Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար

 

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումների և շարունակվող պատերազմական այս օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար: Այս մասին հայտնում են ՀԱԵ ԱՐցախի թեմից կոչ է անելով բոլոր արցախցիներին՝ մասնակից լինելու թեմի գործող եկեղեցիներում ամեն օր ժամը 19։00-ին կատարվող ժամերգությանը, որի ավարտին կկատարվի միասնական աղոթք՝ հանուն մեր երկրի խաղաղության և անսասանության։ Յուրաքանչյուրի աղոթքը կարևոր է... Արթուն մնացեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ.26:40-41)։