[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒ­ՏՈՎ ՈՒՂ­ՂԱ­ՓԱՌ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒ ՊԱ­ՏԵ­ՐԻ ՆԵՐ­ՔՈ ԿՀՆ­ՉԻ Ա­ՂՈԹՔ՝ Ի ԲԱ­ՐՕ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ԲՈ­ԼՈՐ ԶԻՆ­ՎՈ­ՐՅԱԼ­ՆԵ­ՐԻ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ինչ­պես գրել էինք, մար­տի 27-ին Ի­վա­նյան ա­վա­նում Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու խա­չի օծ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի մա­յոր Սեր­գեյ Ժմու­րի­նը նշել էր, որ շու­տով այդ վայ­րում կսկս­վի Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյու­նը: Մեր ֆո­տոթղ­թակ­ցի հետ ո­րո­շե­ցինք այ­ցե­լել զո­րա­մաս և տե­ղում ծա­նո­թա­նալ ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քին, ինչ­պես նաև ստա­նալ այլ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ:

2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րից ան­մի­ջա­պես հե­տո մեր տա­րա­ծաշր­ջան այ­ցե­լած խա­ղա­ղա­պահ­նե­րի թվում էր կա­պի­տան Բո­րիս Գրի­շի­նը, ով նաև Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու քա­հա­նա է: Հենց նրա գա­լով էլ ուղ­ղա­փառ հա­վատն Ար­ցա­խում նոր փուլ թևա­կո­խեց: Ստորև ներ­կա­յաց­նում ենք Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու քա­հա­նա Հայր Բո­րի­սի հետ մեր զրույ­ցը:
-Մեր զին­ված ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հիմ­նա­կա­նում Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հետևորդ­ներ են,- պատ­մում է Հայր Բո­րի­սը: - Այս հան­գա­ման­քի հետ էլ կապ­ված է իմ ա­ռա­քե­լու­թյունն այս­տեղ: Ես հաս­տի­քա­յին սպա եմ, ա­վար­տել եմ տան­կա­յին ինս­տի­տուտ, ինչ­պես նաև Օմս­կի հոգևոր ճե­մա­րա­նը: Կա­րե­լի է ա­սել՝ Ար­ցա­խում ուղ­ղա­փառ հա­վա­տի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից եմ, քա­նի որ վեր­ջին ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին Շու­շիում ա­վեր­վել է 20-րդ դա­րի 30-ա­կան թթ., իսկ 10 տա­րի ա­ռաջ Ստե­փա­նա­կեր­տի Թու­մա­նյան փո­ղո­ցում գտն­վող Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կու­թա­յին կենտ­րո­նից ոչ հե­ռու տե­ղադր­վել էր ուղ­ղա­փառ խաչ, հե­տա­գա­յում այս­տեղ ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու նպա­տա­կով, սա­կայն այդ նա­խա­ձեռ­նու­թյունն կյան­քի չկոչ­վեց… Եվ ա­հա 10 տա­րի անց այս հո­ղի վրա կր­կին ոտք դրեց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու քա­հա­նա:
Մեր ռու­սա­կան ա­վան­դույ­թի հա­մա­ձայն՝ երբ անձ­նա­կազ­մը մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան է մեկ­նում կամ պատ­րաստ­վում է ինչ-որ հա­տուկ ա­ռա­ջադ­րանք ի­րա­կա­նաց­նել, ա­ռա­ջին հեր­թին գա­լիս է քա­հա­նա­յի օրհ­նու­թյու­նը ստա­նա­լու, որ­պես­զի բո­լո­րը ողջ-ա­ռողջ վե­րա­դառ­նան: Երբ մեր հա­վա­քա­կազ­մը տե­ղա­կայ­ված էր Ստե­փա­նա­կեր­տի թիվ 5 դպ­րո­ցում, սե­նյակ­նե­րից մե­կում պա­տից ուղ­ղա­փառ օ­րա­ցույց էինք կա­խել և ա­ղո­թում էինք այն­տեղ: Ա­պա հոգևոր ան­կյուն ստեղ­ծե­ցինք: Այդ­պես սկիզբ ա­ռան ա­մե­նօ­րյա հոգևոր ծա­ռա­յու­թյուն­նե­րը՝ ա­ղոթք­ներ, ա­կա­թիստ­ներ (օրհ­ներ­գու­թյուն­ներ)՝ ի պա­տիվ սուրբ զին­վո­րյալ­նե­րի, Նի­կո­լայ Հրա­շա­գոր­ծի….
Ա­վե­լի ուշ, երբ ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի տե­ղա­կայ­ման հա­մար սկս­վեց մո­դու­լա­յին ա­վա­նի շի­նա­րա­րու­թյու­նը, դի­մե­ցի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը՝ ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու կա­ռուց­ման հա­մար հո­ղա­մաս հատ­կաց­նե­լու խնդ­րան­քով: Սկզ­բից հա­վա­քա­կազ­մի տե­ղա­կայ­ման վայ­րում տե­ղադ­րե­ցինք ուղ­ղա­փառ խաչ: Այդ հար­ցում մեզ օգ­նե­ցին տե­ղի վար­պետ­նե­րը, և Աստ­ծո օգ­նու­թյամբ տե­ղադ­րե­ցինք այն: Այ­նու­հետև, երբ 5-րդ դպ­րո­ցից պետք է տե­ղա­փոխ­վեինք, ինչ-որ տեղ էր հար­կա­վոր սր­բա­պատ­կեր­նե­րը տե­ղա­վո­րե­լու հա­մար: Այդ ժա­մա­նակ խնդ­րե­ցի հատ­կաց­նել մեզ մո­դուլ­նե­րից մե­կը, ո­րը սկզ­բից ծա­ռա­յում էր որ­պես մա­տուռ-ա­ղո­թա­տուն, ա­պա՝ փոք­րիկ ե­կե­ղե­ցի: Այս­տեղ ա­ղո­թում ենք, պա­տա­րագ­ներ մա­տու­ցում, մկր­տում զին­վո­րա­կան­նե­րին: Մեր զին­վո­րա­կան­նե­րը շատ են կա­րո­տում ի­րենց ըն­տա­նիք­նե­րին, իսկ ե­կե­ղե­ցում նրանք կա­րող են ա­ղո­թել, մոմ վա­ռել` բա­րօ­րու­թյան և հո­գու խա­ղա­ղու­թյան հա­մար: Այս եր­կու խնդ­րանք­նե­րով էլ զին­ծա­ռա­յող­ներն ի­րենց հա­րա­զատ­նե­րի ա­նուն­նե­րով գրա­ռում­ներ են թող­նում տա­ճա­րում տե­ղադր­ված արկ­ղե­րում: Ծա­ռա­յու­թյան կամ պա­տա­րա­գի ժա­մա­նակ ես հի­շա­տա­կում եմ այդ ա­նուն­նե­րը: Ու­նենք 29 դի­տոր­դա­կան կետ, երբ ինձ հա­ջող­վում է լի­նել այդ դիր­քե­րում, տղա­ներն ինձ նմա­նա­տիպ գրա­ռում­ներ են փո­խան­ցում, և ես ա­ղո­թում եմ այդ զին­վո­րա­կան­նե­րի ու նրանց հա­րա­զատ­նե­րի հա­մար:
- Հա՜յր Բո­րիս, իսկ ո՞վ է Ձեզ օգ­նում ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյան հար­ցում և մո­տա­վո­րա­պես ե՞րբ է այն պատ­րաստ լի­նե­լու:
- Ե­կե­ղե­ցու կա­ռուց­ված­քը փոքր-ինչ բարդ ու աշ­խա­տա­տար է, դա է պատ­ճա­ռը, որ շի­նա­րա­րու­թյու­նը մի քիչ ձգձգ­վում է: Նոր տա­ճա­րի հա­մար ար­դեն Մոսկ­վա­յից բե­րել ենք մո­մա­կալ­ներ և հո­գե­հան­գս­տի սե­ղան, կա­հույ­քը պատ­վի­րել ենք այս­տեղ, իսկ մնա­ցած ա­մեն ին­չը՝ Սուրբ խաչ­վա­ռը, ՙՔրիս­տո­սի ծնունդ՚, ՙՍուրբ աստ­վա­ծա­սեր իշ­խան Ա­լեք­սանդր Նևսկի՚, ՙՏի­րոջ մկր­տու­թյուն՚, ՙԳող­գո­թա՚ սր­բա­պատ­կեր­նե­րը, ինչ­պես նաև Վար­շա­մա­կը ինք­ներս ենք պատ­րաս­տել, դրանք տպագր­վել են տե­ղի տպագ­րա­տա­նը և ամ­րաց­վել նր­բա­տախ­տա­կի վրա: Այս հար­ցում նույն­պես մեզ օգ­նու­թյան են հա­սել տե­ղի վար­պետ­նե­րը:
Կապ­ված հար­ցի հետ, թե ո՞վ է ֆի­նան­սա­վո­րում շի­նա­րա­րու­թյու­նը, պա­տաս­խա­նեմ՝ ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի բո­լոր զին­ծա­ռա­յող­ներն ի­րենց ներդ­րումն են ու­նե­նում սր­բա­վայ­րի կա­ռուց­ման գոր­ծում: Մեր զին­վոր­ներն ու սպա­ներն ի­րենց աշ­խա­տա­վար­ձի մի մա­սը (ով որ­քան կա­րո­ղա­նում է) հատ­կաց­նում է ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյա­նը, աշ­խա­տուժն էլ են նրանք ա­պա­հո­վում: Ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյան հար­ցում մեզ օգ­նում են ՙՀայ­շին՚ ՍՊԸ-ն և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյու­նը: