[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՅՍՆ ԱՌ ԱՍՏ­ՎԱԾ ԵՐ­ԲԵՔ Ա­ՄՈ­ԹՈՎ ՉԻ ԹՈՂ­ՆԻ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Մեր զրույցը Արցախի թեմի առաջնորդ
Տ. Վրթանես եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ

-Ար­դեն մեկ տա­րի է` ստանձ­նել եք ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դի պա­տաս­խա­նա­տու ա­ռա­քե­լու­թյու­նը։ Բա­վա­կա­նին բարդ ու ծանր ժա­մա­նա­կա­հատ­ված էր. պա­տե­րազ­մի հետևան­քով Թեմն իր բա­ժին կո­րուստն ու­նե­ցավ, դժ­վար էր հո­գե­պես և ֆի­զի­կա­պես վե­րա­կան­գն­վե­լու ա­ռու­մով: Ի՞նչ աշ­խա­տանք­ներ տար­վե­ցին տար­վա ըն­թաց­քում։
- Մինչ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ նշա­նակ­վելս, որ­պես ՀՀ ԶՈՒ հոգևոր ա­ռաջ­նորդ, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից Ար­ցա­խում էի, և երբ Պարգև Սր­բա­զա­նի ա­ռող­ջա­կա­նը վատ­թա­րա­ցավ, Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը ո­րո­շեց, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին եր­կու կա­ռույց­ներն էլ ես ա­ռաջ­նոր­դեմ։ Ծն­վել ու մե­ծա­ցել եմ Ար­ցա­խում՝ ինձ հա­մար նվի­րա­կան ու սուրբ վայ­րում, ո­րի հետ կապ­ված եմ իմ բո­լոր զգա­յա­րան­նե­րով, մտ­քով ու սր­տով։ Ու պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­ներն էլ խորթ չէին ինձ հա­մար, ո­րով­հետև մաս­նակ­ցել եմ Ար­ցա­խյան բո­լոր պա­տե­րազմ­նե­րին, գի­տեի ում հետ ենք կռ­վում, ինչ դժ­վա­րու­թյուն­նե­րի առջև պի­տի ծա­ռա­նա­յինք։ Սա­կայն այս վեր­ջին պա­տե­րազ­մը բո­լո­րո­վին այլ էր և մենք պայ­քա­րում էինք, ինչ­պես Աստ­ծո խոսքն է ա­սում, տե­սա­նե­լի և ան­տե­սա­նե­լի թշ­նա­մի­նե­րի դեմ։ Իսկ հոգևո­րա­կա­նը պետք է պատ­րաստ լի­նի տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում ա­ջակ­ցե­լու իր հո­տին։ Զո­րա­մա­սե­րում հոգևոր սպա­սա­վո­րու­թյուն մա­տու­ցող գն­դե­րեց­նե­րը պատ­րաստ էին դի­մա­կա­յե­լու այդ երևույթ­նե­րին, ո­րով­հետև պար­բե­րա­բար մաս­նակ­ցել են հա­մա­պա­տաս­խան թե­մա­նե­րով դա­սըն­թաց­նե­րի։ Հոգևոր գի­տե­լիք­նե­րի և Աստ­ծո ներ­կա­յու­թյան պա­կա­սը վախ է ա­ռա­ջաց­նում, իսկ հո­գե­պես կա­յուն մար­դը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ խու­ճա­պի չի մատն­վի։ Ան­շուշտ, պա­տե­րազ­մի հետևան­քով մենք ու­նե­ցանք մարդ­կա­յին, տա­րած­քա­յին, պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րի ցա­վա­լի ու ահ­ռե­լի կո­րուստ­ներ, ո­րոնք խո­րը կս­կիծ ու ան­դառ­նա­լի ցավ են պատ­ճա­ռում մեզ։ Սա­կայն մենք ի­րա­վունք չու­նենք հիաս­թափ­վել կամ ան­տար­բե­րու­թյան շղար­շի տակ թաքն­վել՝ ինք­ներս մեզ խա­բե­լով, այլ պետք է Սփյուռ­քի հետ մեկ­տեղ կր­կին հա­մախ­մբ­վել և դե­պի կա­յու­նա­ցում տա­նող ու­ղի ո­րո­նել։ Ուս­տի Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դու­թյունն ստանձ­նե­լու ա­ռա­ջին իսկ օր­վա­նից ընտ­րել ենք «Հույսն առ Աստ­ված եր­բեք չի ա­մա­չեց­նում մար­դուն» կար­գա­խո­սը։ Ու ե­թե այդ հույ­սը չի ա­մա­չեց­նում, ու­րեմն այդ հույ­սով պետք է ա­ռաջ­նորդ­վի Ար­ցա­խը, ե­կե­ղե­ցին և մեր ժո­ղո­վուր­դը։ Հա­մախմ­բե­լով մեր հոգևո­րա­կան­նե­րին և նա­խան­շե­լով ա­ռաջ­նա­հերթ գոր­ծա­ռույթ­նե­րը` կարևո­րե­ցինք քա­րոզ­չու­թյու­նը։ Գոր­ծար­կե­ցինք մեր է­լեկտ­րո­նա­յին կայ­քէ­ջը, ստեղ­ծե­ցինք քա­րոզ­չա­կան կենտ­րոն, ո­րը պետք է զբաղ­վի զուտ կր­թա­կան հար­ցե­րով։ Թե­մի, հայ-դա­նիա­կան բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ և ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ Ար­ցա­խում կա­յա­ցան նաև կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ, և կի­րակ­նօ­րյա դպ­րոց­ներ կբաց­վեն 10 կր­թօ­ջա­խում։
Մենք ու­նենք 13 հոգևո­րա­կան և յու­րա­քան­չյուր քա­հա­նա ու­նի ոչ թե մեկ, այլ տա­սը ծուխ։ Բա­ցի դրա­նից, ե­կե­ղե­ցի­նե­րին կից կս­տեղծ­վեն ե­րի­տա­սար­դաց, տիկ­նանց, օ­րիոր­դաց և այլ միու­թյուն­ներ, ո­րոնք կն­պաս­տեն հոգևոր ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը։ Տա­րես­կզ­բին Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի տնօ­րի­նու­թյամբ Ար­ցա­խի թեմ ծա­ռա­յու­թյան էին կոչ­վել եր­կու նո­րաօծ քա­հա­նա­ներ. Տեր Սե­պուհ քա­հա­նա Հա­կո­բյա­նը կծա­ռա­յի որ­պես Ա­մա­րա­սի վան­քի վա­նա­հայր և հա­րա­կից գյու­ղե­րի հոգևոր հո­վիվ, իսկ ար­ժա­նա­պա­տիվ Տեր Հով­հան քա­հա­նա Հով­հան­նի­սյա­նը` որ­պես Մար­տու­նու և հա­րա­կից գյու­ղե­րի հոգևոր հո­վիվ։ Հու­սով ենք, որ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի օգ­նու­թյամբ մեր քա­հա­նա­նե­րի շար­քը կշա­րու­նակ­վի հա­մալր­վել։ Նոր ե­կե­ղե­ցի չենք օ­ծել ու այդ ծի­սա­կար­գը կկա­տա­րենք այս տա­րի։ Այս մեկ տար­վա ըն­թաց­քում զգա­ցել եմ մեր պե­տու­թյան, ժո­ղովր­դի և տար­բեր կա­ռույց­նե­րի հո­գա­տա­րու­թյու­նը, ա­ջակ­ցու­թյու­նը, ին­չի հա­մար շնոր­հա­կալ եմ։ Մեկ տար­վա աշ­խա­տան­քը կգ­նա­հա­տեի բա­վա­րա­րից քիչ, ան­գամ դրա­կան չեմ կա­րող ա­սել, պար­զա­պես հա­մախ­մբ­ման մի փուլ էր, բայց, կար­ծում եմ, այս տա­րի պի­տի ակ­տիվ գոր­ծենք և Աստ­ված մեզ կօրհ­նի։
-Ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի ե­կե­ղե­ցի­նե­րի խն­դի­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում բարձ­րա­ձայ­նե­լու ա­ռու­մով։ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­դես են գա­լիս հա­կա­հայ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով, ձևա­վո­րել են տե­ղի և ար­տերկ­րյա մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված «Աղ­վա­նա­կան պատ­մու­թյան և ճար­տա­րա­պե­տու­թյան մաս­նա­գետ­նե­րի աշ­խա­տան­քա­յին խումբ», ո­րի նպա­տակն է ոչն­չաց­նել հայ­կա­կան ինք­նու­թյան հետ­քը մեր սր­բա­վայ­րե­րից: Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծի­նը խս­տո­րեն դա­տա­պար­տեց ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ այդ գոր­ծո­ղու­թյուն­ները ո­րա­կե­լով հա­կա­մարդ­կա­յին ու հա­կա­քա­ղա­քակր­թա­կան:
-Դա­րեր շա­րու­նակ բա­զում թշ­նա­մի­ներ ենք ու­նե­ցել։ Մեր նախ­նի­ներն այս­տեղ քրիս­տո­նեու­թյուն են քա­րո­զել և մեր հա­վատ­քի հայ­րե­րը՝ ա­ռա­քյալ­նե­րից մինչև Դա­դի, Գրի­գոր Լու­սա­վոր­չի թոռ, քա­րո­զել են ոչ միայն Ար­ցա­խում, այլև Քուռ գե­տից մինչև Դեր­բենտ՝ Դաղս­տան։ Այս տա­րա­ծաշր­ջա­նի 36 և ա­վե­լի ազ­գու­թյուն­նե­րից մե­կի բար­բա­ռի հի­ման վրա Մես­րոպ Մաշ­տո­ցն ստեղ­ծեց աղ­վա­նա­կան գի­րը։ Ադր­բե­ջա­նի կեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րը և հայ­կա­կան ինք­նու­թյան ոչն­չաց­ման փոր­ձե­րը նոր չեն։ Այդ պայ­քա­րը նաև Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին էր և այ­սօր էլ Ար­ցա­խի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում փոր­ձում են ջն­ջել հայ­կա­կա­նը։ Սա­կայն միայն վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը չեն բնո­րո­շում հայ ե­կե­ղե­ցու ճար­տա­րա­պե­տու­թյու­նը։ Ե­կե­ղե­ցին, որ­պես ճար­տա­րա­պե­տա­կան կո­թող, ամ­բող­ջո­վին հայ­կա­կան է, ու ե­թե ան­գամ վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը ջնջ­վեն, այն չի դա­դա­րում հայ­կա­կան լի­նել։ Այս խն­դի­րը հա­մազ­գա­յին է ու ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­յա­տյաց ար­շա­վի դեմ պետք է պայ­քա­րենք ազ­գո­վի՝ հա­մախմբ­վե­լով մեր ազ­գա­յին, պե­տա­կան, ե­կե­ղե­ցա­կան բո­լոր հար­ցե­րի շուրջ։

- Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ ան­ցած Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լիր ուխ­տա­վոր­նե­րի այ­ցե­րը վեր­սկ­սե­լու հա­մար ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վում։
-Մենք խն­դի­րը բարձ­րա­ձայ­նում ենք և կարևո­րում ուխ­տա­վոր­նե­րի այ­ցե­րի վեր­սկ­սու­մը Դա­դի­վան­քի սր­բա­վայր, որ այն­տեղ ա­ղո­թեն ոչ միայն ծա­ռա­յող հոգևո­րա­կան­նե­րը, այլև` հա­վա­տա­ցյալ­նե­րը։ Բայց Ադր­բե­ջա­նը կան­խամ­տած­ված ան­ցած տար­վա մա­յի­սից ար­գե­լել է հա­վա­տա­ցյալ­նե­րի մուտ­քը Դա­դի­վանք, ու ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը դեռ չեն կա­րո­ղա­նում խն­դի­րը լու­ծել։ Իսկ հոգևո­րա­կան­նե­րը, շնոր­հիվ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի և պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան, ա­մե­նօ­րյա հե­րո­սա­կան ծա­ռա­յու­թյուն են մա­տու­ցում։ Խա­ղա­ղա­պահ­նե­րը ևս ի­րենց նվի­րա­կան ծա­ռա­յու­թյամբ մաս­նակ­ցում են Պա­տա­րա­գին, հա­ղոր­դու­թյուն ստա­նում և կազ­մա­կեր­պում նաև ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր ծա­ռա­յա­կից­նե­րի հա­մար։ Շնոր­հա­կալ եմ նաև, որ վեր­ջերս ԱՀ նա­խա­գա­հի կող­մից գնա­հատ­վե­ցին Դա­դի­վան­քի վա­նա­հայրն ու մյուս սպա­սա­վոր­նե­րը, ով­քեր ի­րենց ա­ռա­քե­լու­թյունն ու ծա­ռա­յու­թյունն ի­րա­կա­նաց­նում են ա­ռանց որևէ ակն­կա­լի­քի։
-Այս տար­վա­նից սկիզբ դր­վեց ե­կե­ղե­ցի-պե­տու­թյուն նոր ձևա­չա­փով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան։ Ի՞նչ է այն նա­խան­շում։
- ԶՈւ ա­ռաջ­նոր­դու­թյու­նում նման ձևա­չա­փով հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ար­դյու­նա­վետ էր։ Տար­բեր ո­լորտ­նե­րի կց­ված հոգևո­րա­կան­նե­րը քա­րո­զում էին Աստ­ծո խոս­քը և մար­դիկ ստա­նում էին հոգևոր ա­ջակ­ցու­թյուն։ Ծե­րա­նոց­նե­րում, որ­բա­նոց­նե­րում, հի­վան­դա­նոց­նե­րում, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծա­ռա­յու­թյու­նում և տար­բեր ո­լորտ­նե­րում մար­դիկ հոգևո­րա­կա­նի ա­ջակ­ցու­թյունն ու­նեն։ Ու այս ծրագ­րի սկիզ­բը դր­վեց ԱՀ պետ­նա­խա­րա­րի և աշ­խա­տա­կազ­մի հետ ու­նե­ցած հան­դիպ­մամբ։ Նա­խա­ձեռ­նու­թյու­նը ող­ջուն­վեց և մեր քա­հա­նա­նե­րը կծա­ռա­յեն նաև ԱՀ գե­րա­տես­չու­թյուն­նե­րում։ Փետր­վա­րի 1-ից Տ. Անդ­րեաս քա­հա­նա Թա­վա­դյա­նը կց­վել է Ա­ռող­ջա­պա­հու­թյան, Գոռ սրկ. Գյուր­ջյա­նը՝ Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի, Տ. Ներ­սես քա­հա­նա Աս­րյա­նը՝ Ներ­քին գոր­ծե­րի և ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ու Տ. Մի­նաս քա­հա­նա Մով­սե­սյանն էլ Աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան և միգ­րա­ցիա­յի հարցերի ո­լորտ­նե­րում։ Հոգևո­րա­կան­նե­րը պար­բե­րա­բար կայ­ցե­լեն և հոգևոր խնամք կտա­նեն նշյալ կա­ռույց­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի նկատ­մամբ։
Հոր­դո­րում եմ, որ օ­տա­րու­թյան մեջ դրախ­տա­յին ե­րա­նու­թյուն չփնտ­րենք, այլ ապ­րենք ու ա­րա­րենք մեր հայ­րե­նի­քում։ Լի­նենք միաս­նա­կան, սի­րենք մեր հայ­րե­նի­քը, ա­նենք ա­մեն ինչ, որ մեր պե­տու­թյու­նը հզո­րա­նա, ո­րով­հետև հույսն առ Աստ­ված եր­բեք ա­մո­թով չի թող­նի։