Logo
Print this page

ՍՈՒՐԲ ԽԱ­ՉԻ ԱՆ­ՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐ­ԿԱՆ

Ա­լեք­սանդր ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱՆ

 Քրիս­տո­նեու­թյան ըն­դու­նու­մից հե­տո դա­րեր շա­րու­նակ հա­յե­րը, նոր տե­ղում հաս­տատ­վե­լով, ա­ռա­ջին հեր­թին ե­կե­ղե­ցի են կա­ռու­ցել։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև Դո­նի Նա­խիջևան քա­ղա­քը, ո­րը հիմ­նել են Ղրի­մից գաղ­թած հա­յե­րը։ Քա­ղա­քի հիմ­նադր­ման 240-ա­մյա­կին նվիր­ված ՙՄեր Սուրբ Խա­չը՚ գր­քում բժիշկ­ներ, երկ­րա­գետ­ներ, հե­տա­զո­տող­ներ հայր ու որ­դի Մի­նաս և Գեոր­գի Բագ­դի­կով­նե­րը պատ­մում են Դո­նի Սուրբ Խաչ վան­քի պատ­մու­թյան, նրա ան­ցյա­լի ու ներ­կա­յի մա­սին, հի­շում մարդ­կանց, ով­քեր հս­կա­յա­կան ա­վանդ են ու­նե­ցել Դո­նում հայ­կա­կան մշա­կույ­թի զար­գաց­ման գոր­ծում։

Սուրբ Խաչ վան­քի հիմ­նադր­ման տա­րե­թիվ է հա­մար­վում 1783 թվա­կա­նը։ Տա­ճա­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել են 1792թ., և այն օծ­վել է Նոր Նա­խիջևա­նի հիմ­նա­դիր­նե­րից մե­կի` ար­քե­պիս­կո­պոս Հով­սեփ Ար­ղու­թյա­նի կող­մից։ 19-րդ դա­րի վեր­ջին վան­քը զբա­ղեց­նում էր շուրջ 50 հեկ­տար տա­րածք, ու­ներ իր այ­գին, ո­րը կո­չում էին Հայ­կա­կան: Վան­քում պահ­վում էին Ղրի­մի հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րից բեր­ված խաչ­քա­րեր։ Իսկ ե­թե մի փոքր հետ գնանք, նրան­ցից ո­րոշ­ներն Ա­նիից էին բեր­վել։ Չէ՞ որ հայ­կա­կան մայ­րա­քա­ղա­քի ան­կու­մից հե­տո նրա բնա­կիչ­նե­րից շա­տե­րը տե­ղա­փոխ­վել են Ղրիմ՝ ի­րենց հետ տա­նե­լով ա­մե­նաար­ժե­քա­վոր սր­բու­թյուն­նե­րը։ Ա­ռա­վել հի­նը հա­վա­նա­բար 4-6-րդ դա­րե­րի խաչ­քարն է։ 1385 թվա­կա­նից այն պահ­վում էր Ղրի­մի Սուրբ Խաչ վան­քում, այ­նու­հետև տե­ղա­փո­խել են Նոր Նա­խիջևան։ 1924թ. վան­քը փակ­վե­լուց հե­տո խաչ­քա­րը տե­ղադր­վել է Սուրբ Կա­րա­պետ ե­կե­ղե­ցում՝ Դո­նի Ռոս­տո­վի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տա­նը։ Իսկ վան­քի վե­րած­նն­դից հե­տո (այդ մա­սին մի փոքր ուշ) խաչ­քա­րը վե­րա­դար­ձել է իր տե­ղը։ Բա­զալ­տից պատ­րաստ­ված սր­բու­թյան ե­րե­սի կող­մի վրա՝ վերևի մա­սում, պատ­կեր­ված է հա­վեր­ժա­կան կյան­քի խոր­հր­դա­նիշ արև, իսկ դրա տակ՝ մահ­վան նկատ­մամբ հաղ­թա­նակ խոր­հր­դան­շող խաչ։
Սուրբ Խա­չի ոչ բո­լոր խաչ­քա­րերն են պահ­պան­վել։ Սր­բու­թյուն­նե­րից շա­տերն ան­հե­տա­ցել են ան­ցյալ հա­րյու­րա­մյա­կի 30-ա­կան թվա­կան­նե­րին։ Լք­ված վանքն իսկ վերջ­նա­կա­նա­պես ա­մա­յա­ցել էր։ Նրա վե­րածն­վե­լու պատ­մու­թյունն սկս­վել է այս­պես.
…60-ա­կան թվա­կան­նե­րին Երևա­նից Ռոս­տով ե­կավ ե­րի­տա­սարդ գրա­կա­նա­գետ­նե­րի, ար­վես­տի գոր­ծիչ­նե­րի մի խումբ։ Նրանց թվում էր նաև Լյուդ­վիգ Դու­րյա­նը, որ սե­րում էր Դո­նից։ Մի ան­գամ ճաշ­կե­րույ­թի ժա­մա­նակ խոսք գնաց Սուրբ Խա­չի մա­սին, և ե­րի­տա­սարդ­նե­րը Մի­նաս Բագ­դի­կո­վին հան­դի­մա­նե­ցին վան­քի հան­դեպ ու­շադ­րու­թյուն չցու­ցա­բե­րե­լու հա­մար։ Բագ­դի­կո­վը, որ խիստ մտա­հոգ­վում էր սր­բա­վայ­րի ա­ղե­տա­լի վի­ճա­կի հա­մար, ա­ռա­ջար­կեց նրանց թեժ ճա­ռե­րի փո­խա­րեն գնալ ու տա­ճա­րը տես­նել։
Ա­վեր­ված վան­քի, նրա շուր­ջը փռ­ված ան­կեն­դան դաշ­տի տե­սա­րա­նը ցն­ցեց ու սթա­փեց­րեց հյու­րե­րին։ Նրանց հա­մար հատ­կա­պես վի­րա­վո­րա­կան էր այն, որ ինչ-որ թշ­վա­ռա­կան քա­հա­նա­յի գե­րեզ­ման էր փո­րում. այն­տեղ գան­ձեր էր փնտ­րում։ Լյու­դո­վիգ Դու­րյա­նը երդ­վեց Մի­նաս Բագ­դի­կո­վին, որ տե­սա­ծի մա­սին ան­պայ­ման կպատ­մի Մար­տի­րոս Սա­րյա­նին։
Մար­տի­րոս Սա­րյա­նը, Երևան քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ Մարկ Գրի­գո­րյա­նը, պատ­մա­բան, ա­կա­դե­մի­կոս Վլա­դի­միր Բար­խու­դա­րյա­նը և հայ ու ռուս մտա­վո­րա­կա­նու­թյան այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ մեծ ա­վանդ ու­նե­ցան Սուրբ Խա­չը փր­կե­լու գոր­ծում։
Վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներն ըն­թա­ցել են 1968-ից մինչև 1972 թվա­կան­նե­րը։ 1972թ. նո­յեմ­բե­րին այս­տեղ բաց­վել է Ռուս-հայ­կա­կան բա­րե­կա­մու­թյան թան­գա­րան։ Ընդ ո­րում, ե­կե­ղե­ցու գմ­բե­թին խաչ տե­ղադ­րե­ցին. բա­ցա­ռիկ դեպք այդ ժա­մա­նակ­նե­րի հա­մար։ Շեն­քում ցու­ցա­հան­դես­ներ, հա­մերգ­ներ էին անց­կաց­վում։ Տա­րի­նե­րի հետ աս­տի­ճա­նա­բար սկս­վեց ուր­վագծ­վել շի­նու­թյու­նը Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն վե­րա­դարձ­նե­լու հար­ցը։ Ճիշտ է, պետք էր զու­գա­հե­ռա­բար կողմ­նո­րոշ­վել թան­գա­րա­նի ճա­կա­տագ­րի հար­ցում։ Ի վեր­ջո, 2007թ. Ռոս­տո­վի վար­չա­կազ­մը ո­րո­շում կա­յաց­րեց ե­կե­ղե­ցու շեն­քը հանձ­նե­լու մա­սին՝ այն պայ­մա­նով, որ քա­ղա­քի հայ­կա­կան հա­մայն­քը թան­գա­րա­նի հա­մար շենք ձեռք բե­րի ու վե­րա­կանգ­նի։ Շենք գտան Նա­խիջևա­նի կենտ­րո­նում. այն Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կի վրա գտն­վող Իս­կի­դա­րով­նե­րի հո­յա­կերտ ա­ռանձ­նա­տունն է։ Թան­գա­րանն այն­տեղ հան­գր­վա­նեց։ Իսկ 2008թ. սեպ­տեմ­բե­րին Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սը մաս­նակ­ցեց հան­դի­սա­վոր ժա­մեր­գու­թյա­նը և ե­կե­ղե­ցու վե­րած­նն­դի օծ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը։
Մի­նաս և Գեոր­գի Բագ­դի­կով­նե­րի գր­քում շատ լու­սան­կար­ներ և տե­ղե­կատ­վու­թյուն կան այն հայտ­նի մարդ­կանց մա­սին, ո­րոնց գոր­ծու­նեու­թյունն այս­պես թե այն­պես առ­նչ­վել է Սուրբ Խա­չին։ Նրանց թվում են Խա­չա­տուր Ա­բո­վյա­նը, պատ­մա­բան, ար­քե­պիս­կո­պոս Գավ­րիիլ Այ­վա­զովս­կին, Մա­կար 1-ին և Գևորգ 6-րդ (Չո­րեք­չյան) կա­թո­ղի­կոս­նե­րը, արևե­լյան լե­զու­նե­րի Մոսկ­վա­յի Լա­զա­րյան ինս­տի­տու­տի ա­ռա­ջին ռեկ­տոր, ա­ռա­ջին ռուս-հայ­կա­կան բա­ռա­րա­նի հե­ղի­նակ Հա­րու­թյուն Ալ­մա­դա­րյաը։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն ինչ-որ բան է ա­րել Սուրբ Խա­չի հա­մար։
Այ­սօր Սուրբ Խաչ են գա­լիս Դո­նի հա­յե­րի նոր սե­րունդ­նե­րը՝ հա­ղոր­դա­կից լի­նե­լու սր­բա­վայ­րին, Աստ­ծո խոս­քին, խո­նարհ­վե­լու նախ­նի­նե­րի առջև, ով­քեր նրանց հոգևոր հա­րուստ ժա­ռան­գու­թյուն են թո­ղել՝ այն պահ­պա­նե­լու ու բազ­մա­պատ­կե­լու պատ­գա­մով։

www.golosarmenii.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.