ՙՍՈՒՄԳԱՅԻԹԸ՚ ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
- Published in Քաղաքական
Ֆրանսիական «Le Monde» պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարնում Սումգայիթի զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ ադրբեջանացիների հրահրած միջադեպին.
Փետրվարի 24-ից Փարիզում անցկացվում են միջոցառումներ նվիրված Սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման 25-ամյակին:
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ ոգեկոչման տուրք է մատուցվել Սումգայիթյան նահատակների հիշատակին: Այնուհետև ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և այլ պաշտոնատար անձիք ծաղկեպսակներ են դրելԿոմիտաս վարդապետի արձանի առջև։
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացավ կոնֆերանս, որին ներկա էին մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: