[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Հունիսի 4-ին հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով Արցախ է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ստեփանակերտի Հուշահամալիրում նրանց դիմավորեցին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, ուսանողներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին նաև Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Աղոթք հնչեցվեց ու ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական մեծ պատերազմում և այլ զինված հակամարտություններում զոհված արցախցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում եռօրյա այցով է: