Logo
Print this page

ՃԱՊԿՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ 

ք. Բեր­ձոր

 Պատ­մա­կան Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի եր­բեմ­նի Քա­շու­նիք (Մյուս Բաղք) գա­վա­ռը, ըստ 13-րդ դա­րի պատ­միչ Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի, ու­նե­ցել է 52 բնա­կա­վայր՝ հա­վա­նա­բար Նա­կոր­զան կենտ­րո­նով։ ՙՍյու­նի­քի պատ­մու­թյուն՚ գր­քի ՙՍյու­նի­քի տաս­ներ­կու գա­վառ­նե­րի՝ ե­կե­ղե­ցու(խոս­քը վե­րա­բե­րում է Տաթևի վան­քին) հար­կա­ցու­ցա­կը ըստ հին սահ­ման­վա­ծի՚ (ՀԴ) գլ­խում նշ­ված է, որ ա­մե­նա­շատ հարկ՝ 20 դա­հե­կան, վճա­րել է Նա­կոր­զան բնա­կա­վայ­րը։ 12 գյուղ վճա­րել է 12 դա­հե­կան հարկ, մնա­ցա­ծը՝ ա­վե­լի քիչ։

Այս բնա­կա­վայ­րե­րի մի մա­սը 18-20-րդ դա­րե­րի ըն­թաց­քում հա­յա­թափ ե­ղավ, բնա­կեց­վե­ցին մու­սուլ­մա­նա­կան ցե­ղե­րով ու կորց­րե­ցին հայ­կա­կան ա­նուն­նե­րը։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին տա­րած­քը բռ­նակց­վեց Ադր­բե­ջա­նի Ղու­բաթ­լուի շր­ջա­նին։ Գո­րիս-Կա­պան մայ­րու­ղու մոտ 30 կմ հատ­վա­ծի ձա­խա­կող­մյան ան­տա­ռա­պատ սա­րա­լան­ջե­րում, մայ­րու­ղուց մոտ 5 կմ արևելք գտն­վում է պատ­մա­կան Քա­շու­նիք գա­վա­ռի Ճապ­կուտ գյու­ղը, ո­րը 12 դա­հե­կան հար­կա­չա­փով է նշ­վում Ստ. Օր­բե­լյա­նի գր­քում։ Սա նշա­նա­կում է, որ ճապ­կու­տը ե­ղել է շեն և մեծ գյուղ։ Ա­զա­տագր­վել է 1993թ. աշ­նա­նը։ Ինչ­պես շատ պատ­մա­կան բնա­կա­վայ­րեր, Ճապ­կուտն ու­նե­ցել է ե­կե­ղե­ցի, ո­րը կի­սա­քանդ վի­ճա­կում դեռևս կան­գուն է։ Գյու­ղի միա­նավ թա­ղա­կապ ե­կե­ղե­ցին կա­ռուց­ված է կրա­շա­ղա­խով և անմ­շակ քա­րով. գտն­վում է բնա­կա­վայ­րի կենտ­րո­նում (ծո­վի մա­կերևույ­թից մոտ 1400 մ բարձ­րու­թյան վրա): 17-րդ դա­րի սր­բա­վայրն ու­նի 13,7x8,20մ ար­տա­քին չա­փեր։ Միակ մուտ­քը, որն ու­նի մոտ 80սմ բարձ­րու­թյուն և 50սմ լայ­նու­թյուն, հա­րա­վա­յին կող­մից է, բա­րա­վո­րը շատ գե­ղե­ցիկ զար­դա­խա­չե­րով տա­պա­նա­քար է(155x73x40սմ)։ Ներ­սի կող­մից ա­գուց­ված պա­տե­րի մեջ դար­ձյալ տա­պա­նա­քար է։ Ըստ հու­շար­ձա­նա­գետ Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի տե­ղե­կու­թյան՝ ին­քը տա­պա­նա­քա­րի վրա ըն­թեր­ցել է Թ(ՎԻՆ) ՌՂ(1641թ.)։ Հա­վա­նա­բար ե­կե­ղե­ցու կա­ռուց­ման տա­րե­թիվն է։ Իսկ ե­թե խաչ­քա­րի տա­րե­թիվն է, միևնույն է՝ ե­կե­ղե­ցու ո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ այն կա­ռուց­վել է 17-րդ դա­րում։ Միայն այ­սօր­վա Քա­շա­թա­ղի շր­ջա­նում պահ­պան­վել է մոտ 2 տաս­նյակ նման սր­բա­վայր՝ կան­գուն կամ կի­սա­վեր։ Շա­տե­րի վրա կան ար­ձա­նագ­րու­թյուն­ներ, և գրե­թե բո­լորն էլ կա­ռուց­վել են 17-րդ դա­րում։ Սուրբ խո­րա­նի ձախ կող­մում, կի­սա­քանդ վի­ճա­կում, պահ­պան­վել է մկր­տու­թյան ա­վա­զա­նը, բայց չկա ա­վան­դա­տուն։ Միակ ա­վան­դա­տու­նը հա­րա­վա­յին կող­մում է, ո­րի մուտ­քի բա­րա­վո­րին խա­չեր կան քան­դակ­ված, սա­կայն մի մա­սը կոտր­ված է։ Պա­տու­հա­նի վե­րին մա­սում մի գե­ղե­ցիկ խաչ­քար է ա­գուց­ված, իսկ դեղ­նա­վուն մեկ այլ խաչ­քա­րի կտոր էլ՝ պա­տու­հա­նի պա­տի մեջ։ Սուրբ Խո­րա­նը(արևե­լյան պա­տը) և արևմտյան պատն ամ­բող­ջու­թյամբ ա­վեր­ված են։ Սուրբ խո­րա­նի ա­ջա­կող­մյան մա­սում ևս մեկ խաչ­քար կա՝ որ­պես ան­կյու­նա­քար։ Խաչ­քա­րերն ու­նեն 15-16-րդ դա­րե­րի ո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն։ Սա խո­սում է այն մա­սին, որ տա­րած­քում ա­վե­լի վաղ շր­ջա­նում հան­գս­տա­րան է ե­ղել, և ե­կե­ղե­ցու շի­նա­րար­նե­րը շիր­մա­քա­րերն օգ­տա­գոր­ծել են որ­պես բա­րա­վոր ու ան­կյու­նա­քար։ Տա­պա­նա­քա­րեր են նաև մուտ­քի հե­նա­րան­նե­րը։ Դր­սի կարմ­րա­վուն հե­նա­քա­րի վրա հա­վեր­ժու­թյան նշան է քան­դակ­ված։ Դրա դի­մա­ցի հե­նա­քա­րին 2 խա­չեր են, իսկ ներս ըն­կա­ծը մար­դու քան­դա­կով տա­պա­նա­քար է։ Դր­սի բա­րա­վորն ար­վես­տի գործ է. ու­նի 3 շատ գե­ղե­ցիկ քան­դակ­ված խա­չեր, ո­րոն­ցից կենտ­րո­նա­կա­նի ներ­քին մա­սում թռչ­նի գլուխ է քան­դակ­ված։ Բա­ցի մեծ խա­չե­րից, կարմ­րա­վուն քա­րին կան ևս 7 փոքր խա­չեր։ Ե­կե­ղե­ցին հա­րա­վա­յին պա­տի վրա ու­նի 2 փոքր պա­տու­հան, ո­րոն­ցից ձա­խա­կող­մյա­նի բա­րա­վորն ու պա­տե­րը նույն­պես խաչ­քա­րեր են։ Գե­րու­թյան տա­րի­նե­րին քր­դաթր­քե­րը շի­նու­թյունն օգ­տա­գոր­ծել են հա­վա­նա­բար որ­պես մա­րագ, և այդ է պատ­ճա­ռը, որ պահ­պան­վել է։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.