[ARM]     [RUS]     [ENG]

Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս

 

Պետք է դիմադրենք եւ հաղթենք.  այսօր՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, Ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք եւ հաղթենք»:

«Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության հանձնառությունը պետք է դառնա՝ հավատքով շաղախված ու վճռականությամբ կռանված: Հաղթելու համար պետք է համախմբվենք եւ մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանությանը: Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք մեր բոլոր բարեկամների դռները: Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը», նշել է Արամ Ա Վեհափառը: