[ARM]     [RUS]     [ENG]

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթների քանդումը

Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային  ժառանգությունը Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործնթացը կասեցնելու համար:

 

Հայ Առաքելական Եկեղեցի Արցախի Թեմ