Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՄՆ Է

 

Ինչպես ասել է գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը. «Մարդիկ իզուր են բողոքում 20-րդ դարի աղետներից` ասելով. «Ինչո՞ւ Աստված թույլ տվեց»... Այո, Նա թույլ է տալիս մեզ ազատ լինել, բայց չի թողել անգիտության խավարի մեջ։ Բարու և չարի գիտության ճանապարհը հայտնի էր։ Եվ մարդը ստիպված էր վճարել իր ընտրած սխալ ճանապարհի համար»։

Բնականաբար, համաձայնելով մեծ գիտնականի այս խոսքի հետ, այնուամենայնիվ, հարցեր ենք ունենում. կոնկրետ մեր ազգի հետ կապված. ինչո՞ւ են այսքան չարիքներ պատահում։ Մի՞թե մենք ավելի մեղավոր ենք։ Անգամ անհավատներն են այս հարցերն ուղղում, հասկանալով, որ այս ամենն ունի հոգևոր խորհուրդ, ծածուկ մի բան, որ քչերին է բացվում։ Թեմայի շուրջ որոշեցինք զրուցել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան Թեմի, Շարլոթի Սբ Սարգիս եկեղեցու կիսասարկավագ, բլոգեր Արմեն Հարեյանի հետ։

-Ար­մեն, ի՞նչ եք կար­ծում, հայ ազ­գը ա­վե­լի մեծ պար­տա­վո­րու­թյուն ու­նի Ա­րար­չի մոտ, քան մյուս ազ­գե­րը։ Մենք Նրա հետ ուխ­տի մեջ ենք մտել քրիս­տո­նեու­թյունն ըն­դու­նե­լո՞վ, թե՞ ա­վե­լի վաղ։ Ա­սում են` դեռ Հայկ Նա­հա­պետն էր քայ­լում Կեն­դա­նի Աստ­ծո հետ։
-Կար­ծում եմ, ոչ ոք չի կա­րող պա­տաս­խա­նել, մեր ազգն ա­վե­լի՞ մե­ղա­վոր է, քան մյուս­նե­րը։ Այդ հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար, պետք է ի­մա­նանք ազ­գի բնակ­չու­թյան քա­նա­կը, ա­մեն մե­կի մտ­քե­րը, սիր­տը, մեղ­քե­րի չա­փը, նաև՝ ար­դա­րու­թյան չա­փը։ Ո՞վ կա­րող է հա­մար­ձակ ա­սել 60-70 մլն ֆրան­սիա­ցի­նե՞րն են ար­դար, թե՞ 10 մլն հա­յե­րը։ Բայց կցան­կա­նա­յի 2 բան նշել։ Ա­ռա­ջի­նը. երբ իմ ձեռ­քը ե­ռա­ցող յու­ղի մեջ վառ­վում է, ու ես ցավ եմ ապ­րում, ես չեմ ա­սում, թե բա ձեր ձեռ­քերն ին­չո՞ւ չեն ցա­վում։ Ես մտա­ծում եմ, թե ինչ ա­նեմ` ձեռ­քերս յու­ղից հա­նե­լու հա­մար։ Մենք ոչ թե պետք է հա­մե­մատ­վենք ու­րիշ ազ­գե­րի հետ, այլ քն­նենք, թե կոնկ­րետ մենք ինչն ենք սխալ ա­նում։
Երկ­րորդ. Աստ­ծո խոսքն ա­սում է. «Ում շատ է տր­ված, նրա­նից շատ է պա­հանջ­վե­լու»։ Հնա­րա­վոր է մեր ազ­գին շատ է տր­ված. չէ՞ որ մենք ա­ջու­ձախ գլուխ ենք գո­վում, թե մենք ա­ռա­ջին ազգն ենք, որ պե­տա­կա­նո­րեն ըն­դու­նել է քրիս­տո­նեու­թյու­նը։ Աստ­ված էլ ա­սում է` ու­րեմն ես էլ ձեզ­նից ա­ռա­ջին քրիս­տո­նյա ազ­գին վա­յել կյանք եմ պա­հան­ջում։ Աստ­ծո խոս­քը ա­սում է նաև, թե այն ծա­ռան, ով գի­տի իր տի­րոջ կամ­քը, բայց չի ա­նում, շատ ծեծ կու­տի։ Մենք գի­տենք մեր Տի­րոջ կամ­քը, բայց չենք կա­տա­րում։ Չէ՞ որ Աստ­ված մեզ ա­զա­տեց հզոր կո­ղոպ­տիչ ազ­գե­րից, մեզ հայ­րե­նիք տվեց, պե­տա­կա­նու­թյուն, հոգևոր ար­ժեք­ներ, իսկ մենք այդ ա­մե­նը վատ­նե­ցինք ու մս­խե­ցինք։
Այ­նուա­մե­նայ­նիվ, երբ նա­յում ենք ամ­բողջ աշ­խար­հին, ա­պա տես­նում ենք, որ դա­տաս­տա­նը սկս­վել է ա­մե­նուր։ Ա­մեն մեկն այն իր չա­փով է կրում։
Գի­տեք, մի գիրք եմ հի­մա կար­դում, ո­րը կոչ­վում է «Պա­տե­րազ­մը և Աստ­վա­ծա­շուն­չը»։ Այն­տեղ գր­ված է, որ պա­տե­րազ­մը մեղ­քի ար­դյունք է։ Նի­կո­լայ Սեր­բս­կին ա­սում է, որ ոչ մի ժո­ղո­վուրդ չի կա­րող խա­ղաղ ապ­րել, ե­թե մե­ղան­չում է Աստ­ծո օ­րենք­նե­րի դեմ։ Նաև աս­վում է, որ Աստ­վա­ծա­մարտ­նե­րին պատ­ժե­լով, Աստ­ված եր­բեմն նրանց դեմ ու­ղար­կում էր հե­ռա­վոր ժո­ղո­վուրդ­ներ, ինչ­պես Ե­սա­յին է ա­սում. «Հե­ռու­նե­րից կգա քո պա­տի­ժը»։ Նաև հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հի­ման վրա գր­քի հե­ղի­նակն ա­սում է, որ քրիս­տո­նյա ժո­ղո­վուրդ­նե­րին պատ­ժե­լու հա­մար Աստ­ված ու­ղար­կում էր արևե­լյան, բար­բա­րոս ժո­ղո­վուրդ­նե­րին։
Ուս­տի այս­քան մեծ մեղ­քե­րը, որ կան մեր մեջ` հայ­հո­յու­թյուն­ներ, կա­խար­դու­թյուն­ներ, կա­շա­ռա­կե­րու­թյուն, ա­նար­դա­րու­թյուն­ներ, ա­բորտ­ներ, Աստ­ծուց հե­ռա­ցած կյան­քեր, ան­պա­տիժ մնալ չէր կա­րող։
Հայ ազ­գը դեռևս ուխ­տի մեջ էր մտել հին ժա­մա­նակ­նե­րից, ինչ­պես դուք եք նշում, Հայկ Նա­հա­պե­տից։ Հե­տո մեր ազ­գը հե­ռա­ցավ ճշ­մա­րիտ Աստ­ծուց` դառ­նա­լով հե­թա­նոս, բայց Քրիս­տո­սով մենք վե­րա­նո­րո­գե­ցինք մեր ուխտն Աստ­ծո հետ։ Ո­րից հե­տո, ըն­դա­մե­նը 100 տար­վա մեջ, ու­նե­ցանք պե­տա­կա­նու­թյուն և ապ­րե­ցինք Ոս­կե Դար։
-Ի՞նչ եք կար­ծում, հոգևոր ա­ռու­մով, կա՞ ելք այս դժ­վա­րին կա­ցու­թյու­նից դուրս գա­լու հա­մար։ Ե­թե ա­յո, ո՞րն է դա։
-Ա­յո, կա ելք, և դա դարձն է ու ա­պաշ­խա­րու­թյու­նը։ Հին Կտա­կա­րա­նում բազ­մա­թիվ պատ­մու­թյուն­ներ կան, երբ մեղ­քը պատժ­վում է։ Պա­տի­ժը վատ բան չէ, այն բա­րի հա­տու­ցում է, որ դու ինքդ հրա­վի­րում ես քեզ վրա։ Ե­թե գո­ղին բռ­նում, դա­տում ու բանտ են նս­տեց­նում, մի՞­թե դա վատ է։ Հա­սա­րա­կու­թյունն էլ, գողն էլ մաքր­վում են։ Պա­տի­ժը դաս­տիա­րա­կու­թյուն է։ Հի­շենք Իս­րա­յե­լի ժո­ղովր­դի 70-ա­մյա գե­րու­թյու­նը Բա­բե­լո­նում։ Ժո­ղո­վուր­դը ա­ղա­ղա­կեց, լաց ե­ղավ, ա­պաշ­խա­րեց և Աստ­ված նրանց հետ վե­րա­դարձ­րեց Ա­վե­տյաց եր­կիր՝ տա­լով նոր, Աստ­ծո սր­տին հա­ճե­լի ա­ռաջ­նորդ­ներ։ Կոր­ծան­վեց նաև Բա­բե­լո­նը։
Նա­յեք նին­վեա­ցի­նե­րի պատ­մու­թյանը։ Աստ­ված ու­ղար­կեց իր մար­գա­րեին՝ Հով­նա­նին, որն ա­սաց, որ 3 օ­րից պի­տի Նին­վեն կոր­ծան­վի։ Բո­լո­րը` մա­նու­կից մինչև թա­գա­վոր, ա­պաշ­խա­րե­ցին, լաց ե­ղան, քուրձ հա­գան, և Աստ­ված զղ­ջաց իր ո­րոշ­ման հա­մար, ու Նին­վեն փրկ­վեց։
Սի­րե­լի ժո­ղո­վուրդ, մենք էլ ու­նենք ելք. դառ­նանք Քրիս­տո­սին, ա­մեն մե­կը թող հրա­ժար­վի չա­րու­թյու­նից, ա­մեն ին­չի մեջ թող յու­րա­քան­չյու­րը քն­նի իր մտ­քե­րը։ Գի­տե՞ք ին­չու, ի­մա­նա­լու հա­մար, թե` որ այս բանն ա­սեմ` լա՞վ է, թե՞ ոչ, բա­րի՞ է, թե՞ չար։ Այս գոր­ծը, որ պի­տի ա­նեք բա­րի՞ է, թե՞ ոչ։ Ձեր դիր­քի մեջ պի­տի կա­շառք վերց­նեք, մտա­ծեք, մեղք եք գոր­ծե­լու, ո­րի հա­մար ան­պայ­ման կհա­տու­ցեք, միևնույն է այդ գու­մա­րը չես կա­րող բա­րի բա­նի վրա ծախ­սել...
Կար­դա­ցեք Հե­սուի գիր­քը։ Աստ­ված ա­սում է. «Պա­տե­րազ­մը Իմն է»։ Ա­մեն պա­տե­րազ­մի ելք ո­րո­շում է Աստ­ված։ Ե­թե ա­մեն մի հայ մարդ զղ­ջա իր մեղ­քե­րի հա­մար, հետ դառ­նա իր չար ճա­նա­պարհ­նե­րից և Աստ­ծո Ե­րե­սը փնտ­րի, կլի­նի նե­րում և ո­ղոր­մու­թյուն, կվեր­ական­գն­վեն մեր հո­ղե­րը, Հա­յոց բա­նա­կը կվե­րա­կանգ­նի իր եր­բեմ­նի փառ­քը, Տեր Հի­սուս Քրիս­տո­սով հայ ժո­ղո­վուր­դը կվե­րագտ­նի իր Ոս­կե Դա­րը։ Սա է լու­ծու­մը։ Մյուս բո­լոր աշ­խար­հիկ լու­ծում­նե­րը, կամ մարդ­կանց վրա հույս դնե­լը, երբևէ հա­ջո­ղու­թյուն չեն բե­րել։
Թող Աստ­ված ի­մաս­տու­թյուն տա մեր ազ­գին։
Որ­պես լրա­ցում ա­սեմ մի ու­րա­խա­լի լուր։ Սյու­նյաց թե­մը ո­րո­շել է նույն­պես խա­չեր­թեր կազ­մա­կեր­պել. հոկ­տեմ­բե­րի 22-ին, Գյուտ Խա­չի տո­նին ըն­դա­ռաջ, Գո­րի­սի Վե­րնի­շե­նի 16-րդ դա­րի սբ. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցուց կմեկ­նար­կի դե­պի Գո­րի­սի սբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցի, հոկ­տեմ­բե­րի 26-ին՝ Կա­պա­նի սբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցուց դե­պի նույն ե­կե­ղե­ցի, հոկ­տեմ­բե­րի 27-ին Մեղ­րիի Փոքր թա­ղի սբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցուց դե­պի Մեղ­րիի սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի։ Թող մար­դիկ օգ­տա­գոր­ծեն այս ա­ռի­թը, մաս­նակ­ցեն խա­չեր­թին, միա­սին նե­րում խնդ­րեն Աստ­ծուց ու ո­րո­շեն փո­խել ի­րենց կյան­քը, և Աստ­ված, տես­նե­լով մեր դար­ձը, կո­ղոր­մի ու կօրհ­նի մեզ։
Փառք Հո­րը, Որ­դուն և Սուրբ Հո­գուն։ Ա­մեն։


Սոֆի ԲԱԲԱՅԱՆ