[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԴԱԴԻՎԱՆՔ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Հայ հոգևո­րա­կան­նե­րը Դա­դի­վան­քի ուխ­տագ­նա­ցու­թյան հա­մար ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ գրա­վոր և բա­նա­վոր դի­մել են ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ հրա­մա­նա­տա­րու­թյա­նը, ո­րոնք տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով մա­յիսի 2-ից ար­գե­լում են ուխ­տագ­նաց­նե­րի ու հայ հոգևո­րա­կան­նե­րի մուտ­քը վա­նա­կան հա­մա­լիր։

Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի զրույ­ցում տե­ղե­կաց­րեց ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը՝ հա­վե­լե­լով, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մից դեռևս հս­տակ պա­տաս­խան չկա։
-Այ­նուա­մե­նայ­նիվ, գրե­թե յու­րա­քան­չյուր կի­րա­կի, ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան՝ մեր հոգևո­րա­կան­նե­րը հա­վաք­վում են և ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ փո­խան­ցում ուխ­տա­վոր­նե­րի ան­վա­ցան­կը, ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մե­քե­նա է տրա­մադ­րում, պատ­րաստ­վում են՝ խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ շարժ­վե­լու Դա­դի­վանք, բայց վեր­ջին պա­հին նոր պատ­ճառ են ա­ռաջ քա­շում և կր­կին չե­ղյալ հայ­տա­րա­րում,-ա­սաց Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը՝ ման­րա­մաս­նե­լով, որ ուխ­տագ­նա­ցու­թյան վեր­ջին փոր­ձը ե­ղել է հու­լի­սի 11-ին՝ Վար­դա­վա­ռի Տա­ղա­վար տո­նին ըն­դա­ռաջ։
Նրա խոս­քով, խն­դի­րը բարձ­րա­ձայն­վել է տար­բեր մա­կար­դակ­նե­րով, քն­նարկ­վել՝ ե­ռօ­րյա այ­ցով Ար­ցախ ժա­մա­նած Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի հետ։
-Ե­կե­ղե­ցին, հա­վատ­քը դուրս են քա­ղա­քա­կա­նու­թյու­նից և մեր կող­մից ար­վել է ա­մեն ինչ, որ­պես­զի խա­ղաղ, ա­նար­գելք հաս­նենք Դա­դի­վանք ու մեր ա­ղոթքն ու հոգևոր սպա­սա­վո­րու­թյու­նը մա­տու­ցենք,-ա­սաց Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ նախ­կին 35-60 ուխ­տա­վոր­նե­րի փո­խա­րեն, վեր­ջին շր­ջա­նում ադր­բե­ջա­նա­կան կող­մը 10 հո­գուց ա­վե­լի չէր թույ­լատ­րում։
Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դի հա­ղորդ­մամբ ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն թույ­լատ­րել նաև Դա­դի­վան­քի 2 հոգևո­րա­կան­նե­րի մուտ­քը։
-Պա­տե­րազ­մից հե­տո Դա­դի­վանքն ու­ներ 6 սպա­սա­վոր՝ 3 ա­բե­ղա և 3 սար­կա­վագ։ Շա­բաթ­ներ ա­ռաջ Հայր Ներ­սեսն ու Հայր Ա­թա­նա­սը Դա­դի­վան­քից դուրս են ե­կել մեկ շա­բա­թով, սա­կայն վե­րա­դար­ձին նրանց մուտ­քը ևս ար­գե­լել են,- հա­վե­լեց Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը։
ՙԱ­զատ Ար­ցախ՚-ը կապ է հաս­տա­տել նաև Հայր Ներ­սե­սի հետ, ով ներ­կա­յում Հայր Ա­թա­նա­սի հետ գտն­վում Է Գան­ձա­սա­րում։
Սոց­ցան­ցե­րում ադր­բե­ջա­նա­կան օգ­տա­տե­րե­րը տա­րա­ծել են Հայր Ներ­սե­սի լու­սան­կա­րը՝ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում սպա­նու­թյան կո­չե­րով։
- Դա­դի­վանք վե­րա­դառ­նա­լու հույ­սով եմ սպա­սում։ Չթույ­լատ­րե­լը վկա­յում է մեկ բա­նի մա­սին՝ ադր­բե­ջա­նա­կան կողմն ուղ­ղա­կի ու­զում է հնա­րա­վո­րինս սեղ­մել օ­ղա­կը, որ­պես­զի հայ ե­կե­ղե­ցա­կան­ներն այլևս չլի­նեն Դա­դի­վան­քում,-ա­սաց Հայր Ներ­սե­սը՝ ման­րա­մաս­նե­լով, որ ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով շա­բաթ­ներ ա­ռաջ Դա­դի­վան­քից ե­կել էր Ստե­փա­նա­կերտ։ Պետք է բուժզ­նն­ման անց­ներ, իսկ Հայր Ա­թա­նասն իր ձեռ­նադ­րու­թյու­նից հե­տո, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, պետք է Վե­հա­փառ Հայ­րա­պե­տին ներ­կա­յա­նար՝ օրհ­նու­թյուն ստա­նա­լու իր անդ­րա­նիկ պա­տա­րա­գի կա­պակ­ցու­թյամբ, ո­րը մա­տուց­վեց հու­նի­սի սկզ­բին՝ա­ռանց ուխ­տա­վոր­նե­րի։
Մայր Ա­թո­ռի միա­բան­նե­րից այժմ Դա­դի­վան­քում են վա­նա­հայրն ու 3 սար­կա­վագ։ Ինչ­պես հայտ­նեց ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը, նրանք շա­րու­նա­կում են եե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը՝ ժա­մեր­գու­թյուն­ներն ու պա­տա­րագ­նե­րը՝ հայ հոգևո­րա­կան­նե­րի և ուխ­տա­վոր­նե­րի սպա­սու­մով։
Նշենք, որ Ադր­բե­ջա­նը հայ­կա­կան վա­նա­կան հա­մա­լիր է բե­րում ու­դի­նե­րի /Ադր­բե­ջա­նում ապ­րող քրիս­տո­նյա այլ փոք­րա­մաս­նու­թյուն/։ Ա­սում են, նույ­նիսկ, Դա­դի­վան­քում քա­րո­զիչ են նշա­նա­կել ազ­գու­թյամբ ու­դի Ռա­ֆիկ Դա­նա­քա­րիին: