[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉՎԵՐԱՑ

Հարցազրույցը՝  Սոֆի ԲԱԲԱՅԱՆԻ

Խաչ­վե­րա­ցը Հայ Ե­կե­ղե­ցու հինգ տա­ղա­վար տո­նե­րից վեր­ջինն է: Այս տա­րի Խաչ­վե­րա­ցը ՀԱԵ-ն տո­նում է սեպ­տեմ­բե­րի 12-ին:
Տո­նի վե­րա­բե­րյալ մեր ըն­թեր­ցո­ղին ենք ներ­կա­յաց­նում ՀԱԵ Կո­տայ­քի Թե­մի Ա­ռինջ գյու­ղի Սուրբ Աստ­վա­ծա­ծին և Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցի­նե­րի հոգևոր հո­վիվ Տեր Սմ­բատ քա­հա­նա Սարգ­սյա­նի հետ հար­ցազ­րույ­ցը:

-Տեր Սմ­բատ, ի՞նչ խոր­հուրդ ու­նի Խաչ­վե­րա­ցը: Ին­չո՞ւ է այն ընդգրկվել տա­ղա­վար տո­նե­րի մեջ:


-Խաչ­վե­րա­ցի Տո­նը ամ­բող­ջա­կան ձևա­կերպ­մամբ կոչ­վում է Տօն Վե­րաց­ման Սր­բոյ Խա­չին (Սուրբ Խա­չի Բարձ­րաց­ման Տոն)։ Այս տո­նը սահ­մա­նել է Սուրբ Հա­կո­բոս Ա­ռա­քյա­լը ա­ռա­ջին դա­րում, երբ Կլավ­դիոս կայ­սեր կի­նը՝ Պատ­րո­նի­կեն, Սուրբ Պետ­րոս Ա­ռա­քյա­լին լսե­լով և հա­վա­տա­լով Քրիս­տո­սին, գա­լիս է Հռո­մից Ե­րու­սա­ղեմ և գտ­նում է Ե­րու­սա­ղե­մը և քրիս­տո­նյա­նե­րին հա­լած­ված, Տի­րոջ խա­չա­փայտն ա­նարգ­ված և Գող­գո­թա­յից ոչ հե­ռու աղ­բով ծածկ­ված։ “Կայ­սե­րա­կան իշ­խա­նու­թյամբ” հրա­մա­յում է հա­նել Խա­չը և հանձ­նել քրիս­տո­նյա­նե­րին։
Սուրբ Հա­կո­բոս Ա­ռա­քյա­լը, ով այդ ժա­մա­նակ Ե­րու­սա­ղե­մի ե­պիս­կո­պոսն էր, վերց­նում է Խա­չը և հա­վաք­ված ժո­ղովր­դի առջև բարձ­րաց­նում՝ սահ­մա­նե­լով, որ պետք է ա­մեն տա­րի` սեպ­տեմ­բե­րի 14?ին, կա­տար­վի Սուրբ Խա­չի Բարձ­րաց­ման հի­շա­տա­կը։ Այս տո­նը մեծ տոն է, ո­րով­հետև Խա­չա­փայ­տը և, առ­հա­սա­րակ, Խա­չի նշա­նը կապ­ված է Մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի կա­տա­րած փր­կա­գոր­ծու­թյան հետ, ո­րը Քրիս­տո­նեու­թյան հիմքն է։


-Տեր Հայր, Տեր Հի­սուս մի ան­գամ իր խա­չե­լու­թյու­նը հա­մե­մա­տեց ա­նա­պա­տում Մով­սե­սի կող­մից բարձ­րաց­ված պղն­ձե օ­ձի հետ, ո­րին օ­ձից խայթ­ված­նե­րը, հա­վատ­քով նա­յե­լով, բժշկ­վում էին: Այ­սօր, կա­րո՞ղ ենք հա­մար­ձակ ա­սել, որ, ե­թե հա­վատ­քով նա­յենք խա­չին, կա­րող ենք բժշկ­վել:


-Հրեա իշ­խա­նա­վոր, փա­րի­սե­ցի Նի­կո­դե­մո­սի հետ զրույ­ցի ըն­թաց­քում (տես Ա­վե­տա­րան ըստ Հով­հան­նե­սի 3?րդ գլուխ) Տե­րը խո­սում է մար­դու վե­րածն­վե­լու և Աստ­ծու փր­կա­գոր­ծու­թյա­նը հա­վա­տա­լու մա­սին, այն, որ Աստ­ված Իր Միա­ծին Որ­դուն տվեց, որ­պես­զի ով Նրան հա­վա­տա, չկոր­չի, այլ հա­վի­տե­նա­կան կյանք ու­նե­նա։ Ուս­տի Տեր Հի­սուս Քրիս­տոս, Ով Երկ­նա­վոր Հոր Էու­թյու­նից ան­ժա­մա­նակ ծն­ված Միա­ծին Որ­դին է, Նույն ին­քը՝ մեր Ա­րա­րիչն ու Փր­կի­չը, մարդ­կու­թյան փր­կու­թյան հա­մար Իր Ան­ձը զո­հեց խա­չի վրա՝ խա­չը բարձ­րա­ցավ։ Տե­րը նշում է, որ Մով­սէ­սի բարձ­րաց­րած օ­ձը խոր­հր­դան­շում է Քրիս­տո­սի խա­չը բարձ­րա­նա­լը։ Ա­նա­պա­տում, Մով­սէ­սի ա­ռաջ­նոր­դու­թյամբ, Ե­գիպ­տո­սից դուրս ե­կած իս­րա­յե­լա­ցի­նե­րը ծա­րա­վից և սո­վից դրդ­ված սկ­սե­ցին տրտն­ջալ և դրա հա­մար Աստ­ծու թույ­լտ­վու­թյամբ հայ­տն­վե­ցին օ­ձեր, ո­րոնք խայ­թում էին նրանց։ Նրանք զղջ­մամբ ե­կան Մով­սէ­սի մոտ և խոս­տո­վա­նե­ցին, որ օ­ձերն ի­րենց տրտն­ջա­լու պատ­ճա­ռով են խայ­թում, և Աստ­ծուց օգ­նու­թյուն խնդ­րե­ցին։ Աստ­ված պատ­վի­րեց Մով­սէ­սին պղն­ձից օձ ձու­լել և կա­խել փայ­տից։ Մով­սէսն ա­ռավ այդ օ­ձը և բարձր տե­ղում դրեց և պատ­վի­րեց նրանց` ում օ­ձը խայ­թի, նա­յի պղն­ձե օ­ձին` հա­վա­տով, որ չեն վնաս­վի, և Աստ­ծու ո­ղոր­մու­թյամբ խայթ­ված­նե­րը փրկ­վում էին։ Պղն­ձե օ­ձի մար­գա­րեա­կան ի­մաս­տը Տերն է ա­սում. Ա­ՒԵ­ՏԱ­ՐԱՆ ԸՍՏ ՅՈՎ­ՀԱՆ­ՆԷ­ՍԻ 3:14?15 ՙԵւ ինչ­պէս որ Մով­սէ­սը ա­նա­պա­տում բարձ­րաց­րեց օ­ձը, այն­պէս էլ մար­դու Որ­դին պէտք է բարձ­րա­նայ, որ­պէս­զի, ով նրան հա­ւա­տում է, յա­ւի­տե­նա­կան կեանքն ըն­դու­նի՚։

Հա­վա­տա­լը կամ հա­վատ­քով նա­յելն այս­տեղ վս­տա­հել կամ հու­սալ է նշա­նա­կում։ Իս­րա­յե­լա­ցի­ներն ա­նա­պա­տում պղն­ձե օ­ձին նա­յե­լիս հույս էին դնում ոչ թե օ­ձի, այլ Աստ­ծո վրա։ Նույն­պես և մենք, ըստ Տի­րոջ խոս­քի, հա­վատ­քով նա­յե­լով խա­չին, հույս ու­նենք փրկ­վե­լու սա­տա­նա­յի խայ­թո­ցից, որ մեղքն է, Տի­րոջ չար­չա­րանք­նե­րի շնոր­հիվ։


-Տեր Հայր, ին­չո՞ւ են մեզ խա­չա­պաշտ ա­սում: Ճի՞շտ է, ար­դյոք, դա:


- Մենք խա­չը չենք պաշ­տում, այլ՝ Խա­չյա­լին՝ մեր Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սին՝ ըստ Սուրբ Կիպ­րիա­նոս Ե­պիս­կո­պո­սի խոս­քի. ՙԵ­թե խաչն այս­քան զո­րա­վոր է, ա­պա Խա­չյա­լը՝ ո՞ր­չափ՚։ Իսկ Խա­չը Տի­րոջ նշանն է ըստ Իր խոս­քի. Ա­ՒԵ­ՏԱ­ՐԱՆ ԸՍՏ ՄԱՏ­ԹԷՈ­ՍԻ 24:30 ՙԵւ ա­պա եր­կն­քի վրայ մար­դու Որ­դու նշա­նը պի­տի ե­րե­ւայ, ու այդ ժա­մա­նակ երկ­րի բո­լոր ազ­գե­րը լա­ցու­կոծ պի­տի ա­նեն եւ պի­տի տես­նեն մար­դու Որ­դուն, որ գա­լիս է եր­կն­քի ամ­պե­րի վրա­յով՝ զօ­րու­թեամբ եւ բա­զում փառ­քով՚։


-Մկրտ­ված մար­դու հա­մար  խաչ կրե­լը պար­տա­դի՞ր է:


- Խաչ կրե­լը պար­տա­դիր չէ, այլ անհ­րա­ժեշտ է՝ Աստ­ծո պահ­պա­նու­թյունն ու­նե­նա­լու հա­մար։ Չմկրտ­ված մարդն էլ կա­րող է Խաչ կրել։


-Ձեր բա­րե­մաղ­թան­քը մեր հա­վա­տա­վոր ժո­ղովր­դին:


-Խաչ­վե­րա­ցի Տո­նի հետ կապ­ված է նաև մեզ՝ հա­յե­րիս վե­րա­բե­րող հրա­շա­լի պատ­մու­թյուն։ 610թ. Պար­սից զոր­քը գրա­վում է Ե­րու­սա­ղե­մը և գե­րե­վա­րում է Տի­րոջ Խա­չա­փայ­տը Տիզ­բոն։ Խա­չա­փայտն ա­զա­տագ­րե­լու հա­մար 628թ. ձեռ­նարկ­վում է հույն?հայ­կա­կան հա­մա­տեղ ար­շա­վանք Պարս­կաս­տա­նի վրա։ Հա­յե­րի կող­մից մաս­նակ­ցում է Մժեժ Գնու­նու գլ­խա­վո­րած զո­րա­գուն­դը։ Խա­չա­փայտն ա­զա­տագ­րում են և վե­րա­դարձ­նում Ե­րու­սա­ղեմ։ Սա­կայն դրա­նից ա­ռաջ այն անց են կաց­նում Հա­յաս­տա­նով, և ա­մեն բնա­կա­վայ­րում ժո­ղո­վուր­դը խան­դա­վա­ռու­թյամբ է դի­մա­վո­րում։ Բա­զում հրաշք­ներ են տե­ղի ու­նե­նում՝ հի­վանդ­ներ են բժշկ­վում, և Կա­րին (այժմ՝ Էրզ­րում) քա­ղա­քում քաղց­րա­համ ջրով աղ­բյուր է բխում։ Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին ժա­ռան­գորդ է հա­մաք­րիս­տո­նեա­կան շատ սր­բու­թյուն­նե­րի։ Մայր Ա­թո­ռում կան մա­սունք­ներ և՜ Նո­յյան տա­պա­նից, և՜ Սուր­բե­րից, սա­կայն ա­ռանձ­նա­հա­տուկ են Սուրբ Գե­ղար­դը և Խա­չա­փայ­տի մա­սունք­նե­րը, ո­րոնք ա­ռանձ­նա­հա­տուկ զգու­շու­թյամբ են պահ­վում և հա­տուկ ա­ռիթ­նե­րով դուրս են բեր­վում գան­ձա­րա­նից։ Խաչ­վե­րա­ցի Տո­նի ե­րե­կո­յան ե­կե­ղե­ցի­նե­րում կա­տար­վում է Խաչ­վե­րա­ցի թա­փոր։ Էջ­միած­նում թա­փոր ա­նում են Խա­չա­փայ­տի մա­սուն­քով։ Սա ա­ռիթ է մեզ հա­մար Տի­րոջ Սուրբ Ա­րյունն իր մեջ ներծ­ծած սր­բու­թյան՝ Խա­չա­փայ­տի մա­սուն­քի հետ հրա­շա­լի շփ­ման։ Տի­րոջ ա­մե­նա­զոր Ա­ջը պա­հա­պան լի­նի մեր ժո­ղովր­դին և Խա­չա­փայ­տի բարձ­րաց­ման հի­շա­տա­կով թող բարձ­րա­նա մեր հույսն ու հա­վա­տը և սերն Աստ­ծու նկատ­մամբ, և Տե­րը պա­հա­պան լի­նի մեր Ժո­ղովր­դին։


Ի հա­վե­լումն, նշենք, որ Խաչ­վե­րա­ցի հա­ջորդ օ­րը մե­ռե­լոց է: Այդ օ­րը ե­կե­ղե­ցի­նե­րում մա­տուց­վում է Ս. Պա­տա­րագ, կա­տար­վում է հո­գե­հան­գս­տյան կարգ, ո­րից հե­տո այ­ցե­լում են հան­գու­ցյալ­նե­րի շի­րիմ­նե­րին: