[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Սոֆի Բաբայան

 Լուսանկարները՝ Սոֆի Բաբայանի և Իննա Գրիգորյանի 

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի  մայր տաճարում փետրվարի 7-ին նորակարգ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց իր անդրանիկ Ս. Պատարագը: Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի  նորակարգության  վերաբերյալ: Սուրբ Պատարագի ընթացքում հավատավոր ժողովրդի առջև խոսք հնչեցրեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նշելով, որ սա հրաժեշտ չէ Արցախին ու, որ անպայման իր ակտիվ մասնակցությունը կունենա Արցախի և Արցախի թեմի լուսավոր երազանքների իրականացման գործում: Պարգև Սրբազանը նշեց նաև, որ առաջնորդի պաշտոնից ազատումը  պայմանավորված էր զուտ իր առողջական վիճակով:

Սուրբ Պատարագին ներկա էին ԱՀ Նախագահն ու այլ պաշտոնատար անձինք, միաբաններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արցախի թեմի  հոգևորականներ, Արցախում խաղաղապահ ծառայություն իրականացնող ՌԴ զինվորականներ և հոգևորականներ: