[ARM]     [RUS]     [ENG]

«Ամբողջ Թուրքիան դա նախկին Հայաստանն է, Աշխարհը դա երբեք չի մոռանա» . Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորական՝ Անդրեյ Տկաչյով

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորական, միտրոֆոր պրոտոյեր Անդրեյ Տկաչյովը, անդրադառնալով արցախա-ադրբեջանական լшրված հարաբերություններին, ասել է հետևյալը.

«Ընդհանրապես անհեթեթ է, երբ Թուրքիան ասում է, որ այնտեղ ապրում են մեր եղբայր ադրբեջանցիները, թուրք եղբայրները և այլն, ես հասկանում եմ թուրքերին, նրանք ունեն իրենց սեփական տրամաբանությունը, սեփական վարքի մոդելավորումը, բայց լսեք՝ ամբողջ Թուրքիան դա նախկին Հայաստանն է, ամբողջ Թուրքիան իր Կապադովկիայով, Անթալիայով, Անատոլիայով, այդ բոլորը եղել է Մեծ Հայք։ Ո՞ր պահից են սկսվել հավակնությունները? Երբ արաբները եւ հրեաները վիճում են տարածքային հավակնությունների շուրջ, ասում են ՝ մենք այստեղ նախկինում ապրել ենք, իսկ մենք դրանից շուտ, եւ այլն, եւ ո՞վ է այստեղ ումից ինչ պահանջում: Ընդհանրապես տարածքային պահանջների վրա քիչ բան կարելի է այսօր կառուցել։ Այստեղ ինչ-որ այլ մեխանիզմներ են աշխատում ։

Բայց մենք դեռ այդ ամենի մեջ ենք, ի՞նչ Ժառանգություն է մեզ մնացել, որից հաջորդ սերունդը պետք է տանջվի, եւ չենք մոռանում փառավոր 70-ամյա անցյալը, որը մեզ թողել է ոչ միայն մեծ բալետ, հրթիռներ, տիեզերագնացություն, հրաշալի հոքեյ, այլեւ լիքը տարածքային խնդիրներ։.

Ինչևէ, հայերը միակ քրիստոնյա ազգն են՝ շրջապատված մահմեդական երկրներով։ Մահմեդականներից ոմոնք կարող են հանդուրժող լինել նրանց հանդեպ, ոմանք ատելությամբ են վարվում, ոմանք պարզապես չեն նկատում, ինչ-որ մեկը նրանց հետ բարեկամություն է անում:

Ընդհանրապես, մարդիկ բոլորն էլ տարբեր են, բայց, այնուամենայնիվ, Խաչի նշանը այս մարդկանց մոտ է մեծարվում, Աստծո անունը դաջված է նրանց վրա, նրանք բիբլիական, հինավուրց ազգ են, ազգ, ով առաջինն ընդունեց քրիստոնեությունը:

Մեկ այլ շատ հետաքրքիր հանգամանք. Ադրբեջանին սկսել են սատարել ուկրաինացիները։ Թվում է՝ որտե՞ղ է Հայաստանը, որտե՞ղ՝ Ադրբեջանը, դուք ի՞նչ եք հասկանում այնտեղ աշխարհագրությունից, որտե՞ղ է իրականում հյուսիսն ու արևելքը: Կրթությունը նրանց մոտ վատ վիճակում է»։

Շարունակությունը՝ տեսանյութում։