[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Մարդն ունի մարմին, շունչ եւ հոգի։ Նա կատարյալ պաշտպանված է այն ժամանակ, երբ ունի համապատասխանաբար՝ ֆիզիկական, հոգեկան  եւ հոգեւոր պաշտպանվածություն։ Պետությունը սահմանադրորեն պաշտպանում է իր քաղաքացիների  հիմնական իրավունքները, արժանապատվությունը, ազատությունները, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը։ Ֆիզիկական եւ հոգեկան պաշտպանվածությունը  մարդը կարող է իրականացնել անհատապես՝ իր վրա ճնշում,  բռնություն, հարկադրանք գործադրողին տարբեր միջոցներով հակազդելու կամ իրավապահ մարմիններին դիմելու միջոցով։

Պե­տու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է ան­հա­տի մտ­քի, խղ­ճի եւ դա­վա­նան­քի ա­զա­տո­րեն ընտ­րե­լու ի­րա­վուն­քը։ Այ­սինքն՝ քա­ղա­քա­ցին ա­զա­տո­րեն ընտ­րում է այս կամ այն դա­վա­նան­քը եւ ան­հա­տա­պես կամ հո­գե­ւոր հա­մայն­քի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­նում իր հո­գե­ւոր պաշտ­պա­նու­թյու­նը։
Փաս­տո­րեն ստաց­վում է, որ պե­տու­թյու­նը ի­րա­կա­նաց­նում է իր քա­ղա­քա­ցի­նե­րի ֆի­զի­կա­կան եւ հո­գե­կան պաշտ­պա­նու­թյու­նը, իսկ հո­գե­ւոր պաշտ­պա­նու­թյու­նը հիմ­նա­կա­նում վե­րա­պա­հվում է ե­կե­ղե­ցուն (հա­մայն­քին) կամ հա­վա­տա­ցյալ­նե­րին։ Այ­սինքն՝ պե­տու­թյու­նը ամ­բող­ջու­թյամբ չի պաշտ­պա­նում իր քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Նման պա­րա­դոք­սի պատ­ճառն այն է, որ Սահ­մա­նադ­րու­թյամբ ե­կե­ղե­ցին ան­ջատ է պե­տու­թյու­նից։
Պե­տու­թյու­նը լի­նե­լով հա­վա­տամ­քի ըն­կե­րա­յին կազ­մու­թյուն, հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կան հա­մա­կար­գի ի­րա­վա­կան կա­ռույց, չի կա­րող հան­դուր­ժել, որ իր հա­սա­րա­կու­թյու­նը բա­րո­յազ­րկ­վի, քա­նի որ նրա յու­րա­քան­չյուր օ­րենք իր հիմ­նա­կան բա­րո­յա­կան հա­մա­կար­գի օ­րի­նա­կար­գա­վո­րումն է։ Պե­տու­թյու­նը չի կա­րող կրո­նի՝ հո­գե­ւո­րի հար­ցե­րում ի­րեն չե­զոք հայ­տա­րա­րել, քա­նի որ դա փաս­տա­ցի հրա­ժա­րում է հա­վա­տամ­քի ներ­գոր­ծու­թյամբ դա­րե­րով ստեղծ­ված հո­գե­ւոր եւ մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րից։ Այն հա­սա­րա­կար­գը, ո­րը չի պաշտ­պա­նում իր դա­վա­նա­կան հիմ­քը, ի­րեն է վտան­գում։ Ե­թե ո­րե­ւէ հա­սա­րա­կարգ սկ­սում է քայ­քայ­վել, ա­պա դրա պատ­ճա­ռը իր հիմ­նա­կան հա­վատ­քի ան­տե­սումը կամ խե­ղա­թյու­րումն է։ Սրանք հան­րա­գի­տա­րա­նա­յին պարզ ճշ­մար­տու­թյուն­ներ են, ո­րոնք պար­տադ­րա­բար հաշ­վի են առ­նում այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք հա­րա­տեւ­ման ցան­կու­թյուն ու­նեն։
Քա­ղա­քա­ցի­նե­րի հո­գե­ւոր պաշտ­պա­նու­թյու­նը հան­դի­սա­նում է քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյան խն­դիր, պե­տու­թյու­նը պար­տա­վոր է հս­տակ դիր­քո­րո­շում ու­նե­նալ ե­կե­ղե­ցու ու կրո­նի նկատ­մամբ, ան­տար­բե­րու­թյու­նը կամ չե­զո­քու­թյու­նը կոր­ծա­նա­րար է։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ՝ ե­կե­ղե­ցին ան­ջատ է պե­տու­թյու­նից, ա­վե­լի ստույգ՝ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ան­ջատ են պե­տու­թյու­նից։ Այդ դրույ­թը Ար­ցա­խի օ­րենս­դիր­նե­րը «որ­դեգ­րել են» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նից, իսկ ՀՀ օ­րենս­դիր­նե­րը՝ Ֆրան­սիա­յից։ Ի դեպ, Ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան դա­ռը պտուղ­նե­րից է՝ «ե­կե­ղե­ցին ան­ջատ է պե­տու­թյու­նից, պե­տու­թյու­նը՝ ե­կե­ղե­ցուց» դրույ­թը, որն այդ ծաղ­կուն եր­կի­րը դարձ­րել է մուլ­տի­կուլ­տու­րիզ­մի ան­հա­ջող փոր­ձարկ­ման վայր։
Ե­կե­ղե­ցին ան­ջա­տե­լով պե­տու­թյու­նից, այ­սինքն՝ օ­տա­րե­լով հո­գե­ւոր իշ­խա­նու­թյու­նը, փաս­տա­ցի նշա­նա­կում է հրա­ժա­րում հա­սա­րա­կու­թյան լի­նե­լիու­թյան ու զար­գաց­ման աստ­վա­ծա­յին ներ­գոր­ծու­թյու­նից, ո­րը նույնն է թե՝ հրա­ժա­րում հա­սա­րա­կու­թյան ինք­նա­կար­գա­վոր­ման եւ բնա­կա­նոն զար­գա­ցու­մից։ Իսկ ար­դյուն­քը լի­նում է այն, որ աստ­վա­ծպաշ­տու­թյու­նը աս­տի­ճա­նա­բար փո­խա­րին­վում է կա­պի­տա­լի պաշ­տան­մուն­քով կամ նյու­թա­պաշ­տու­թյամբ։ Մի­ջան­կյալ նշենք, որ մեծն Նժ­դե­հի հա­մար կար մեկ բա­ժա­նում՝ նյու­թա­պա՞շտ է հա­յը, թե՞ գա­ղա­փա­րա­պաշտ։
Ե­կե­ղե­ցին սո­վո­րա­բար հան­դես է գա­լիս որ­պես գա­ղա­փա­րա­բա­նու­թյան եւ կազ­մա­կեր­պու­թյան ամ­բող­ջու­թյուն։ Մեր ազ­գա­յին ինք­նա­տի­պու­թյու­նը, ան­հա­տա­կա­նու­թյու­նը մե­ծա­պես կախ­ված են ե­ղել ե­կե­ղե­ցու կազ­մա­կեր­պու­թյու­նից։ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին իր կազ­մա­կեր­պու­թյամբ դար­ձել էր հայ պե­տու­թյուն, երբ Հա­յաս­տա­նը կորց­րել էր պե­տա­կա­նու­թյու­նը։ Այն հայ­կա­կան թաքն­ված կազ­մա­կեր­պու­թյուն էր, իշ­խա­նու­թյուն էր, վար­չու­թյուն էր՝ հաս­տատ­ված հա­յու­թյան հո­գե­ւոր-կա­մա­վոր հպա­տա­կու­թյան վրա։ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին բա­ցա­ռիկ դե­րա­կա­տա­րու­թյուն է ունե­ցել եւ ու­նի՝ պահ­պա­նե­լու եւ զար­գաց­նե­լու մեր մշա­կույ­թը, լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, ար­վեստ­նե­րը, դաս­տիա­րա­կու­թյու­նը եւ սո­ցիա­լա­կան զար­գա­ցու­մը։ Մեծ է եւ Ե­կե­ղե­ցու դե­րը երկ­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գոր­ծում։ Ա­հա այդ պատ­ճա­ռով էլ հա­յու­թյան թշ­նա­մի­նե­րը քաջ գի­տակ­ցե­լով Ե­կե­ղե­ցու նաեւ քա­ղա­քա­կան ազ­դակ լի­նե­լու պա­րա­գան՝ ի­րենց սրե­րը ուղ­ղել են նրա դեմ։ Ա­հա թե ին­չու պի­տի պե­տու­թյու­նը պար­տադ­րա­բար օ­ժան­դա­կի ամ­րապն­դե­լու Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին որ­պես կազ­մա­կեր­պու­թյուն՝ գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը թող­նե­լով որ­պես վեր­ջի­նիս մե­նաշ­նորհ։

Հարց է ծա­գում՝ ար­դյո՞ք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մը ան­ջատ է պե­տու­թյու­նից։ Պե­տա­կան-ի­րա­վա­կան տե­սան­կյու­նից եւ սահ­մա­նադ­րո­րեն հար­ցի դրա­կան պա­տաս­խա­նը ե­րաշ­խա­վոր­ված է, բայց ի­րա­կա­նում, բա­րե­բախ­տա­բար, այդ­պես չէ՝ պե­տու­թյու­նը եւ Հայ Ե­կե­ղե­ցին միաս­նա­կան են։ Այլ հարց է, թե ինչ չա­փով է այն ի­րա­կա­նաց­ված։ Ե­րես­պաշ­տու­թյուն կլի­նի գրե­լը, թե ա­մեն ինչ լավ է։
Պե­տու­թյու­նը պետք է Հայ Ե­կե­ղե­ցու հետ հա­մա­կարգ­ված պայ­քա­րի ա­ղան­դա­վո­րու­թյան եւ բազ­մա­թիվ այլ խորթ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դեմ, ո­րոնք խղ­ճի ա­զա­տու­թյան եւ ցան­կա­ցած կրոն ա­զատ դա­վա­նե­լու շղար­շի տակ ներ­թա­փան­ցել են Հա­յաս­տան ու Ար­ցախ եւ քայ­քա­յում են պե­տա­կա­նու­թյան ու Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու հիմ­քե­րը։
Պայ­քա­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ոչ միայն ժո­ղովր­դին տալ ճշ­մա­րիտ տե­ղե­կու­թյուն, բա­ցատ­րել նրանց վնա­սա­կա­րու­թյան մա­սին, քն­նա­դա­տել գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը, այ­լեւ խիստ կա­րե­ւոր է կա­տա­րե­լա­գոր­ծել կրո­նա­կան գոր­ծու­նեու­թյան ձե­ւե­րը, ե­կե­ղե­ցու ներ­գործ­ման ե­ղա­նակ­նե­րը, ամ­րապն­դել հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­վատքն ու սե­րը։
Ցա­վոք, ներ­կա ի­րա­վի­ճա­կում՝ հետ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի շր­ջան­նե­րի հո­գե­ւոր պա­տաս­խա­նա­տու­նե­րը ի­րենց վե­րա­պահ­ված բնա­կա­վայ­րե­րում, ի­րենց հո­գե­ւոր խնամ­քին հանձ­նած հա­վա­տա­ցյալ­նե­րի շր­ջա­նում ա­վե­տա­րա­նա­կան քա­րոզ­չու­թյուն, կրո­նակր­թա­կան եւ դաս­տիա­րակ­չա­կան գոր­ծու­նեու­թյուն քիչ են ի­րա­կա­նաց­նում, հա­մայն­քա­յին ծխա­կան խոր­հուրդ­նե­րի ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րը շատ հե­ռու են բա­վա­րար լի­նե­լուց։
Ար­ցա­խի Թե­մի Քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյան եւ քա­րոզ­չու­թյան կենտ­րո­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է Կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի աշ­խա­տան­քով։ ՔԴՔԿ-ի հիմ­նա­կան խն­դի­րը պետք է լի­նի Ար­ցա­խի Թե­մա­կան խոր­հր­դի հո­վա­նու ներ­քո՝ ե­կե­ղե­ցա­սեր, ե­րի­տա­սար­դա­կան, տիկ­նանց միու­թյուն­նե­րի, կրո­նա­կան եղ­բայ­րակ­ցու­թյուն­նե­րի, մշա­կու­թա­յին, կր­թա­կան, բա­րե­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ստեղծ­մա­նն ա­ջակ­ցե­լը եւ նրանց հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լը, Ար­ցա­խի թե­մում ե­կե­ղե­ցա­կան հա­մայ­նք­նե­րի, ծխե­րի կազ­մա­կերպ­մա­նը նպաս­տե­լը։
Մար­դու հո­գե­ւոր պաշտ­պա­նու­թյան հիմ­նա­կան մի­ջո­ցը ա­ղոթքն է առ Աստ­ված։ Անձ­նա­կան կամ ան­հա­տա­կան ա­ղոթ­քը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի հա­վա­տա­ցյա­լի կյան­քում։ Սա­կայն կա­րե­ւո­րը ընդ­հան­րա­կան (միաս­նա­կան) ա­ղոթքն է։ Դրա մա­սին Տե­րը՝ Հի­սուս Քրիս­տո­սը՝ ա­սել է. «Ե­թե ձեզ­նից եր­կու­սը միա­բան­վեն երկ­րի վրա ո­րե­ւէ խնդ­րան­քի հա­մար, ինչ էլ որ խնդ­րեն, կկա­տար­վի նրանց հա­մար իմ Հոր կող­մից, որ եր­կն­քում է։ Ո­րով­հե­տեւ ուր եր­կու կամ ե­րեք հո­գի հա­վաք­ված լի­նեն իմ ա­նու­նով, այն­տեղ եմ ես, նրանց մեջ»։ Ընդ­հան­րա­կան ա­ղոթ­քի հիմ­նա­կան վայ­րը ե­կե­ղե­ցին է։ Ցան­կա­լի է, որ բո­լոր հա­վա­տա­ցյալ­նե­րը գո­նե կի­րա­կի օ­րե­րին հա­ճա­խեն ե­կե­ղե­ցի, մաս­նակ­ցեն Պա­տա­րա­գի։
Ար­ցա­խում հո­գե­ւոր պաշտ­պա­նու­թյան գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդն է, իսկ հրա­մա­նա­տար­նե­րը՝ քա­հա­նա­նե­րը։ Հու­սանք, որ նրանք, Աստ­ծո կա­մոք, կկա­տա­րեն ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը՝ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը պաշտ­պա­նե­լով թշ­նա­մի­նե­րի հար­ձա­կում­նե­րից։

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ