[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴԿԱՆՑ ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

-Տեր Ե­ղի­շե, շա­տե­րին հու­զում է, թե ին­չու են մե­ծա­հա­րուստ­նե­րը կամ բարձր պաշ­տոն ու­նե­ցող­ներն ա­վե­լի մեծ պատ­վի ար­ժա­նա­նում, քան սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը, չնա­յած, որ հա­ճախ վեր­ջին­ներս՝ և որ­պես մարդ, և որ­պես լավ մաս­նա­գետ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեն ա­ռա­ջին­նե­րի հա­մե­մատ:
-Ի­րա­կան քրիս­տո­նեու­թյու­նից շատ ենք հե­ռա­ցել: Դա է պատ­ճա­ռը, որ մարդ­կանց գնա­հա­տում ենք աշ­խար­հիկ կյան­քում ու­նե­ցած ի­րենց դիր­քով: Բայց Տի­րոջ խոս­քը տար­բեր ա­ռիթ­նե­րով մեզ ա­սում է, որ իս­կա­կան մե­ծու­թյու­նը խո­նար­հու­թյունն է: Ա­յո, քչերն են, որ մար­դուն կա­րող են պատ­վի ար­ժա­նաց­նել այն բա­նի հա­մար, որ վեր­ջինս խո­նարհ է և հարս­տա­ցած է քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նու­թյամբ և ոչ թե նյու­թա­կա­նով: Ե­թե ճիշտ ըն­կա­լենք քրիս­տո­նեու­թյան ո­գին, մարդ­կանց նա­յե­լու մեր դի­տան­կյունն էլ կփոխ­վի, և բո­լոր հար­ցե­րում սե­րը կդառ­նա կողմ­նո­րո­շի­չը: Աստ­ված նույն անձրևն է ցո­ղում բո­լո­րի` թե՛ ար­դար­նե­րի, թե՛ մե­ղա­վոր­նե­րի, թե՛ հա­րուստ­նե­րի, թե՛ աղ­քատ­նե­րի վրա: Հետևա­բար սե­րը բո­լո­րինն է, իսկ պա­տի­վը` խո­նարհ­նե­րի­նը, ո­րով­հետև դա նրանց (խո­նարհ­նե­րին) վնա­սել չի կա­րող:
-Ցա­վոք, ան­գամ Ե­կե­ղե­ցում են տար­բե­րու­թյուն դնում. նկա­տել ենք, որ բարձ­րաս­տի­ճան այ­ցե­լու­նե­րին նս­տեց­նում են պատ­վա­վոր տե­ղե­րում: Ճի՞շտ է դա, չէ՞ որ Պո­ղո­ս Ա­ռա­քյա­լը զգու­շաց­րել է, որ նման բա­ներ տեղ չգտ­նեն ե­կե­ղե­ցում: Հա­վա­տա­ցյալ­ներս, ինչ­պես պետք է վար­վենք ու նման բա­ներ նկա­տե­լով, ինչ­պես ար­ձա­գանք­ենք:
-Ա­մեն հա­վա­տա­ցյալ մի որևէ տեղ պետք է նս­տի: Բայց, ըստ իս, ճիշտ չէ, երբ ե­կե­ղե­ցու սպա­սա­վո­րը ցույց տա, թե ով որ­տեղ նս­տի: Իսկ հա­վա­տա­ցյա­լը կա­րող է զբաղ­վել այն բա­նով, ին­չի հա­մար, որ գա­լիս է ե­կե­ղե­ցի՝ ա­ղոթ­քով:
-Ե­թե մե­ծա­հա­րուս­տը կամ բարձր պաշ­տո­նյան քրիս­տո­նյա հա­վա­տա­ցյալ է, ինչ­պե՞ս պետք է ի­րեն դրսևո­րի՝ հպար­տու­թյան մեջ ընկ­նե­լու վտան­գից խու­սա­փե­լու հա­մար:
-Կան իս­կա­պես պաշ­տո­նյա­ներ կամ մե­ծա­հա­րուստ­ներ, ո­րոնք խո­նարհ քրիս­տո­նյաներ են: Պա­տա­րագ­նե­րի ժա­մա­նակ նս­տում են կամ կանգ­նում են այն­տեղ, որ­տեղ ա­զատ է, ա­ղոթ­քի մեջ են լի­նում, հարկ ե­ղած պա­հե­րին` ծն­կի են գա­լիս: Եվ ե­թե անձ­նա­պես չճա­նա­չես, չես էլ ի­մա­նա, որ նա իր աշ­խար­հիկ գոր­ծե­րի մեջ մարդ­կանց մի մեծ խումբ է ղե­կա­վա­րում: Ան­կախ դիր­քից ու պաշ­տո­նից, լավ է, երբ կա­րո­ղա­նանք Աստ­ծո հզոր ձեռ­քի տակ մեզ խո­նար­հեց­նել: Հո­գու ա­ճի հա­մար ու­րիշ ճա­նա­պարհ չկա, ե­թե ոչ խո­նար­հու­թյու­նը, ո­րը բխում է աստ­վա­ծա­յին սի­րո աղ­բյու­րից: Հպար­տու­թյան կրա­կը պետք է մա­րել խո­նար­հու­թյամբ` լի­նի մե­ծա­հա­րուստ, թե` ոչ: Ո­րով­հետև հպար­տու­թյու­նը զգա­ցո­ղու­թյուն է, ո­րը հա­տուկ է բո­լոր մարդ­կանց, ե­թե դրա (հպար­տու­թյան) դեմ պայ­քար չլինի:

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ