ԼՂՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Փարիզ
Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:
- Published in Պաշտոնական
Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ստորագրել է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին»¸ «Սնանկության մասին»¸«Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Հնարավոր է, որ Պուշկովը լավ չի արել, որ ասել է՝ հայ-ռուսական զորախումբը չի միջամտի, եթե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներ լինեն․ Tert.am-ի հետ զրույցում`անդրադառնալով ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությանը, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար, այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ:
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՙՍատար Ղարաբաղին՚ միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ՙՍեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն՚ ՊՈԱԿ-ից, դեկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 04-ն անց 32 րոպեին, Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Շամախի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևելք։