[ARM]     [RUS]     [ENG]

Գարեգին Բ-ն հավատում է, որ Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի օգնությամբ

 

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարծում է, որ Հայաստանը դժվարին ժամանակները կհաղթահարի Ռուսաստանի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ այս մասին կաթողիկոսն ասել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։ Գարեգին Երկրորդը նաեւ ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին եւ ժողովուրդը միշտ զգացել են Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը:

«Այսօր դժվարին ժամանակներ են մեր ժողովրդի եւ մեր երկրի համար: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ եւ մեր հավատքի շնորհիվ, ինչպես նաեւ բարեկամ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը», - ասել է Գարեգին Երկրորդը:

Կիրիլ Պատրիարքը հոկտեմբերի 12-ին եւ 13-ին Մոսկվայում հանդիպումներ է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության (CMD) շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքուր Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13 -ին նախանշված է նաեւ երեք հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։   

Ավելի վաղ Կիրիլ Պատրիարքը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջեւ բանակցություններն արդեն արդյունք են տվել եւ նվազեցրել ԼՂ-ում լարվածության մակարդակը։ Նա բազմից նշել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է մասնակցել խաղաղապահ գործընթացին։