[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՂ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ

Զոհ­րաբ ԸՌՔՈՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 13-ին Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նշեց Խաչ­վե­րա­ցի տո­նը։ Գոր­ծող ե­կե­ղե­ցի­նե­րում, նաև Բեր­ձո­րի Սուրբ Համ­բարձ­ման ե­կե­ղե­ցում, մա­տուց­վեց տո­նա­կան Սուրբ պա­տա­րագ։

Ա­ռա­վո­տյան հն­չե­ցին ե­կե­ղե­ցու զան­գե­րը, և հոգևոր երգ­չախմ­բի ու­ղեկ­ցու­թյամբ Քա­շա­թա­ղի հոգևոր հո­վիվ Տեր Բե­նիա­մին քա­հա­նա Ծա­տու­րյա­նը Տե­րու­նա­կան ա­ղոթ­քով սկ­սեց Սուրբ պա­տա­րա­գը, ո­րին ներ­կա էին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տար Մու­շեղ Ա­լա­վեր­դյա­նը, Բեր­ձո­րի քա­ղա­քա­պետ Նա­րեկ Ա­լեք­սա­նյա­նը, Ստե­փա­նա­կեր­տից ուխ­տա­վոր­ներ, ՙԱշ­խար­հի հա­յեր՚ գի­տա­պատ­մամ­շա­կու­թա­յին բա­րե­գոր­ծա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներ՝ նա­խա­գահ Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, բեր­ձոր­ցի­ներ, հյու­րեր։ Հաշ­վի էր առն­վել հա­մա­վա­րա­կի կան­խար­գե­լու­մը։ Ա­վար­տե­լով Սուրբ պա­տա­րա­գի մա­տու­ցու­մը՝ Տեր Բե­նիա­մի­նը ներ­կա­յաց­րեց Խաչ­վե­րա­ցի խոր­հուր­դը։ Խաչ­վե­րա­ցը ՀԱԵ հինգ տա­ղա­վար տո­նե­րից վեր­ջինն է։ Այն շար­ժա­կան է և ընկ­նում է սեպ­տեմ­բե­րի 11-17-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­դի­պող կի­րա­կի։ Սուրբ Խա­չը տոն­վում է պարս­կա­կան գե­րու­թյու­նից Հի­սու­սի Խա­չա­փայ­տի` Ե­րու­սա­ղեմ վե­րա­դար­ձի և Գող­գո­թա­յում կանգ­նեց­ման (վե­րաց­ման) առ­թիվ։ Սուրբ Խա­չի գյու­տից հե­տո Հե­ղի­նե թա­գու­հին, սուրբ Կոս­տան­դիա­նոս կայ­սեր հրա­մա­նով, Գող­գո­թա­յի վրա կա­ռու­ցեց ՙՍուրբ Հա­րու­թյան՚ տա­ճա­րը և այն­տեղ կանգ­նեց­րեց Տի­րոջ Խա­չա­փայ­տը։ Պարս­կաս­տա­նի Խոս­րով Ամ­բա­րիշտ թա­գա­վո­րը 610 թվա­կա­նին, մեծ զորք տա­լով իր Խո­ռեմ զո­րա­վա­րին, ու­ղար­կեց հու­նաց աշ­խարհ, և վեր­ջինս 614 թվա­կա­նին, տաս­նինն օր շա­րու­նակ պա­շա­րե­լով Ե­րու­սա­ղեմ քա­ղա­քը և փո­րե­լով քա­ղա­քի հիմ­քե­րը, այն գրա­վեց։ Կո­տոր­վեց 57 000 և գե­րի վերց­վեց 35 000 մարդ, նաև՝ Զա­քա­րիա հայ­րա­պե­տը։ Պար­սիկ­նե­րը Սուրբ Հա­րու­թյան տա­ճա­րից բռ­նագ­րա­վե­ցին Աստ­վա­ծըն­կալ Սուրբ Խա­չը և տա­ճա­րի ոս­կյա ու ար­ծա­թյա սպաս­քը և տա­րան Պարս­կաս­տան։ Խոս­րով թա­գա­վո­րը դի­մա­վո­րում է Տե­րու­նա­կան Խա­չը։ Պար­սից թա­գա­վո­րը մեծ պատ­վով պա­հեց այն իր գան­ձա­րա­նում և Խա­չի առջև ան­շեջ կան­թեղ էր մշ­տա­պես պա­հում։ Հե­տա­գա­յում Հե­րակ­լը հաղ­թում է ճա­կա­տա­մար­տե­րից մե­կում, և Խոս­րո­վը սպան­վում է, իսկ Սուրբ Խա­չը Պարս­կաս­տա­նից հան­դի­սա­վոր թա­փո­րով փո­խադր­վում է Հա­յոց Կա­րին քա­ղաք, ա­պա՝ Կոս­տանդ­նու­պո­լիս, հե­տո՝ Ե­րու­սա­ղեմ։ Գե­րե­դար­ձու­թյան ճա­նա­պար­հին Խա­չը գրե­թե ա­մեն տեղ բարձ­րաց­վում է և ա­մե­նուր ցն­ծու­թյուն ա­ռա­ջաց­նում, ո­րը կար­ծես վե­րապ­րումն էր Քրիս­տո­սի հա­րու­թյան։ Այդ դեպ­քերն էլ պատ­ճառ դար­ձան ՙԽաչ­վե­րա­ցի՚ տո­նի հաս­տատ­ման հա­մար։ Կայս­րին ռազ­մա­կան օ­ժան­դա­կու­թյուն է ցույց տվել նաև հու­նա­կան մա­սի հա­յոց զոր­քը՝ Մժեժ Գնու­նու գլ­խա­վո­րու­թյամբ։ Կար­նո լեռ­նե­րի ստո­րոտ­նե­րից մե­կում Խա­չը ցած է դր­վում, և այդ տե­ղից վճիտ աղ­բյուր է բխում։ Այս­տեղ կա­ռուց­վում է Խա­չա­վան­քի ե­կե­ղե­ցին։
Սուրբ Պա­տա­րա­գը մա­տու­ցե­լուց հե­տո Տեր Բե­նիա­մի­նը քա­րո­զով դի­մեց ներ­կա­նե­րին, տե­ղե­կաց­րեց՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին Սուրբ Խա­չին նվիր­ված 4 տոն ու­նի, ո­րից ա­մե­նա­կարևո­րը Խաչ­վե­րաց-Սբ­խաչն է։ Տե­րու­նա­կան ա­ղոթ­քով դի­մեց առ Աստ­ված, որ տե­րը զո­րա­վիգ լի­նի ազ­գին Հա­յոց, սահ­մա­նի զին­վո­րին, որ մեր հայ­րե­նիքն է պաշտ­պա­նում։
Օր­վա ըն­թաց­քում ե­կե­ղե­ցու բա­կում ՙԱշ­խար­հի հա­յեր՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից կա­յա­ցավ ՙԵ­ղի­ցի լույս՚ հա­մեր­գա­յին ծրա­գի­րը։ ՙԱշ­խար­հի հա­յեր՚ Հա­մեր­գին մաս­նակ­ցե­ցին Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի անվ?ն մշա­կու­թա­յին կենտ­րո­նի ՙԱր­ցա­խի բա­լիկ­ներ՚ եր­գի պա­րի հա­մույ­թը։ Պա­րա­յին կա­տա­րում­նե­րով հան­դես ե­կավ Բեր­ձո­րի ար­վես­տի դպ­րո­ցի պա­րի խմ­բա­կը։
Ուխ­տա­վոր­նե­րի հետ էր նաև ԱՀ ԿԳՄՆ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և կրո­նի հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Ա­շոտ Սարգ­սյա­նը։ Խո­սե­լով Սուրբ Խա­չի մա­սին՝ Ա?ա Սարգ­սյա­նը կարևո­րեց Խա­չի աստ­վա­ծա­յին զո­րու­թյու­նը։ ՙԱշ­խար­հի հա­յեր՚ ՀԿ նա­խա­գահ Ա?ա Դա­նիե­լյա­նը զրույ­ցի ըն­թաց­քում ա­սաց՝ 2012 թվա­կա­նից են գոր­ծում, բա­ցի բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րից, զբաղ­վում են նաև հոգևոր անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րով և ՙԵ­ղի­ցի լույս՚ հա­մեր­գա­յին ծրագ­րով կազ­մա­կեր­պում են ուխ­տագ­նա­ցու­թյուն­ներ։ Այս տա­րի, կապ­ված հա­մա­վա­րա­կի հետ, ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րը գրե­թե դա­դա­րեց­րել էին, և սա ա­ռա­ջին նման մի­ջո­ցա­ռում­նե­րից է։ Կարևո­րեց, որ ուխ­տա­վոր­նե­րի կազ­մում տար­բեր բնա­գա­վառ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են։
Հա­մեր­գից հե­տո ուխ­տա­վոր­նե­րը Հա­կա­րի գե­տի ա­փին կազ­մա­կեր­պե­ցին հյու­րա­սի­րու­թյուն-մա­տաղ։