Logo
Print this page

Սուրբ և Անմահ Պատարագ՝ Ս.Աստվածածնի ծննդյան տոնի և Ասկերանի եկեղեցու Ուխտի օրվա առթիվ

 

Սեպտեմբերի 8-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այսօր Արցախի թեմում սահմանվել է նաև Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցու Ուխտի օր, որտեղ Արցախի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ, եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչ քահանան իր պատգամում անդրադարձավ  սբ Աստվածամոր ծննդյան պատմությանը, հորդորեց, որ հավատացյալները հաճախակի դիմեն ամենամեծ Սրբի բարեխոսությանը: Մաղթեց, որ Սուրբ Կույսն իր հովանավորությամբ շարունակի մնալ Հայաստանի և Արցախի կողքին:

Հավարտ Պատարագի եկեղեցու բակում մատուցվեց մատաղ և հյուրասիրություն:

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.