[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«Մասնակցու՞մ  ես Պատարագներին, սբ Հաղորդություն ստանու՞մ ես», այս հարցերը հաճախ ենք տալիս նրանց, ովքեր ասում են, որ հավատում են Հիսուս Քրիստոսին և այցելում են Հայ Առաքելական եկեղեցի։

Եր­բեմն պա­տաս­խա­նը կտ­րուկ մեր­ժո­ղա­կան է, ա­վե­լին, չի­մա­նա­լով, թե խոսքն ին­չի մա­սին է, ա­վե­լաց­նում են. «Դե ես չեմ խո­րա­նում»։ Ի­րա­կա­նում մաս­նակ­ցու­թյու­նը սբ Պա­տա­րագ­նե­րին ու պարբերաբար Հա­ղորդ­վե­լը, ոչ թե խո­րա­նալ է նշա­նա­կում, այլ այն ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­յի հոգևոր կեն­ցա­ղի ան­քակ­տե­լի մասն է։ Հա­ղոր­դու­թյու­նը Հի­սուս Քրիս­տո­սի Մարմ­նի և Ա­րյան խոր­հուրդն է, որ հա­ցով և գի­նով  հաս­տատ­վեց Քրիս­տո­սի կող­մից՝ որ­պես հոգևոր սնունդ հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մար: Այն ժա­մա­նակ էլ, երբ Քրիս­տո­սը խո­սեց այս մա­սին, ա­շա­կերտ­նե­րի մեծ մա­սը թո­ղեց ու հե­ռա­ցավ։ Մնա­ցին միայն 12 ա­ռա­քյալ­նե­րը։ Հա­ղորդ­վել նշա­նա­կում է մի բա­նի մաս­նա­կից, կցորդ լի­նել, միա­նալ, իսկ այս­տեղ նշա­նա­կում է խոր­հր­դա­բար միա­նալ Հի­սուս Քրիս­տո­սին՝ մաս­նակ­ցե­լով սուրբ Պա­տա­րա­գի խոր­հր­դին: Հա­ղոր­դու­թյուն նշա­նա­կում է նաև սուրբ Սե­ղա­նի վրա օր­հն­ված և պա­տա­րագ­ված հացն ու գի­նին: Քրիս­տո­նեա­կան Ե­կե­ղե­ցում հաս­տատ­ված վա­ղե­մի կա­նոն­նե­րի և սո­վո­րու­թյան հա­մա­ձայն՝ Պա­տա­րագ կա­տա­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են ե­րեք էա­կան պայ­ման­ներ.
ա. ձեռ­նադր­ված և օծ­ված ե­կե­ղե­ցա­կան,
բ. հաց ու գի­նի,
գ. ա­ղոթք:
Պա­տա­րա­գի­չը պետք է լի­նի Ձեռ­նադ­րու­թյամբ և օ­ծու­մով քա­հա­նա­յա­կան աս­տի­ճան ու­նե­ցող ե­կե­ղե­ցա­կան:
Պա­տա­րա­գը պետք է կա­տար­վի բա­ցար­ձա­կա­պես ցո­րե­նի մա­քուր ա­լյու­րից թխ­ված թարմ բա­ղարջ (անթ­թխ­մոր) հա­ցով և ա­նա­պակ (մա­քուր, ջուր չխառ­նած) գի­նով:
Պա­տա­րագ­չի կող­մից հա­վատ­քով և եր­կյու­ղա­ծու­թյամբ պետք է աս­վեն օրհ­նու­թյան և սր­բա­գոր­ծու­թյան քա­հա­նա­յա­կան ա­ղոթք­ներ:
Պա­տա­րա­գի ա­րա­րո­ղու­թյան մյուս մա­սե­րը հիմն­ված են այս ե­րեք պայ­ման­նե­րի վրա և նպաս­տում են խոր­հր­դի կա­տա­րու­մը վա­յե­լուչ և ար­տա­հայ­տու­թյու­նը զգա­լի դարձ­նե­լուն:
Քա­նի որ Հա­ղոր­դու­թյան պատ­րաստ­վե­լու մա­սին մեր հայ­րե­նա­կից­նե­րը քիչ բան գի­տեն, ո­րո­շե­ցինք թե­մա­յի շուրջ զրու­ցել Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու Կո­տայ­քի Թե­մի Ա­ռինջ գյու­ղի Սուրբ Աստ­վա­ծա­ծին և Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցի­նե­րի հոգևոր հո­վիվ Տեր Սմ­բատ քա­հա­նա Սարգ­սյա­նի հետ:
-Տեր Սմ­բատ, մեր ըն­թեր­ցող­նե­րը հարց­նում են՝ քրիս­տո­նյան տա­րին քա­նի՞ ան­գամ պետք է սուրբ Հա­ղոր­դու­թյուն ստա­նա։
-Սուրբ Հա­ղոր­դու­թյան խոր­հուր­դը մեր փր­կու­թյան խոր­հուրդն է: Անհ­րա­ժեշտ է հա­ղորդ­վել այն­քան, որ­քան Պա­տա­րագ է մա­տուց­վում: Եր­կար ընդ­մի­ջում­նե­րը հո­գու հա­մար մա­հա­ցու են: Ի­հար­կե, Սուրբ Հա­ղոր­դու­թյա­նը պատ­րաստ­վում ենք խոս­տո­վա­նու­թյամբ և ա­պաշ­խա­րու­թյամբ: Սա­կայն այս հան­գա­ման­քը Հա­ղոր­դու­թյու­նը հե­տաձ­գե­լու հիմ­նա­վո­րում չէ, ո­րով­հետև մենք միշտ պետք է ա­պաշ­խա­րենք ըստ Սուրբ Պո­ղոս Ա­ռա­քյա­լի խոս­քի. «Ա­հա հի­մա է ըն­դու­նե­լի ժա­մա­նա­կը, ա­հա հի­մա է փր­կու­թեան օ­րը» /2 Կորնթ. 6։3 /: Ու­րեմն՝ մենք միշտ հա­ղորդ­վե­լու պատ­րաստ պետք է լի­նենք:
-Գի­տենք, որ ոչ մեկն էլ ար­ժա­նի չէ, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, ե՞րբ պետք է քրիս­տո­նյան խու­սա­փի Հա­ղոր­դու­թյու­նից։ Չէ՞ որ Պո­ղոս Ա­ռա­քյա­լը խս­տիվ ար­գե­լում է ա­նար­ժա­նա­բար մո­տե­նալ սբ Հա­ղոր­դու­թյա­նը։
- Ինչ­պես ա­սա­ցի, մենք միշտ պետք է պատ­րաստ լի­նենք Սուրբ Հա­ղոր­դու­թյանը: Սուրբ Հա­ղոր­դու­թյու­նից խու­սա­փել, ինչ­պես Դուք եք ա­սում, չի կա­րե­լի: Մեղ­քից խու­սա­փեք, իսկ Փրկ­չի հետ հա­ղորդ­վել՝ փա­փա­գեք: Իսկ ի՞նչն է խան­գա­րում մեզ ա­պաշ­խա­րել, ե­թե մեղք ենք գոր­ծել:
-Տեր Հայր, նաև այս­պի­սի հարց բարձ­րաց­վեց. մե՞ղք է, ար­դյոք, երբ ա­մուս­նա­կան զույ­գը սբ Հա­ղոր­դու­թյու­նից ա­ռաջ չի խու­սա­փել ա­մուս­նա­կան մարմ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից։
-Ան­կող­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ե­կե­ղե­ցու Սուրբ Պսա­կադ­րու­թյամբ միա­ցած ա­մու­սին­նե­րի միջև մեղք չէ: Մինչ­դեռ, քա­նի որ Սուրբ Հա­ղոր­դու­թյա­նը մո­տե­նա­լիս պետք է պահք պա­հենք, նույն­պես հա­ղորդ­վե­լուց ա­ռաջ ա­մու­սին­նե­րը ան­կող­նա­յին հա­րա­բե­րու­թյուն չպետք է ու­նե­նան:
-Մեր ե­կե­ղե­ցին ու­նի՞ կա­նո­նա­կան ա­ղոթք­ներ, ո­րոնք պետք է ար­վեն Հա­ղոր­դու­թյուն ստա­նա­լու նա­խօ­րեին։
-Սուրբ Հա­ղոր­դու­թյա­նը պատ­րաստ­վե­լու կա­նոն ես չեմ հան­դի­պել: Սա­կայն ես խոր­հուրդ եմ տա­լիս շա­բաթ ե­րե­կո­յան և կի­րա­կի ա­ռա­վո­տյան Պա­տա­րա­գից ա­ռաջ կար­դալ «Մա­տեան Ող­բեր­գու­թեան» ա­ղո­թագր­քից 27-րդ գլու­խը (Բան ԻԷ):

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ