[ARM]     [RUS]     [ENG]

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Օ­րերս Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծի­նը Ստե­փա­նա­կեր­տում հան­դես ե­կավ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րով: Այն ուղղ­ված է մայ­րա­քա­ղա­քի 308 բազ­մա­զա­վակ` 4 և ա­վե­լի ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի օգ­նու­թյան ձեռք մեկ­նե­լուն` տրա­մադ­րել` տար­բեր տե­սա­կի մթերք­ներ:

Ըն­տր­ված են հիմ­նա­կա­նում չփ­չա­ցող ապ­րան­քա­տե­սակ­ներ: Ծրա­գի­րը Մայր Ա­թո­ռի կող­մից ի­րա­կա­նաց­վում է ա­մեն տա­րի: Նա­խորդ ամիս օգ­նու­թյու­նը տրա­մադր­վել է Շու­շի քա­ղա­քում` 94 ըն­տա­նի­քի, այս տա­րի` մայ­րա­քա­ղա­քին: Օգ­նու­թյուն տրա­մադր­վել է նաև Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի և նրանց հա­վա­սա­րեց­ված ըն­տա­նիք­նե­րին` 145 ըն­տա­նիք, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րին` 154 հո­գու:
Ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման ակ­տիվ մաս­նա­կից, Աս­կե­րա­նի շր­ջա­նի հոգևոր հո­վիվ Տեր Մես­րոպ Խու­նո­յա­նի խոս­քով` ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նի: ՙՔրիս­տո­սի պատ­վի­րանն է մեր­ձա­վո­րին օգ­նե­լը, նրա մա­սին հոգ տա­նե­լը: Այ­սօր, հա­մա­վա­րա­կա­յին այս պայ­ման­նե­րում, ա­ռա­վել քան երբևէ մար­դիկ ու­շադ­րու­թյան և օգ­նու­թյան կա­րիք ու­նեն: Այս օգ­նու­թյու­նը, ո­րը ևս փոքր չէ ար­ցա­խյան ցան­կա­ցած ըն­տա­նի­քի հա­մար, դրա մի ա­պա­ցույցն է՚,-ան­կեղ­ծա­նում է հոգևոր հո­վի­վը:
Մեծ է ոգևո­րու­թյու­նը և դրա­կան ար­ձա­գան­քը բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի կող­մից:
Нет описания.