածի առթիվª դատապարտելով ադրբեջանական իշխանությունների հայատյաց պահվածքը: Ադրբեջանն այսօր աշխարհին ներկայանում է զրոյական վարկանիշով: