[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՍՏԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու զար­գաց­ման հիմ­քում կարևոր­վում է հա­մայ­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը։ Իսկ ե­կե­ղե­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մեջ ա­մե­նա­փոքր միա­վո­րը ծխա­կան հա­մայնքն է, այ­սինքն` հա­վա­տա­ցյալ­նե­րի այն խում­բը, որ կոչ­վում է ե­կե­ղե­ցի:

Յու­րա­քան­չյուր ծխա­կան-ե­կե­ղե­ցա­կան հա­մայնք ու­նի հո­գե­ւոր հո­վիվ՝ նշա­նակ­ված թե­մա­կալ Ա­ռաջ­նոր­դի կող­մից: Հա­մայն­քը կա­ռա­վար­վում է իր ան­դամ­նե­րից ըն­տր­ված ծխա­կան խոր­հր­դի կող­մից, ո­րի նա­խա­գա­հը տվյալ ե­կե­ղե­ցու հո­գե­ւոր հո­վիվն է: Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ստե­փա­նա­կեր­տի Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու ծխա­կան խոր­հուր­դը նա­խա­գա­հում է Տեր Մի­նաս քա­հա­նա Մով­սի­սյա­նը, ո­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ տե­ղի են ու­նե­նում ե­կե­ղե­ցու ծխա­կան հա­մայն­քի խոր­հր­դի ժո­ղով­նե­րը: Դրանց հրա­վիր­վում է նաև ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կրո­նի եւ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյան բաժ­նի պետ Ա­շոտ Սարգ­սյա­նը։
Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի Ստե­փա­նա­կեր­տի Սուրբ Հա­կոբ Ե­կե­ղե­ցու ծխա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րին ըն­դու­նեց Թե­մի ա­ռաջ­նորդ Գե­րաշ­նորհ Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը: Տեր Մի­նաս քա­հա­նա Մով­սի­սյա­նը Թե­մի ա­ռաջ­նոր­դին ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո ըն­տր­ված ե­կե­ղե­ցու հա­մայն­քի ծխա­կան խոր­հր­դի կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ խոր­հր­դի ա­տե­նա­պետ Ա. Խա­չատ­րյա­նին, ա­տե­նադ­պիր Դ. Կա­րա­բե­կյա­նին և ծխա­կան խոր­հր­դի ան­դամ­ներ՝ Ա. Ա­ղա­բա­բյա­նին, Ա. Բեգ­լա­րյա­նին, Ա. Հով­սե­փյա­նին, Վ. Պետ­րո­սյա­նին, Վ. Աս­րյա­նին, Կ.Դավ­թյա­նին և Ա. Մա­յի­լյա­նին: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վե­ցին Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու ծխա­կան խոր­հր­դի ա­ռա­ջի­կա ա­նե­լիք­նե­րը, հա­մայն­քի խն­դիր­նե­րը:
Ա­տե­նադ­պիր Դ. Կա­րա­բե­կյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Թե­մա­կալ ա­ռաջ­նորդն անդ­րա­դար­ձավ պա­տե­րազ­մի հետևան­քով երկ­րում ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կին, ար­ցախ­ցի­նե­րի շր­ջա­նում տի­րող հո­գե­վի­ճա­կին, Ար­ցա­խի թե­մի խն­դիր­նե­րին։ Տեր Վր­թա­նե­սի խոս­քով՝ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քում նա­խա­տես­վող փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մա­ձայն՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, ըստ էու­թյան, կդա­դա­րեց­վի ա­ղանդ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Անդ­րա­դառ­նա­լով Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու ծխա­կան խոր­հր­դի գոր­ծու­նեու­թյա­նը, ծխա­տեր քա­հա­նա­յի խոր­հր­դի ան­դամ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցե­րին, Ար­ցա­խի հոգևոր ա­ռաջ­նոր­դը նշեց, որ Թե­մի ա­ռաջ­նա­յին նպա­տակ­նե­րից է հա­մայ­նք­նե­րում հոգևոր և ե­կե­ղե­ցա­կան կյան­քի կազ­մա­կեր­պելն ու կա­նո­նա­կար­գե­լը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նի կող­մից բռ­նա­զավ­թած տա­րածք­նե­րի ե­կե­ղե­ցի­նե­րի չա­փագր­ման աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տե­լը, ինչ­պես նաև այդ տվյալ­նե­րի հա­վա­քագ­րելն ու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին տրա­մադ­րե­լը:
Խոր­հր­դի ան­դամ­նե­րը հան­դես են ե­կել հար­ցադ­րում­նե­րով և ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով:
Ա­տե­նա­պե­տը նախ ներ­կա­յաց­րել է Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու չա­փագր­ման աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քը և կից տա­րած­քը ցան­կա­պա­տե­լու հար­ցը: Այ­նու­հետև խոր­հր­դի ան­դամ­նե­րը բարձ­րա­ձայ­նել են ե­կե­ղե­ցուն կից մո­մա­կալ­նե­րի հա­մար շի­նու­թյուն կա­ռու­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան, ա­մա­ռա­յին և ձմե­ռա­յին շր­ջա­նում ե­կե­ղե­ցու օ­դա­փո­խու­թյան և ջե­ռուց­ման ա­պա­հով­ման, ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րի և երգ­չախմ­բի կազ­մի հա­մալր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան հար­ցե­րը։ Կարևոր­վել է նաև Ծխա­կան խոր­հր­դի և Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, որ նա­խանշ­ված ծրագ­րե­րի ըն­թաց­քա­վոր­ման ժա­մա­նակ ծա­գած խն­դիր­նե­րը հա­մա­տեղ ջան­քե­րով ճշգրտ­վեն և լուծ­վեն։ Խոր­հր­դի ան­դամ­նե­րը քն­նար­կել են նաև Թե­մի և Ծխի գոր­ծու­նեու­թյան լու­սա­բան­ման, տե­ղե­կատ­վա­կան-հա­ղոր­դակ­ցա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քա­վո­րու­մը։
Քն­նարկ­վող հար­ցե­րի շր­ջա­նա­կում անդ­րա­դարձ ե­ղավ նաև Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու հա­մայն­քի հա­վա­տա­ցյալ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի, բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի, ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­նե­րին:
Դրա­կան գնա­հա­տե­լով Տեր Մի­նաս քա­հա­նա Մով­սի­սյա­նի գոր­ծու­նեու­թյու­նը, Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց Ծխա­կան խոր­հր­դի հետ կա­նո­նա­վոր հան­դի­պում­ներ անց­կաց­նել և իր խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րով ու օ­ժան­դա­կու­թյուն­նե­րով նպաս­տել ե­կե­ղե­ցու կարևոր գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, բարձ­րաց­ված խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։