Items filtered by date: Երեքշաբթի, 12 Հուլիսի 2016

ՀՀ նախագահ. եթե նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում

Նրա խոսքով՝ միայն Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը՝ լինել անկախ պետություն, թե միանալ Հայաստանի Հանրապետությանը։

27 երկրի խորհրդարանականներ ապրիլյան պատերազմի մասին հայտարարություն են ընդունել

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հուլիսի 4-8-ն անցկացված  Ուղղափառ պառլամենտականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ապրիլյան քառօրյա պատերազմի մասին հայտարարություն է ընդունվել:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ՍՏԱՑԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ։

ՈՐՊԵՍԶԻ ՋՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈԽՎԻ...

Մեկ տարի է, ինչ ԼՂՀ  գյուղնախարարության ենթակայության տակ գործում է ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ-ն։ Ինչպե՞ս է աշխատել կառույցն այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ հեռանկարներ՝ այս հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք ընկերության տնօրեն Վիտալի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ։

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 8-9-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը`  նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները հուլիսի վերջին անցկացնելու են իրենց համագումարները՝ համապատասխանաբար Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին որպես իրենց նախագահական թեկնածու ընտրելու համար։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Երբ առիթ ենք ունենում անասնամթերք գնելու  (իսկ առիթ ամեն օր էլ ունենում ենք), մի առանձին վերապահումով ենք հարցին մոտենում, քանզի բնակչության շրջանում շրջանառվում է  տեղեկատվություն տարբեր համայնքներում անասունների մոտ գրանցված այս կամ այն հիվանդության վերաբերյալ։

Subscribe to this RSS feed