[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ

ՙԴա է իմ սի­րե­լի Որ­դին, 

ո­րին հա­վա­նե­ցի, Դրան լսե­ցեք՚

 Հի­սուս Քրիս­տո­սի Պայ­ծա­ռա­կեր­պու­թյան տո­նը Հայ Ե­կե­ղե­ցու հինգ տա­ղա­վար տո­նե­րից եր­րորդն է: Տի­րոջ Պայ­ծա­ռա­կեր­պու­թյամբ հաս­տատ­վեց այն ճշ­մար­տու­թյու­նը, որ Հի­սուս Քրիս­տոս Աստ­ծո Որ­դին է:

Քրիս­տոս ա­շա­կերտ­նե­րի հա­մար վար­դա­պետ էր, ու­սու­ցիչ, բայց պայ­ծա­ռա­կեր­պու­թյամբ Նա ա­մե­նա­մոտ ա­շա­կերտ­նե­րին ցույց տվեց իր ողջ փառքն ու աստ­վա­ծու­թյու­նը: Գե­ղե­ցիկ է նկա­րագ­րում Տի­րոջ Պայ­ծա­ռա­կեր­պու­թյու­նը ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու ա­վագ քա­հա­նա Անդ­րեյ Տկա­չո­վը. ՙՔրիս­տոս, արև լի­նե­լով, ի զո­րու է թաքց­նել իր էու­թյու­նը: Պայ­ծա­ռա­կեր­պու­թյան ժա­մա­նակ Նա, կար­ծես, մի փոքր դուրս ե­կավ ստ­վե­րից՝ ցույց տա­լով Իր շո­ղե­րը՚: Իսկ Սուրբ Գրի­գոր Պա­լա­ման ա­սում է. ՙՊայ­ծա­ռա­կեր­պու­թյան ժա­մա­նակ ոչ թե Քրիս­տոս է փոխ­վել, այլ փո­խել է իր կող­քին գտն­վող­նե­րի տե­սո­ղու­թյու­նը, տես­նե­լու հա­մար Իր ի­րա­կան էու­թյու­նը՚:
Եվ այս­պես.
ՙՎեց օր յե­տոյ Յի­սուս իր հետ վերց­րեց Պետ­րո­սին, Յա­կո­բո­սին եւ Յով­հան­նէ­սին ու ա­ռան­ձին նրանց հա­նեց մի բարձր լե­րան վրայ եւ նրանց ա­ռաջ պայ­ծա­ռա­կեր­պուեց: Եւ նրա զգեստ­նե­րը փայ­լուն, խիստ սպի­տակ դար­ձան, այն­պէս որ երկ­րի վրայ ոչ մի լուացք ա­նող չի կա­րող այդ­քան սպի­տա­կեց­նել: Եւ նրանց ե­րե­ւաց Ե­ղիան՝ Մով­սէ­սի հետ մէկ­տեղ, ու նրանք խօ­սում էին Յի­սու­սի հետ: Պետ­րո­սը Յի­սու­սին ա­սաց. ՙՌաբ­բի՛, լաւ է, որ մենք այս­տեղ լի­նենք եւ ե­րեք տա­ղա­ւար­ներ շի­նենք, մէ­կը՝ քեզ, մէ­կը՝ Մով­սէ­սի եւ մէկն էլ՝ Ե­ղիա­յի հա­մար՚: Սա­կայն չգի­տէր, թէ ինչ էր խօ­սում, ո­րով­հե­տեւ զար­հու­րած էին: Եւ մի ամպ նրանց վրայ հո­վա­նի ե­ղաւ. ամ­պից մի ձայն ե­կաւ, որ ա­սում էր. ՙԴա՛ է իմ սի­րե­լի Որ­դին, դրա՛ն լսե­ցէք՚՚: Մար­կոս 9:1-6
Ապ­շած ա­շա­կերտ­նե­րի առջև Քրիս­տոս խո­սում է շուրջ հա­զար տա­րի ա­ռաջ վախ­ճան­ված Մով­սե­սի և հրե­ղեն կառ­քով եր­կինք համ­բարձ­ված Ս. Ե­ղիա մար­գա­րեի հետ: Ս. Ղու­կաս ա­վե­տա­րա­նի­չը պատ­մում է, որ նրանք խո­սում էին Քրիս­տո­սի երկ­րա­յին կյան­քի վեր­ջին օ­րե­րի դեպ­քե­րի մա­սին (Ղու­կաս 9:31):
Ս. Հով­հան Ոս­կե­բե­րա­նը ե­րեք բա­ցատ­րու­թյուն է տա­լիս, թե ին­չու Տի­րո­ջը հայ­տն­վե­ցին Ս. Մով­սես և Ս. Ե­ղիա մար­գա­րե­նե­րը. եր­կուսն էլ ու­նե­ցել են Աստ­ծո տե­սիլ­քը՝ Մով­սե­սը` Սի­նա (Ելք 24.12-18), իսկ Ե­ղիան` Քո­րեբ լե­ռան վրա (Գ Թա­գա­վոր­ներ 19:8-18): Նրանք խոր­հր­դա­բար կյան­քը և մահն էին ներ­կա­յաց­նում: Մով­սե­սը մա­հա­ցավ` այդ­պես էլ չտես­նե­լով խոս­տաց­ված եր­կի­րը, իսկ Ե­ղիան կեն­դա­նի եր­կինք վե­րա­ցավ հրե­ղեն կառ­քով:
Հի­սու­սի պայ­ծա­ռա­կեր­պու­թյան ժա­մա­նակ Մով­սե­սի` նա­խան­ձա­հույզ օ­րեն­սդ­րի ու Ե­ղիա­յի` եր­կինք տե­ղա­փոխ­ված նա­խան­ձախն­դիր օ­րի­նա­պա­հի հայ­տն­վե­լը խոր­հր­դան­շում է, որ Քրիս­տոս է Օ­րենս­դի­րը և չի դր­ժում Աստ­ծո Ուխ­տը: Նա է Տե­րը երկ­րի և եր­կն­քի, ող­ջե­րի ու մե­ռյալ­նե­րի, քան­զի Մով­սե­սին մե­ռյալ­նե­րի մի­ջից վեր հա­նեց, իսկ Ե­ղիա­յին`ող­ջե­րի:
Այ­լա­կեր­պու­թյան ի­մաս­տը բաց­վում է նաև նրա խոր­հր­դա­պատ­կեր­նե­րում: Լե­ռը՝ լռու­թյունն է, մե­կու­սաց­ված վայր, որ­տեղ դյու­րին է ա­ղո­թել և մեր ան­հան­գիստ միտ­քը միա­բա­նել Աստ­ծո հետ: Թա­բոր, թարգ­մա­նա­բար մաք­րու­թյուն և լույս է նշա­նա­կում: Ի­մա, նա, ով իր մե­ղա­վո­րու­թյունն է տես­նում և մեղ­քե­րի հա­մար ա­պաշ­խա­րում, ա­զա­տագր­վում է հո­գու կեղ­տից` պատ­րաստ­վե­լով ըն­դու­նե­լու Աստ­վա­ծա­յին ան­ձե­ռա­գործ լույ­սը:
Պայ­ծա­ռա­կեր­պու­թյան տո­նին նա­խոր­դում է շա­բա­թա­պահք: Իսկ հա­ջորդ օրն, ինչ­պես տա­ղա­վար բո­լոր տո­նե­րից հե­տո, Մե­ռե­լոց է. ե­կե­ղե­ցի­նե­րում նն­ջե­ցյալ­նե­րի հո­գի­նե­րի հա­մար մա­տուց­վում է Ս. Պա­տա­րագ և կա­տար­վում հո­գե­հան­գիստ:


Պատրաստեց
Սոֆի ԲԱԲԱՅԱՆԸ