Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախում նոր կիրակնօրյա դպրոցներ կբացվեն

 

ՀԱՍԵ Արցախի թեմի կողմից կիրակնօրյա դպրոցների բացման ծրագիրը մեկնարկել է 2022թ. փետրվարից: Կիրակնօրյա դպրոցների նպատակը մատաղ սերնդին քրիստոնեավայել կրթելն ու և դաստիարակելն է, ինչպես նաև հոգևոր դաստիարակությամբ ու ազգային-եկեղեցական ավանդույթների հիման վրա քրիստոնեական արժեհամակարգը փոխանցելը: Անցնող ուսումնական կիսամյակում թեմում գործել է 11 կիրակնօրյա դպրոց, որոնցից յուրաքանչյուրում դասավանդել է երկու ուսուցիչ: Նոր ուսումնական տարում թեմի բարեխնամ առաջնորդ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ կբացվի ևս 5 նոր դպրոց: Այս մասին մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրել է Ամարասի վանական համալիրի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը՝ նշելով, որ Մարտունու շրջանում կբացվի երկու կիրակնօրյա դպրոց՝ Մաճկալաշեն և Սոս գյուղերում: «Ուսուցիչների ընտրությունը դժվարագույն փուլն էր ինձ համար, քանի որ երկու համայնքներում էլ ունենք շնորհաշատ մանկավարժներ: Այդ իսկ պատճառով մեկ ուսուցչին ընտրել ենք որպես բազմափորձ, իսկ մյուսին` երիտասարդ՝ ուսանող, որպեսզի նա կարողանա հմտանալ իր մասնագիտության և գիտելիքների մեջ, իսկ համալսարանում ստացած թարմ գիտելիքները փոխանցի մեր մատաղ սերնդին»,- ներկայացրել է Տեր Սեպուհ քահանա Հակոբյանն ու հավելել, որ ուսուցիչներն անցել են վերապատրաստման դասընթացներ, ինչը շարունակական բնույթ կկրի:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ