Հայրենասիրությունը՝ գործողության մեջ
Դեռևս խորհրդային ամբողջատիրության ժամանակաշրջանից արցախյան որոշ բնակավայրերի միայն անուններն են մնացել։ Դրանցից են Հայադը, Ուլուբաբը, Քյաթուկը, Քարագլուխը, Սխտորաշենը, Պետրոսաշենը և այլն։ 20-րդ դարավերջին նույն տխուր հեռանկարն էին կանխատեսում Մարտակերտի շրջանի Չափար, Գառնաքար և մի շարք այլ գյուղերի համար։