Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Items filtered by date: Tuesday, 04 November 2014

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար ''Մխիթար Գոշ'' մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, ''Երախտագիտություն'' մեդալով` 14 հոգի:

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 777.jpgՆոյեմբերի 3¬ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա վերջին խմբի մասնակիցներին։ 

Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը՝ համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից։ 

ԱՎԱՐՏՎԵՑ ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ին գտնվել է Մոնրեալ քաղաքում։  
Հոկտեմբերի 30-ին Կ. Միրզոյանն այցելել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի Հայոց Թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցիները, Սուրբ Հակոբ և Ալեք Մանուկյան վարժարանները, հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

Հենց նոր իմացա, որ Թուրքիայի կառավարությունն անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ գտնվող ցուցանակը՝ նշելով նրա հայկական ծագումը։
 Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ  Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա։  

ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՚

001.JPG ՙԻնչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգը, որին ներկա էին կոմպոզիտորը, քույրը` անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանն իր աշակերտներով, զարմուհին` Հայաստանում սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը,  այլ հյուրեր: 

Subscribe to this RSS feed