Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԻ ՎԱԽԵՑԻՐ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Ինչպես գիտենք, սեպտեմբերի 15-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր մատուցվում է մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար: Արդեն երրորդ օրն է Արցախի գործող եկեղեցիներում մեծաթիվ հավատացյալներ են մասնակցում միասնական աղոթքին։ Եթե առաջին օրը շատերի աչքերը թախծոտ ու հուսահատ էին, ապա հիմա հավատքով ու հույսով են լցված: Օր-օրի ամրապնդվող հավատքն ու միաբանությունը զորացնում է մարդկանց, մինչ այդ ալեկոծված սրտերը՝ հաստատում խաղաղությամբ:

ՀԱԵ հոգևորականները շարունակ հորդորում են մեր ժողովրդին ապաշխարել մեղքերից ու դառնալ Աստծուն, լինել միաբան, սիրել ու օգնել միմյանց, ինչպես Քրիստոսն է պատվիրել, սահմանին կանգնած զիվորականներին թիկունք կանգնել նաեւ աղոթքով, հնարավորության սահմաններում էլ գործնական քայլերով աջակցել նրանց:

Այսօր Ստեփանակերտից մի խումբ հավատացյալներ, միասնական աղոթքին ուխտավորաբար մասնակցեցին նաև Դաշուշենի սբ Աստվածածին եկեղեցում: Համայնքի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ներկաներին հիշեցրեց Տիրոջ խոսքը. «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը» / Ղուկաս 12:32 /: Մասնավոր աղոթքները կշարունակվեն ամեն օր՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին: