[ARM]     [RUS]     [ENG]

ՉԿԱ ԱՅՆՊԻՍԻ ՄԵՂՔ, ՈՐ ՔՐԻՍՏՈՍ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՔԱՎԵԼ

 

Թերթի ընթերցողներին ենք ներկայացնում մեր զրույցը Սբ Հարության տոնի խորհրդի և ժողովրդական ավանդույթների շուրջ ՀԱԵ Մասյացոտնի Թեմի Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի հետ։
- Օրհ­նե­ցեք Տեր Հայր։ Քրիս­տո­սի Սբ Հա­րու­թյունն ի՞նչ խոր­հուրդ ու­նի, ի՞նչ է այն տա­լիս հա­վա­տա­ցյալ­նե­րին և, առ­հա­սա­րակ, մարդ­կու­թյա­նը։
-Աստ­ված օրհ­նի: Ինչ­պես գի­տենք, Քրիս­տո­սի Հրա­շա­փառ Հա­րու­թյու­նը և մեր Տի­րոջ Հա­րու­թյան հան­դեպ հա­վատ­քը քրիս­տո­նյա­յի կյան­քի հիմքն է, խա­րիս­խը: Ինչ­պես ա­մեն տա­րի գար­նա­նը, ծառ ու ծաղ­կուն­քի վե­րա­զար­թոն­քը տես­նե­լով՝ լց­վում ենք լա­վա­տե­սու­թյամբ, բնու­թյու­նից նոր ուժ ու ե­ռանդ ենք առ­նում, այդ­պես էլ, կար­ծես, մարդ­կու­թյան հա­մար մի նոր գա­րուն է գա­լու, որն ար­դեն հա­վի­տե­նա­կան է լի­նե­լու, նորն ենք դառ­նա­լու հա­մընդ­հա­նուր հա­րու­թյա­նը: Ինչ­պես Ա­դա­մով մեղքն աշ­խարհ մտավ, Քրիս­տո­սով էլ մեղ­քե­րից մաքր­վե­լու ճա­նա­պարհ բաց­վեց և Տի­րոջ օ­րի­նա­կով՝ ա­նա­պա­կան ու հա­վի­տե­նա­կան մարդ լի­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Ե­թե գա­րու­նը տվյալ տար­վա զար­թոնքն է, ա­պա Տի­րոջ խոս­տա­ցած հա­րու­թյու­նը՝ մարդ­կու­թյան: Նրանք, ով­քեր Քրիս­տո­սին և բա­րի գոր­ծին հա­վա­տա­րիմ են մնա­ցել, պի­տի արթ­նա­նան՝ կյան­քի հա­րու­թյամբ:
- Ինչ­պես գի­տենք, Հի­սուս Քրիս­տո­սի հրա­շա­փառ Հա­րու­թյան տո­նը կոչ­վում է նաև Զա­տիկ, ո­րը նշա­նա­կում է զա­տում, բա­ժա­նում, հե­ռա­ցում մեղ­քե­րից և վե­րա­դարձ առ Աստ­ված։ Սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցուն, ո­րը հոգ­նել է մե­ղա­վոր կյան­քից, քա­ղում է չար գոր­ծե­րի, մեղ­քե­րի պտուղ­ներն ու ցան­կա­նում է զատ­վել չա­րից, ինչ­պե՞ս կամ ին­չի՞ց կա­րող է սկ­սել։
-Մեր կյան­քի բո­լոր կարևոր կամ ոչ այն­քան կարևոր քայ­լերն սկս­վում են ո­րո­շու­մից: Ցա­վոք, շա­տերս հա­ճախ ենք Աստ­ծուն դառ­նա­լու ո­րո­շում ըն­դու­նում, երբ մեղ­քի պատ­ճա­ռով հնա­ցած մեր ինք­նու­թյու­նը տա­ռա­պան­քի ճի­րան­նե­րում է հայ­տն­վում: Եվ հե­նա­րան­նե­րի փնտր­տու­քի մեջ գտ­նում ենք հու­սա­լի հան­գր­վա­նը: Սա­կայն Քրիս­տոս, լի­նե­լով անձ­նա­վոր­ված կոչ ու ճա­նա­պարհ, մեզ իր կյան­քի տնօ­րի­նու­թյուն­նե­րի տար­բեր դր­վագ­նե­րում հրա­վի­րում է լի­նե­լու պատ­վա­վոր հար­սան­քա­վոր­նե­րից մե­կը: Ի­մաս­տուն է նա, ով չի սպա­սում տա­ռա­պան­քի հետ հան­դիպ­մա­նը, որ հե­տո Ա­զա­տա­րա­րին փնտ­րի, այլ ըն­դու­նում է ո­րո­շու­մը՝ ես ինձ հանձ­նում եմ Աստ­ծուն և պի­տի ապ­րեմ Տի­րոջ խոս­քի հա­մա­ձայն: Այդ ո­րո­շու­մը եր­բեմն դժ­վար է տր­վում, բայց երբ տր­վեց, մնա­ցած քայ­լերն ար­դեն ի­րա­գոր­ծե­լի են՝ ա­պաշ­խա­րու­թյուն՝ իր բո­լոր փու­լե­րով և մշ­տա­կան ինք­նա­նո­րո­գում: Մեղ­քից զատ­վե­լով ար­դեն, կար­ծես, մաս­նա­կիցն ենք հա­րու­թյան խոր­հր­դի: Նո­րից վեր ենք հառ­նում: Փոք­րիկ քայ­լերն ենք ա­նում՝ ա­պա­գա թռիչ­քին պատ­րաստ­վե­լով:
-Տեր Հայր, ա­պաշ­խա­րու­թյան խոր­հուր­դը կա­րո՞ղ է նոր կյանք սկ­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն լի­նել։ Ո­մանք այն­քան մե­ղա­վոր են ի­րենց զգում, որ ան­գամ չեն փոր­ձում փոխ­վել, մե­ղա գալ, դար­ձի գալ, հա­մա­րե­լով, որ այդ ա­մենն ի­զուր է, ուշ է, այլևս ելք չկա։ Որ­պես հոգևոր հո­վիվ, ինչ­պես կմ­խի­թա­րեք նրանց։
-Չա­րի հնարք­նե­րից է մար­դուն հու­սա­հա­տու­թյան հասց­նե­լը: Քրիս­տո­սի մե­ծու­թյու­նը, կամ այս­պես ա­սենք, ան­սահ­մա­նու­թյու­նը հենց այս­տեղ է, որ ի­մաս­տա­վոր­վում է: Չէ՞ որ Տե­րը հենց մե­ղա­վո­րի հա­մար խաչ­վեց, հի­վան­դի հա­մար ե­կավ և ոչ թե ա­ռող­ջի, մե­ղա­վո­րին կան­չե­լու ե­կավ,կ ո­րա­ծին փնտ­րե­լու և գտ­նե­լու: Եր­բեք ուշ չէ, բնա­կա­նա­բար, վե­րա­դառ­նալ հայ­րա­կան տուն՝ ա­նա­ռակ որ­դու նման: Պետք է վս­տահ ի­մա­նալ, որ Հայ­րն ան­գամ հեռ­վից տես­նե­լով զղ­ջա­ցած որ­դուն, ըն­դա­ռաջ կգ­նա և իր գիր­կը կառ­նի, կու­րա­խա­նա որ­դու դար­ձով: Չկա մեղ­քի այն­պի­սի ծան­րու­թյուն, որ Տի­րոջ ու­ժե­րից վեր լի­նի վերց­նե­լու: Այն­պես որ, չպետք է տր­վել չա­րի այս հնար­քին՝ իբր Տե­րը կխոր­շի մեր մեղ­քից և չի ու­զե­նա նե­րել: Այս հար­ցի հա­կա­ռակ կողմն էլ կա, ի դեպ, երբ մար­դիկ ի­րենց այն­քան մա­քուր ու սուրբ են կար­ծում, որ հարկ չեն հա­մա­րում ան­գամ Աստ­ծուն դի­մե­լու, Աստ­ծո հետ խո­սե­լու, ե­կե­ղե­ցի հա­ճա­խե­լու, խոր­հուրդ­նե­րին մաս­նակ­ցե­լու: Երբ հարց­նում ես՝ ին­չո՞ւ, ա­սում է՝ դե ես մա­քուր ապ­րում եմ, իմ Աստ­վածն էլ իմ սր­տում է, ին­չի՞ս է պետք մնա­ցա­ծը: Դրա հա­մար հայ­րե­րը ե­րա­նի են տա­լիս ոչ թե նրանց, ով­քեր հրեշ­տակ­ներ են տես­նում, այլ նրանց, ով­քեր կա­րո­ղա­նում են ի­րենց մեղ­քե­րը տես­նել: Մինչև հի­վան­դու­թյու­նը չճա­նա­չես, բուժ­ման չես գնա: Իսկ շա­տերս ոչ մեր տկա­րու­թյունն ենք ճա­նա­չում, ոչ էլ՝ ա­մե­նա­մեծ Բժշ­կին: Սուրբ Հա­րու­թյան տո­նը թող որ լի­նի ա­ռիթ՝ ինք­ներս մեր սր­տե­րում անդ­րա­դառ­նա­լու նաև այս հար­ցե­րին:
- Ինչ­պես գի­տենք, Տա­ղա­վար տո­նե­րի հա­ջորդ եր­կու­շաբ­թի­նե­րը կոչ­վում են Մե­ռե­լոց։ Նախ կցան­կա­նա­յինք ի­մա­նալ` ի՞նչ է ի­րա­կա­նում դա նշա­նա­կում։ Բա­ցի այդ, զուտ ա­վան­դույթ­նե­րի հետ կապ­ված հար­ցերն այ­սօր ա­վե­լի շատ են, քան` հոգևոր. ո՞րն է ճիշտ, հան­գու­ցյա­լի տա­նը հավ­կի­թը ներ­կել, թե` չներ­կել, փլա­վի մեջ չա­միչ գցել, թե` ոչ,ի՞նչ է նշա­նա­կում մեծ ու փոքր Զա­տիկ և այլն։
-Տա­ղա­վար տո­նե­րը, որ­պես ու­րա­խու­թյան օ­րեր, նշ­վում են ծի­սա­կան հան­դես­նե­րով և հո­գու ցն­ծու­թյամբ: Ու քա­նի որ ապ­րում ենք հա­մընդ­հա­նուր հա­րու­թյան հա­վատ­ով, տո­նի հա­ջորդ օ­րը գնում ենք օր­վա ա­վե­տի­սը, բա­րի լու­րը փո­խան­ցե­լու նաև մեր նն­ջե­ցյալ­նե­րին: Աստ­ծո առջև ի­րա­կա­նում մա­հա­ցած­ներ չկան: Մա­հը մեր պայ­մա­նա­կան խոսքն է երևույ­թին, երբ մարդ իր կյան­քի ֆի­զի­կա­կան ըն­թացքն ա­վար­տում է նյու­թա­կան աշ­խար­հում: Ա­պա սկս­վում է ան­նյու­թա­կան հո­գու կյան­քը: Դրա հա­մար մեր երկ­խո­սու­թյու­նը մե­զա­նից հե­ռա­ցած հա­րա­զատ­նե­րի հետ չի ընդ­հատ­վում: Ե­կե­ղե­ցին կարգ է սահ­մա­նել. Տա­ղա­վար տո­նե­րի հա­ջորդ օ­րը նվի­րել նն­ջե­ցյալ­նե­րի հի­շա­տա­կին: Սուրբ Ծնն­դի դեպ­քում դա լի­նում է հուն­վա­րի 7-ին՝ ան­կախ շա­բաթ­վա օ­րից, իսկ Տա­ղա­վար մնա­ցած տո­նե­րի դեպ­քում՝ եր­կու­շաբ­թի՝ տո­նի հա­ջորդ օ­րը: Շատ է հն­չում հար­ցը, ե­թե նոր մա­հա­ցած նն­ջե­ցյալ ու­նեն, զատ­կա­կան հավ­կի­թը ներ­կել, թե` ոչ: Պա­տաս­խա­նը հետևյալն է. քա­նի որ հավ­կի­թի կար­միր գույ­նը խոր­հր­դան­շում է մեր Տի­րոջ թա­փած ա­րյու­նը, ու­րեմն պետք է ներ­կել: Կար­մի­րը տվյալ դեպ­քում ոչ թե ու­րախ տրա­մադ­րու­թյուն փո­խան­ցող գույն է, այլ` մեր Տի­րոջ թա­փած ա­րյան:

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ