Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՏԱՔ ԳՈՒԼՊԱ` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ՚

Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ իրականացվեց ՙՏաք գուլպա` հայ զինվորին՚ վերտառությունը կրող ծրագիրը:

 Ողջ մարզը մասնակցեց նախաձեռնությանը, որի ընթացքում հավաքվեց 10000 զույգ տաք գուլպա: Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովակիմ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ, հավաքած գուլպաները  ս.թ. փետրվարի 1-ին  հասցվեցին Արցախի մի քանի զորամասեր: 

ՙԹող Աստված օրհնի հայ զինվորին, սպայակազմին և բոլոր հայ նվիրյալ զավակներին, որոնք իրենց մասնակցությունն են բերում ազգանվեր գործում, ինչպես նաև նրանց, ովքեր աջակցել են ՙ Տաք գուլպա` հայ զինվորին՚ ծրագրին՚,- առաքումից առաջ իր օրհնանքի այս խոսքն ասաց տեր Հովակիմ քահանա Հարությունյանը:


Սոֆի ԲԱԲԱՅԱՆ