[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՐԱԽ ԵՂԻՐ, ԲԵՐԿՐՅԱԼԴ, ՔԱՆԶԻ ՄԻԱԾԻՆ ՈՐԴԻԴ ԿԱՆՉՈՒՄ Է ՔԵԶ ԻՐ ՄՈՏ

Պատրաստեց Սոֆի ԲԱԲԱՅԱՆԸ

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ ԿԱՄ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Ս.թ օ­գոս­տո­սի 15-ին Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին տո­նում է Սբ. Մա­րիամ Աստ­վա­ծած­նի Վե­րա­փոխ­ման տո­նը։ Այն Հայ Ե­կե­ղե­ցու հինգ տա­ղա­վար տո­նե­րից չոր­րորդն է և Տի­րա­մո­րը նվիր­ված տո­նե­րից ա­մե­նա­հի­նը։

Ա­վան­դու­թյան հա­մա­ձայն՝ Ս. Կույ­սը Հի­սուս Քրիս­տո­սի խա­չե­լու­թյու­նից հե­տո ապ­րել է Ե­րու­սա­ղե­մում՝ Հով­հան­նես Ա­վե­տա­րան­չի խնա­մա­տա­րու­թյան ներ­քո։ Շուրջ 12 տա­րի Աստ­վա­ծա­մայ­րը պահ­քով այ­ցե­լել է իր Որ­դու գե­րեզ­մանն ու ան­դա­դար ա­ղո­թել։ Այդ այ­ցե­լու­թյուն­նե­րից մե­կի ժա­մա­նակ էլ նրան է հայ­տն­վել Գաբ­րիել հրեշ­տա­կա­պետն ու ա­վե­տել Տի­րա­մոր՝ երկ­րա­յին աշ­խար­հից Վե­րին Ե­րու­սա­ղեմ վե­րա­փոխ­վե­լու լու­րը։
ՙՈւ­րախ ե­ղիր, բերկ­րյալդ, քան­զի Միա­ծին Որ­դիդ կան­չում է քեզ Իր մոտ։ Ա­սում է, թե օ­տա­րու­թյան մեջ քո պան­դխ­տու­թյան ժա­մա­նա­կը լրա­ցավ, ար­դեն եկ քո հայ­րե­նի սե­փա­կան ժա­ռան­գու­թյու­նը։ Մի մնա մահ­վան այդ գա­վա­ռի մեջ, քան­զի ան­մահ կյան­քի ար­ժա­նա­ցար, քան­զի հաղ­թու­թյան նշան կանգ­նեց­րիր, հրեա­նե­րից բա­զում չար­չա­րանք կրե­ցիր։ Արդ, չար­չա­րանք­նե­րիդ վախ­ճա­նը ե­կավ, ա­վարտ­վե­ցին տա­ռա­պանք­ներդ։ Ան­ցան տրտ­մու­թյուն­ներդ, ժա­մա­նեց ու­րա­խու­թյու­նը։ Հան­գիս­տը պատ­րաստ­ված է, կա­ռուց­ված է լույ­սի խո­րա­նը, հար­դար­ված՝ փառ­քի ա­թո­ռը։ Այժմ եկ և հան­գիստ առ բա­զում տա­ռա­պանք­նե­րիցդ։ Եվ վա­յե­լիր ինձ հետ՝ Իմ փառ­քը տես­նե­լով, որ կար նախ­քան աշ­խար­հի ստեղ­ծու­մը՚։ Այս ա­մենն ա­սե­լուց հե­տո հրեշ­տա­կը նրան տվեց հաղ­թու­թյան պսակն ու եր­կինք բարձ­րա­ցավ։
Երբ Ս. Աստ­վա­ծա­ծի­նը տուն վե­րա­դար­ձավ, ուժ­գին դղր­դաց ու շարժ­վեց ողջ տե­ղան­քը, և ինք­նի­րեն վառ­վե­ցին բա­զում լույ­սի ջա­հեր։ Տի­րա­մայ­րը պատ­վի­րեց կան­չել իր ազ­գա­կան­նե­րին ու հարևան­նե­րին և ա­սաց նրանց. ՙՄա­րեք բո­լոր ջա­հերն ու ե­կեք, որ լսեք ինձ՚։ Եվ պատ­մեց նրանց Աստ­ծո մե­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից։ Մինչ այս­պես խո­սում էր նրանց հետ, ե­կավ Կույ­սի հոգևոր որ­դին՝ Հով­հան­նե­սը, ող­ջույն տվեց իր ծնո­ղին։ Եվ քա­նի որ կա­նայք տրտ­մու­թյամբ էին լց­ված, հարց­րեց, թե ինչն է պատ­ճա­ռը։ Իսկ Ա­մե­նասր­բու­հին զվարթ դեմ­քով և բերկ­րյալ սր­տով ամ­բող­ջու­թյամբ պատ­մեց հրեշ­տա­կի երևա­լու և իր՝ վե­րին ար­քա­յու­թյուն կանչ­վե­լու մա­սին։ Եվ երբ Հով­հան­նե­սը լսեց, ար­տաս­վե­լով ող­բում, հա­ռա­չում էր՝ իր հոգևոր մո­րից որ­բա­նա­լու պատ­ճա­ռով։ Եվ հան­կարծ ո­րո­տում ու դղր­դյուն ե­ղավ, և սր­բա­զան ա­ռա­քյալ­նե­րի դա­սե­րը, միաս­նա­բար, ամ­պե­րով բարձ­րա­նա­լով, հա­վաք­վե­ցին Տի­րա­մոր տա­նը՝ ըստ այն խոս­քի, թե՝ ՙՈր­տեղ մար­մինն է, այն­տեղ էլ կհա­վաք­վեն ար­ծիվ­նե­րը՚ (Ղու­կաս 17. 37)։
Աստ­վա­ծա­ծինն այս բա­րի լու­րը հայտ­նում է իր ազ­գա­կան­նե­րին, բո­լոր քրիս­տո­նյա­նե­րին և ա­ռա­քյալ­նե­րին՝ պատ­վի­րե­լով, որ ի­րեն թա­ղեն Գեթ­սե­մա­նիի ձո­րա­կում։ Ա­պա Ս. Կույ­սը Ս. Հով­հան­նե­սին խնդ­րում է մա­տու­ցել աստ­վա­ծա­յին Պա­տա­րագ, որ­պես­զի հա­ղորդ­վի իր Միա­ծին Որ­դու Մարմ­նին ու Ա­րյա­նը։
Նն­ջե­լուց հե­տո ե­րա­նե­լի սուրբ ա­ռա­քյալ­ներն ի­րենց ու­սե­րի վրա են վերց­նում Աստ­վա­ծա­մոր սուրբ նշ­խար­նե­րը և ջա­հե­րով, մո­մե­րով, սաղ­մո­սեր­գու­թյուն­նե­րով ու օրհ­նու­թյուն­նե­րով ա­ռաջ­նոր­դում դե­պի Գեթ­սե­մա­նի։
Այդ ժա­մա­նակ սա­տա­նան լց­րեց հրեա­նե­րին մո­լո­րու­թյան ո­գով, և նրանք չար նա­խան­ձով դեմ ե­լան, որ­պես­զի խոր­տա­կեն դա­գա­ղը և գցեն սուրբ մար­մի­նը գե­տին, սա­կայն կու­րու­թյամբ պա­տու­հաս­վե­ցին։ Մի քա­հա­նա՝ Սո­փո­նիա ա­նու­նով, մեկ­նեց իր ձեռ­քե­րը և ուժ­գին հար­վա­ծեց սուրբ դա­գա­ղին՝ ցան­կա­նա­լով այն գե­տին գցել, բայց նրա ձեռ­քերն ար­մունկ­նե­րից հատ­վե­ցին, կախ­վե­ցին դա­գա­ղից, իսկ նա թա­վալգ­լոր ըն­կավ գե­տին։ Սա­կայն նա զղ­ջաց, խոս­տո­վա­նեց և խնդ­րեց գթալ ի­րեն։ Դրա­նից հե­տո ա­ռա­քյալ­ներն ա­ղա­չե­ցին սուրբ Աստ­վա­ծած­նին և Տեր Հի­սուս Քրիս­տո­սին, իսկ Պետ­րո­սը վերց­նե­լով Սո­փո­նիա­յի հատ­ված ձեռ­քե­րը, դրանք մո­տեց­րեց նրան, և ձեռ­քերն ան­մի­ջա­պես միա­ցան մարմ­նին։ Ա­պա տվեց նրան բրա­բիո­նի ոս­տե­րից, որ­պես­զի դնի հրեա­նե­րի խա­վա­րած աչ­քե­րին, և ով­քեր հա­վա­տում էին, նրանց աչ­քե­րը բաց­վում էին և գնում էին ա­ռա­քյալ­նե­րի ետևից՝ փա­ռա­վո­րե­լով սուրբ Կույս Մա­րիա­մին։Այդ օ­րը խա­վա­րյալ­նե­րը հա­վա­տա­լով լու­սա­վոր­վե­ցին, և բա­զում հրեա­ներ ու հե­թա­նոս­ներ Քրիս­տո­սով մկրտ­վե­ցին։
Ա­պա ա­ռա­քյալ­նե­րը, սաղ­մոս­նե­րով ու օրհ­նու­թյուն­նե­րով, օրհ­նյալ մար­մի­նը դրե­ցին գե­րեզ­ման, ինչ­պես հարկն է ծած­կե­ցին ու պահ­պա­նե­ցին ե­րեք օր, ինչ­պես նրանց Տերն էր պատ­վի­րել։ Ե­րեք օր հե­տո Տե­րը լու­սա­փայլ ամ­պով ու հրեշ­տակ­նե­րով մո­տե­ցավ սուրբ Կույ­սի գե­րեզ­մա­նին ? վերց­րեց աստ­վա­ծըն­կալ մար­մինն ու վե­րա­ցավ եր­կինք։
Բար­դու­ղի­մեոս ա­ռա­քյա­լը, որ ներ­կա չի ե­ղել հու­ղար­կա­վո­րու­թյա­նը, վե­րա­դառ­նա­լով Ե­րու­սա­ղեմ և ի­մա­նա­լով սուրբ Կույ­սի նն­ջու­մի մա­սին, ստի­պել է ա­ռա­քյալ­նե­րին բա­ցել գե­րեզ­մա­նը՝ Տի­րա­մո­րը վեր­ջին հրա­ժեշ­տը տա­լու հա­մար։ Սա­կայն մար­մի­նը գե­րեզ­մա­նում չեն գտել, քա­նի որ Հի­սուսն իր խոստ­մա­նը հա­մա­ձայն հա­րու­թյուն է տվել մո­րը և տա­րել իր մոտ։
Հայ­կա­կան ա­վան­դու­թյան հա­մա­ձայն, Տի­րա­մոր պատ­կե­րը տր­վել է Բար­դու­ղի­մեոս ա­ռա­քյա­լին, ով էլ այն բե­րել է Հայք։
Վե­րա­փոխ­ման տո­նի օ­րը՝ Ս. Պա­տա­րա­գից հե­տո, կա­տար­վում է խա­ղո­ղօրհ­նու­թյան կարգ և ա­պա օր­հն­ված ող­կույզ­նե­րը բա­ժան­վում է ժո­ղովր­դին։

Խաղողօրհնեք

Դրախ­տից ար­տաքս­վե­լուց հե­տո քա­նի որ մար­դը իշ­խան էր կարգ­ված ամ­բողջ երկ­րի վրա, ուս­տի նրա ա­նիծ­վե­լով՝ ա­նիծ­վում է նաև նրա ամ­բողջ իշ­խա­նու­թյու­նը, այ­սինքն՝ ամ­բողջ եր­կի­րը՝ իր կեն­դա­նի­նե­րով ու բույ­սե­րով հան­դերձ։ Իսկ երբ, Միա­ծին Որ­դու գալս­տյամբ, կր­կին օր­հն­վում է մարդ­կա­յին բնու­թյու­նը, ա­պա վերս­տին օր­հն­վում են նաև ա­րա­րած­նե­րը։ Սա­կայն բո­լոր պտուղ­նե­րից ա­ռա­վել օր­հն­վում է խա­ղո­ղի ող­կույ­զը, քա­նի որ Տե­րը խա­ղո­ղի որ­թը, ա­մե­նա­զո­րա­վոր ծա­ռե­րից ա­վե­լի վեր բարձ­րաց­րեց և պատ­վեց ա­ռա­վել, քան մյուս տն­կի­նե­րը՝ Ի­րեն Խա­ղո­ղի որթ ան­վա­նե­լով՝ ըստ այս խոս­քի. ՙԵս եմ ճշ­մա­րիտ որ­թա­տուն­կը՚ (Հովհ. ԺԵ 1)։ Իսկ Տի­րո­ջը սի­րով կապ­ված­նե­րին ճյու­ղեր ան­վա­նեց և Հո­րը՝ Մշակ, որ­պես­զի Հայ­րը է­տե­լով որ­թա­տուն­կը՝ այն պտ­ղա­բեր ա­նի ար­դա­րու­թյան գոր­ծում, իսկ էտ­ված ճյու­ղե­րը հա­վի­տե­նա­կան կրա­կի նյութ դարձ­նի։ Այ­նու­հետև գի­նին՝ խա­ղո­ղի ա­րյու­նը, Միա­ծին Որ­դին Իր փր­կա­կան Ա­րյան նյութն ա­րեց և Վեր­նա­տանն Իր ձեռ­քե­րի մեջ վերց­նե­լով՝ օրհ­նեց՝ ա­սե­լով. ՙՍա է Նոր ուխ­տի Իմ Ա­րյու­նը՚ (Մատթ. ԻԶ 28), ո­րով մենք գն­վե­ցինք ու ա­զատ­վե­ցինք մեղ­քե­րի ծա­ռա­յու­թյու­նից ու մա­հից։
Այդ­պի­սով խա­ղո­ղը կրկ­նա­կի օրհ­նու­թյան ար­ժա­նա­ցավ՝ օր­հն­վե­լով և ա­ռա­ջին ա­րար­չու­թյան ժա­մա­նակ, և երկ­րորդ, ո­րը և ա­մեն տա­րի որ­պես մեր հան­դե­րի ու այ­գի­նե­րի ե­րա­խայ­րիք նվի­րում ենք Աստ­ծուն, ինչ­պես հնում էր ըն­դուն­ված, որ­պես­զի այդ մաս­նա­վոր ըն­ծա­յով բո­լոր պտուղ­նե­րը օրհ­նու­թյուն ըն­դու­նեն։