[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՒՄՆ ԱՍՏՎԱԾԱՊԱՐԳԵՎ ՇՆՈՐՀ Է

Հարցազրույց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

-Սր­բա­զան Հայր, ըստ Ձեզ, ո­րո՞նք են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 30-ա­մյա ըն­թաց­քի մեր ձեռք­բե­րում­ներն ու թե­րու­թյուն­նե­րը։


- Ան­կա­խու­թյան և պե­տա­կա­նու­թյան կեր­տումն ար­դեն իսկ մեծ ձեռք­բե­րում և Աստ­վա­ծա­պարգև շնորհ է։ Ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը 90-ա­կան­նե­րին մեր ժո­ղովր­դի միաս­նա­կան պայ­քա­րի պտու­ղը ե­ղավ, և այդ միաս­նու­թյան, անմ­նա­ցորդ նվի­րու­մի մեջ է թաքն­ված Աստ­ծո շնոր­հին ար­ժա­նա­նա­լու գաղտ­նի­քը։ Մենք ար­ժա­նա­ցանք ան­կախ լի­նե­լու շնոր­հին, բայց ան­տար­բեր վե­րա­բեր­մուն­քը ձեռք­բե­րում­նե­րի նկատ­մամբ հա­կա­սում է Աստ­վա­ծա­պարգև շնորհ­նե­րին:


-1930-ա­կան թվա­կան­նե­րին ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից ա­վեր­վել կամ փակ­վել էին բո­լոր հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը, ո­րոնց մի մա­սը վե­րած­վել էր մզ­կիթ­նե­րի, ի՞նչ եք կար­ծում, վտանգ կա՞, որ թշ­նա­մու կող­մից բռ­նա­զավթ­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րում մեր վան­քե­րը, ե­կե­ղե­ցի­ներն ու սր­բա­վայ­րե­րը նույն ճա­կա­տագ­րին կա­րող են ար­ժա­նա­նալ։ Այ­սօր կա՞ն լծակ­ներ, ո­րոնց մի­ջո­ցով կա­րե­լի կլի­նի կան­խել դա։


-Ան­շուշտ, վտան­գը միշտ էլ առ­կա է։ Իմ հա­մեստ կար­ծի­քով, ե­թե հա­մե­մա­տենք 90-ա­կան­նե­րի ադր­բե­ջան­ցի­նե­րին 2020թ.-ի ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ, կն­կա­տենք վար­քագ­ծի փո­փո­խու­թյուն` դե­պի վատ կող­մը, հետևա­բար, վտանգն ա­վե­լի է խո­րա­ցել։ Դրա մա­սին է վկա­յում վեր­ջին պա­տե­րազ­մը, ո­րի ըն­թաց­քում ա­կա­նա­տես ենք ե­ղել, թե ինչ վար­քա­գիծ են դրսևո­րում նրանք մեր քրիս­տո­նեա­կան և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի նկատ­մամբ։ Կան­խել այդ վայ­րա­գու­թյուն­նե­րը հնա­րա­վոր է միայն մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի մի­ջամ­տու­թյամբ, դրանք են մեր լծակ­նե­րը։


-Ո՞րն է ե­կե­ղե­ցու դե­րը Ար­ցախ, Հա­յաս­տան և Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյան ամ­րապ­նդ­ման գոր­ծում։


-Նախ­քան հայ­կա­կան սփյուռ­քի ձևա­վո­րու­մը, ե­կե­ղե­ցին միշտ կանգ­նած է ե­ղել իր ժո­ղովր­դի կող­քին։ Սփյուռ­քի ա­ռա­ջա­ցու­մից հե­տո, Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին նույն­պես սփռ­վեց աշ­խար­հով մեկ և ա­վե­լի աշ­խու­ժաց­րեց իր ազ­գա­պահ­պան գոր­ծու­նեու­թյու­նը։ Կա­րող եմ ա­սել, որ ե­կե­ղե­ցին է այն հիմ­նա­կան և ա­մուր հեն­քը, ո­րի շնոր­հիվ այդ ե­ռա­միաս­նու­թյու­նը պետք է շա­րու­նա­կի մնալ կեն­սու­նակ:


-Սր­բա­զան Հայր, 90-ա­կան­նե­րին Ար­ցա­խում հա­վատ­քի մեծ արթ­նու­թյուն կար, ին­չի շնոր­հիվ մար­դիկ դյու­րին էին տա­նում դժ­վա­րու­թյուն­ներն ու փոր­ձու­թյուն­նե­րը, ի՞նչ եք կար­ծում, այ­սօր ի՞նչ քայ­լեր պետք է ձեռ­նար­կել վե­րա­դարձ­նե­լու հա­մար նույն ո­գին։


- Ես կար­ծում եմ, որ ան­կախ բո­լոր հան­գա­մանք­նե­րից, յու­րա­քան­չյուր մարդ պետք է իր ա­մուր ու ան­կեղծ հա­վատն ու­նե­նա առ Աստ­ված։ Իսկ հա­վա­քա­կան ա­ռու­մով` ո­գին վե­րա­դարձ­նե­լու ճա­նա­պար­հը քա­րոզ­չու­թյունն է։ Մարդ­կանց պետք է քա­րոզ­վի Կեն­դա­նի Աստ­ծո Խոս­քը, որ նրանք լի­նեն ան­սա­սան ի­րենց հա­վատ­քի մեջ և կա­րո­ղա­նան այդ հա­վատ­քով հայ­րե­նան­վեր գոր­ծեր կա­տա­րել։


- Ձեր տես­լա­կա­նը` Ար­ցա­խի ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ և մաղ­թան­քը մեր ժո­ղովր­դին։


-Պա­տա­հա­կան չէ, որ 2021թ. տար­վա կար­գա­խոս ենք ընտ­րել ՙՀույ­սը եր­բեք չի ա­մա­չեց­նում՚ ա­վե­տա­րա­նա­կան խոս­քը։ Ի­հար­կե, խոսքն առ Աստ­ված հույ­սի մա­սին է։ Որ­պես հոգևոր ա­ռաջ­նորդ կն­շեմ, որ պա­տե­րազ­մը չի վեր­ջա­ցել։ Քա­նի որ մենք պետք է վե­րա­դարձ­նենք ա­նօ­րեն կեր­պով մեզ­նից խլած մեր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը, մեր հայ­րե­նի տա­րածք­նե­րը, ո­րի կերտ­ման գրա­վա­կա­նը տես­նում ենք միայն հայ ժո­ղովր­դի քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քի և ար­ժե­հա­մա­կար­գի մեջ ա­ռա­վել նա­խան­ձախն­դիր լի­նե­լու պա­րա­գա­յին։
Թող սեպ­տեմ­բե­րյան այս հաղ­թու­թյան հի­շար­ժան օ­րը մեր ժո­ղովր­դի հա­մար լի­նի ազ­դակ ոգևո­րու­մի և ո­գեշ­նչ­ման` ար­դա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու և ու­նե­նա­լու մեր ե­րա­զած ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խը։

 Հարցազրույցը՝ Սոֆի ԲԱԲԱՅԱՆԻ